ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
ՄԵՆՔ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆՔ ԱՅԴ ԻԱՎՈՒՆՔԸ
August 21, 2019, 5:57 pm
4991
Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություների շուրջ քննարկումների ժամանակ հաճախ հարցնում են, թե արդյո՞ք Ազատամարտիկների Դաշինքը կամ ընդհանրապես ազատամարտիկներն իրավունք ունեն որևէ ձևով մասնակցելու այդ գործընթացին, արդյո՞ք դա չի դիտվի որպես միջամտություն Արցախի ներքին գործերին: Հարց տվողները հավանաբար նկատի ունեն Ազատամարտիկների Դաշինքի հայտարարությունը Արցախի հերոս, Պաշտպանության Բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանին ստարելու վերաբերյալ:
Այս հարցն, անկեղծ ասած, ինձ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում: Զարմանալի է. որ մեզանում դեռ կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասկացել, որ այդ իրավունքը ազատամարտիկները ձեռք են բերել դեռ այն ժամանակ, երբ որոշեցին, որ Արցախը Հայաստան է և վե՛րջ ու կամավոր զինվորագտրվեցին այդ Հայաստանը պաշտպանելու սուրբ գործին, ձեռքի հետ նաև ընդարձակելով դրա սահմանները: Ամենևին չկասկածելով մեր բոլոր հայրենակիցների հայրենասիրությանը ուզում եմ հարցնել. մեր հասարակության մեջ կա՞ մեկ այլ խավ, որն ավելի նախանձախնդիր լինի ուժեղ, կայուն ու անվտանգ Արցախ ունենալու հարցում, քան ազատամարտիկները, ովքեր դրա համար ներդրել են իրենց առողջությունը, իրենց ընտանիքների բարեկեցությունն ու վերջապես իրենց ընկերների կյանքը: Էլ ո՞վ պետք է առավել մտահոգ լիներ Արցախի ապագայով քան նրանք; Կարող եմ վստահաբար ասել, որ այս մարդկանց գերակշիռ մեծամասնությունը պետական մտածողություն ունի: Այս տեսակը միայն տալիս է, առանց դիմացը որևէ բան պահանջելու: Միակ բանը որ նրանք ուզում են, գնահատված լինելն է և ազատամարտի պատմությահ ճիշտ արժեվորումը:
Ինչո՞ւ հենց Սամվել Բաբայանը: Որովհետև ազատամարտիկները Սամվել Բաբայանի հետ, շատերը նաև նրա հրամանատարությամբ կերտեցին մեր հաղթանակները, իսկ քաղաքական գործիչները չկարողացան ամրագրել դրանց արդյունքները: Այսօր Արցախին անհրաժեշտ է ուժեղ, կառավարման լուրջ փորձառություն և պետական մտածողություն ունեցող, հաղթանակների արժեքն իմացող, վերջապես հայրենի հողն ու ջուրը և դրա վրա ապրող ժողովրդին անմնացորդ սիրող նախագահ: Իմ խորին համոզմամբ, այսօր քննարկումներում շրջանառվող նախագահի թեկնածուներից միայն Սամվել Բաբայանն է համապատասխանում այս չափորոշիչներին: Ուստի լիովին վստահ եմ, որ Ազատամարտիկների Դաշինքը պետք է շարունակի անվերապահորեն սատարել իր մարտական ընկերոջն ու հրամանատարին: Այդ բարոյական իրավունքը մենք վաստակել ենք:
Գևորգ Տեր-Գևորգյան (Ազատամարտիկների Դաշինքի խորհրդի անդամ)
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ