Մեր մասին
Ողջունելով մեր կայքի օգտատերերին ինչպես նաև բոլոր նույնանման կայքեր ստեղծողներին և շահագործողներին՝ ցանկանում ենք համառոտ ծանոթացնել hima.am կայքի ստեղծման հիմնական նպատակներին և առաքելությանը:
  • hima.am կայքը ներկայանում է ոչ թէ որպես մրցակից այլ որպես այլընտրանք բոլոր նմանատիպ հարթակներին:
  • hima.am-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին անվճար տեղադրել անսահմանափակ քանակությամբ հայտարարություններ, հայտարարությունների հետ կապված լուսանկարներ և տեսանյութեր:
  • Խիստ հետևելով կայքում զետեղվող նյութերի պարկեշտ և օրինական լինելուն, այնուամենայնիվ օգտատերերը հնարավորինս ազատ են կայքում տեղադրվող հայտարարությունների բովանդակային ձևակերպումներում:
  • Նախագծի հեղինակները, կայքը ստեղծող ծրագրավողների հետ համատեղ, մշակել են բավականին ճկուն համակարգ՝ օգտատերերի համար կայքից հնարավորինս հեշտ և մատչելի օգտվելու համար:
  • Կայքի բաժինները նախատեսում են բոլոր ոլորտները: Բաժիններն ու ենթաբաժինները մշակված և դասակարգված են ըստ այն առաջնահերթությունների որոնք ըստ ուսումնասիրությունների առավել գերակա են:
  • Անկախ նրանից, որ հայտարարություների հարթակը բազմակողմանի է՝ այն ունի ուղղվածություն անշարժ գույքի ոլորտին: Անշարժ գույքի բաժինը, բացի հայտարարություններ տեղադրելու կամ փնտրելու հնարավորությունից, պարունակում է նաև ոլորտին առնչվող բավականին օգտակար տեղեկատվություն: ինչպես նաև անշարժ գույքի բաժնում օգտատերերն ունեն հնարավորեւթյուն առցանց գնահատել իրենց անշարժ գույքը կամ առցանց դիմել կայքին բաժանորդագրված անշարժ գույքի գործակալներին:
Կայքը ստեղծվել է ITResources ընկերության կողմից

Կայքի սեփականատեր «ՇԵՆ» ՓԲԸ , Իրավաբանական հասցեն՝ ք.Երևան, Հ.Հակոբյան 8-61