ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
56
Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գորիկ Հակոբյանի (վախճանվել է 2017թ-ին, - խմբ) նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ դատախազությունից, մասնավորապես՝ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, 2008 թվականի մարտի 1-ին, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն զբաղեցրած Գ.Հ.-ն, «Ազատության» հրապարակում ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բռնարարքներն արդարացնելու, ՀՀ ոստիկանության ուժերի կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով՝ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 28-ի թվագրմամբ, իր ենթակա աշխատակիցների օժանդակությամբ կազմել և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Հ.-ին գաղտնի փոստի միջոցով ուղարկել է բովանդակությամբ կեղծ, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող գրություն այն մասին, թե «Ըստ ԱԱԾ-ում ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևան քաղաքում: Հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններ և կոչեր: Ստացվել են նաև տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու է հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից հրահրվող հնարավոր սադրիչ և հակաիրավական գործողությունների ընթացքում:»:
Այնուհետև, Գ.Հ.-ն վերոնշյալ փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով, 2008 թվականի մարտի դրությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ին դրդել է կազմակերպել և ղեկավարել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ կազմելու ու հանձնելու գործընթացը: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ հետին ամսաթվերով՝ 2008 թվականի փետրվարի 23-ի, փետրվարի 24-ի և փետրվարի 28-ի թվագրմամբ, կազմվել և պաշտոնեական փաստաթղթաշրջանառության մեջ են դրվել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ, որոնց բովանդակությունն իբրև թե հիմք է հանդիսացել Գ.Հ.-ի՝ 2008 թվականի փետրվարի 28-ի կեղծ գրության համար:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև 2008 թվականին ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը կազմակերպելը), վարչության 4-րդ դեպարտամենտի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Ն.Մ.-ի, սահմանադրական կարգի պահպանման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Գ.-ի և բաժնի պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ա.Բ.-ի նկատմամբ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ