Ալեքսանդր Սահակյան
ք.Երևան, Մամիկոնյանց 23-34
37410 235752 / 37494 801501 /
+37494 801501
+37494 801501
+37494 801501
navilex2001@yahoo.com
Տեղեկություն

1996թ.-ից Ալեքսանդեր Սահակյանը սկսած զբաղվել է իրավաբանությամբ: 2000թ. ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Աշխատել է հայկական բանկային համակարգում, ծանոթ է ոչ միայն իրավական խնդիրներին, այլ նաև ֆինանսական: Սահակյան փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2008թ.: Հայաստանի Հանրապետությունում մեր գրասենյակը տարիների ընթացքում զգալի փորձ է ձեռք բերել` մատուցելով իրավաբանական ծառայություններ սկսած հանրաճանաչ միջազգային կազմակերպություններից մինչև տեղական ընկերություններ: Մեր նպատակն է մատուցել արդյունավետ իրավաբանական ծառայություններ զուգակցված ֆինանսական ու հարկային կանխատեսումների գնահատականների հետ: Հետևաբար, մենք, յուրաքանչյուր աշխատանքը կատարելիս ներգրավում ենք փորձառու իրավաբանների և տնտեսագետների և ջանում ենք տրամադրել հստակ համապարփակ լուծումներ: Մենք խրախուսում ենք թիմային աշխատանքը, որտեղ իրավաբանները և տնտեսագետները աշխատում են կողք կողքի` խնդիրներին տարբեր հեռանկարներից/տեսանկյուններից անդրադառնալու նպատակով, նպատակ ունենալով ստանալ լավագույն լուծումները: Գրասենյակի յուրաքանչյուր անդամ թիմային խաղացող է և ունի ստույգ որոշված և համակարգված գործառույթներ, որպեսզի ապահովվի, որ ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայությունները կատարվում են ընկերությանը հատուկ արդյունավետությամբ: Ի լրումն լայնածավալ իրավաբանական խորհրդատվության, որը համապատասխանում է միջազգային առավել խիստ չափանիշներին, մեր իրավաբանական գրասենյակները հպարտ իր կողմից մատուցված ծառայությունների որակին:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Ներքոնշված փաստաթղթերի կազմում, գրանցում, խորհրդատվություն, նաև օտար լեզվով

  • 1. Առուվաճառք
  • 2. Վարձակալություն
  • 3. Անհատույց օգտագործման
  • 4. Նախնական / նախավճար
  • 5. Ռենտա
  • 6. Գրավ
  • 7. Կանոնադրական կապիտալում ներդրում
  • 8. Փոխանակում
  • 9. Լիազորագիր
  • 10. Նվիրատվություն
  • 11. Ժառանգություն
  • 12. Կտակ
  • 13. Գույքի բաժանում
  • 14. Գույքի միացում
  • 15. Կապալ

  • • Դատական ներկայացուցչություն
    • Դատական հայցերի, վերաքննիչ բողոքների, վճռաբեկ բողոքների պատրաստում
    • Պետական մարմինների ակտերի բողոքարկում
    • Իրավաբանական անձանց գրանցում, լուծարում, և այլ տեսակի գործողություններ