Ընդունելով սույն օգտագործման համաձայնագրի պայմանները դուք հանդիսանալու եք hima.am-ի օգտատեր։ Ձեր հայտարարությունը տեղադրելիս` Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակություն պարունակող հայտարարությունը:
1. hima.am կայքում տեղադրված ցանկացած տեղեկություն և նյութ պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված ՀՀ օրենսդրությամբ և հանդիսանում են hima.am-ի սեփականությունը:
2. Դուք իրավունք չունեք պատճենահանել, վերարտադրել, տարածել, հրապարակել, վերցնել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել hima.am կայքի ոչ մի մասը, կամ այնտեղ տեղադրված տեղեկությունը առևտրային կամ այլ նպատակներով:
3. Օգտվելով hima.am-ի ծառայություններից` Դուք հաստատում եք, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված հայտարարության բովանդակության համար, ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկատվությունը տեղադրելու համար` ներառյալ պատենտները, ապրանքանշանները, առևտրային գաղտնիքներ, ինչպես նաև թույլատվություն բոլոր այն անձանց կողմից, որոնք նշվում են հայտարարության մեջ:
4. hima.am -ում Ձեր կողմից սխալ կոնտակտային տվյալներ տեղադրելու կամ օգտվելու ուրիշ անձի անվան տակ, Ընկերությունը իրավունք է վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժված կողմին, իր ներկայացուցիչներին, իրավապահ մարմիններին և/ կամ իրավաբանական անձանց:
I. Օգտատերը պարտավոր է՝
1. Չ՛ձեռնարկել որևէ գործողություն, որը կբերի hima.am կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ձանրաբեռնվածությանը:
2. Չ՛օգտագործել ավտոմատ ծրագրեր hima.am կայք մուտք գործելու համար:
3. Չ՛կանխել և չփորձել կանխել hima.am կայքի աշխատանքն ու այստեղ ընթացող այլ գործունեությունը. նաև չկանխել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը:
4. Չ՛օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացառությամբ այդ իսկ օգտատիրոջ հետ գործարք կատարելու համար:
5. Չ՛քննադատել մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից:
6. Չ՛օգտագործել անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց տեղ ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ ուղարկելով:
II. Օգտատերը իրավունք ունի՝
1. Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղի հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:
III. hima.am-ը պարտավորվում է՝
1. hima.am-ը պարտավորվում է գործադրել իր բոլոր հնարավորությունները իրականացնելու սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում:
IV. hima.am-ը իրավունք ունի՝
1. hima.am-ը իրավունք ունի սահմանելու ժամանակ առ ժամանակ ծառայությունների օգտագործման սահմանափակումներ, օրինակ` հայտարարության պիտանելիության ժամկետի և չափի վերաբերյալ:
2. hima.am-ը իրավունք ունի ցանկացած պահին փոխել ծառայությունների մատուցման կարգը`առանց նախօրոք այդ մասին տեղեկացնելով, որի համար չի կրելու որևէ պատասխանատվություն:
3. hima.am-ը իրավունք ունի ծառայությունների մատուցման որակը բարձր պահելու համար սահմանափակել օգտատիրոջ ակտիվ հայտարարությունների քանակը, նաև սահմանափակել hima.am-ում օգտատիրոջ գործողությունները:
4. hima.am-ը իրավունք ունի արգելել օգտատիրոջ մուտքը hima.am կայք, եթե նա խախտում է սույն համաձայնագրի պայմանները:
5. hima.am կայքը իրավունք ունի ցանկացած պահին հեռացնել և անջատել օգտատերի էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը ինքն իրեն և պատասխանատվություն չկրելով իր գործողությունների համար ո’չ օգտատիրոջ և ո’չ էլ երրորդ անձանց դիմաց:
6. hima.am-ը իրավունք ունի ցանկացած պահին ճշտելու օգտատիրոջ հետ տվյալները և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Օգտատիրոջ կողմից վերոհիշյալները տվյալները չտրամադրելու դեպքում այն հավասարեցվում է ոչ պատշաճ տեղեկությունների տրամադրելու հանգմանաքին: Այս դեպքում, եթե օգտատիրոջ կողմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցման պահին տրամադրված տվյալների հետ, ապա hima.am-ը իրավունք ունի մերժելու օգտատիրոջը և փակելու նրա մուտքը hima.am-ի կայքը առանց նախազգուշացման:
V. hima.am կայքով օգտվելու դեպքում օգտատերը համաձայն է`
1. Չ՛խախտել հայտարարությունների հրապարակման կանոնները:
2. Չ՛հրապարակել և չ՛փոխանցել որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք կամ հանրային անկարգություններ:
3. Չ՛հրապարակել, և կամ չ՛փոխանցել նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը:
4. Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութեր վերցնելը:
5. Չ՛հրապարակել առաջարկներ, որոնք պարունակում են անօրինական տեղեկություններ գործունեության, ծառայության կամ ապրանքի մասին: Դրա մեջ են մտնում ֆինանսական բուրգերի սխեմաները, թմրանյութերը, վտանգավոր քիմիկատները, զենք, զինամթերք և գողացված ապրանքը, փողերի լվացման կամ ահաբեկիչների ֆինանսավորման վերաերյալ:
6. Չ՛հրատարակել և չ՛փոխանցել որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:
7. Չ՛վերբեռնել այլ օգտատիրոջ կողմից արդեն տեղադրված ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:
VI. Կողմերի պատասխանատվությունը
✔ Օգտվելով hima.am-ի ծառայություններից` օգտատերը հաստատում է իր համաձայնությունը առ այն, որ նա օգտվում է կայքից և դրա ծառայություններից ըստ իր կամքի և համաձայնության, գրանցվում է ու վերցնում իր վրա բոլոր ռիսկերը, որոնք կախված են տեղադրված հայտարարությունների օգտագործման համար:
✔ hima.am կայքը, այդ թվում կայքի ղեկավարությունը, աշխատակիցներն ու գործակալները ոչ մի պատասխանատվություն չեն կրում կայքում տեղադրված հայտարարությունների բովանդակության համար, ցանկացած կորուստի և վնասի համար, որոնք առաջացել են hima.am կայքում տեղադրված հայտարարությունները օգտագործելու հետևանքով:
✔ hima.am-ը չի հանդիսանում օգտատերերի միջև գործարքների կազմակերպիչ կամ գործարքի որևէ կողմ:
✔ hima.am կայքը հանդիսանում է վաճառքային հաղորդակցման պլատֆորմ, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին վաճառել և գնել օրենքով թույլատրելի ապրանքներ և ծառայություններ ցանկացած ժամին, հարմար վայրից և գնով:
✔ hima.am-ը չի՛ կարող վերահսկել օգտատերերի կողմից տեղադրվող հայտարարությունների ճշգրտությունը և պատասխանատվությունը,
✔ hima.am չունի որևէ պատասխանատվություն գործարքների հետևանքով պատճառված վնասների հատուցման համար:
✔ hima.am-ը պատասխանատվություն չի՛ կրում օգտատերերի վարքի կամ իրենց կողմից առաջարկված ապրանք/ծառայությունների համար: Բոլոր վեճերը պե՛տք է լուծվեն օգտատերերի միջև, առանց կայքի ներգրավման:
✔ Որակը, անվտանգությունը, օրինականությունն ու ապրանքի կամ ծառայության համապատասխանությունը նկարագրությանը, ինչպես նաև օգտատիրոջ` որևէ ապրանքի/ ծառայության գնելու կամ վաճառելու հնարավորությունը, գտնվում են hima.am կայքի վերահսկողությունից դուր:
✔ hima.am կայքում տեղադրված որևէ հայտարարություն կամ առաջարկություն, կամ առք ու վաճառքի գործարքչի նշանակում, որ այն ինքնին փաստացի և օրինական է միայն ելնելով այն փաստից, որ այն տեղադրված է կայքում:
✔ hima.am կայքը պատասխանատվություն չի կրում որևէ գործարքի ավարտի համար, և օգտատերը լիովին վերցնում է այդ պատասխանատվությունը իր վրա:
✔ Այս կայքում տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակով: hima.am-ը պատասխանատվություն չի՛ կրում տրամադրված տեղեկության իսկության, և/կամ ճշտության համար:
✔ hima.am կայքը չունի որևէ պատասխանատվություն անօրինական, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկությունների կամ նյութերի համար, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք և հանրային անկարգությունները:
✔ hima.am կայքը չունի որևէ պատասխանատվություն պատճառված նյութական վնասի հատուցման համար, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորուստի համար: Կայքում տեղադրված տեղեկությունը ենթակա է թարմացման և ցանկացած պահին կարող է դառնալ հին:
✔ hima.am կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ և տառասխալներ: hima.am կայքը չունի որևէ պատասխանատվություն պահպանված տեղեկությունների թարմացման, ինչպես նաև թարմացնելը անհաջող լինելու համար:
✔ hima.am կայքը պարունակում է հղումներ, որոնց աջակցում են երրորդ կողմերը: Նմանատիպ կայքերը չեն ենթարկվում վերահսկողության, և hima.am կայքը պատասխանատվություն չունի որևէ ներկայացված կայքի կամ հղումի պարունակության ճշգրտության, օրինական ու պատշաճ լինելու համար: Հղումները տեղադրվում են hima.am կայքում օգտատերերի հարմարավետության համար, և դա չի ենթադրում այն, որ դրանց պարունակությունը հաստատված է hima.am-ի կողմից: hima.am-ը պատասխանատվություն չունի hima.am-ում տեղադրված որևէ կայքի հղումի հեղինակային իրավունքների համար:
✔ hima.am-ը չի՛ երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն: hima.am-ի չի կարող երաշխավորելու վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլեկտրոնային փոստի միջոցով: Օգտատերը լիովին պատասխանատու է իր կողմից վերբեռնվող տվյալների անսխալ լինելու համար:
VII. Համաձայնագրի ժամկետը
Սույն օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` hima.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և գործում է անորոշ ժամկետով:
Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց hima.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և որևէ պատճառաբանության:
Եթե օգտատերը համաձայն չէ առանց hima.am կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ սույն օգտագործման համաձայնագրի հետ, ապա նա պարտավո՛ր է դադարեցնել hima.am -ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը:
hima.am կայքի օգտագործման չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ: