ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանության գործով Վերաքննիչը մոտենում է ավարտին

August 20, 2019, 8:49 pm

2678

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած Լևոն Ղազարյանի՝ «Երրորդմասցի Լյովիկի», ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազները և տուժողների իրավահաջորդները այս գործով պահանջել էին երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, պահանջել էին արդարացման դատական ակտ: «Մենք արդարացում ենք պահանջում, այլ դատական ակտ այս գործով ապօրինի է լինելու…»,- առաջին ատյանի դատարանում, դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ: Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ երեք անձի դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ապօրինի զենք պահելու համար նրանք դատապարտվել են 1-ական տարի ազատազրկման, երեք անձի դիտավորյալ սպանության համար՝ 17-ական տարի ազատազրկման:

Վերջին հաշվով՝ երեք ամբաստանյալներն էլ՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, Սարգիս Հախանումյանը՝ «Տլե» մականունով, Սարգիս Գրիգորյանը՝ «Ծըգըլ» մականունով, դատապարտվել են 18 տարի ազատազրկման:

Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 108 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության բոլոր կողմերը:

Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները պահանջել են բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:

Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները և տուժողների իրավահաջորդները պահանջել են պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, երեք մարդու սպանության համար մեղավոր ճանաչված երեք ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Գործը վերաքննիչ դատարանում քննվում է Կ. Մարդանյանի նախագահությամբ: Կազմի դատավորներն են Ա. Մնացականյանն ու Ռ. Մխիթարյանը:

Դատական այս նիստին չէին ներկայացել երեք տուժողների իրավահաջորդները:

Տուժող Լ. Ղազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը առարկություններ ներկայացրեց պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի դեմ:

Նշելով, որ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքն անհիմն է ու ենթակա է մերժման, Ե. Սարգսյանը կանգ առավ բողոքում արծարծված մի քանի հարցերի վրա: Մասնավորապես՝ պաշտպանական կողմի կռվաններից մեկին՝ ապացույցների անբավարարությանը անդրադառնալով՝ Ե. Սարգսյանն ընդգծեց, որ ամբաստանյալները, օգտվելով իրենց իրավունքից, հրաժարվել են ցուցմունքներ տալուց, սակայն տուժող կողմն էլ իրավունքի այդ կիրառումը դիտարկում է որպես իրականությունը բացահայտելուց խուսափում:

Երեմ Սարգսյանը հիշեցրեց ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի հայտարարությունը, թե իրենց վրա «շառ են արել», հեռուստատեսությամբ հայտարարել են, թե իրենք են կատարել տվյալ արարքը, ու այդ կարծիքն են սերմանել:

Ամբաստանյալը շեշտել է, թե իրենց համար էլ ցանկալի է, որ Լևոն Ղազարյանի ու մյուս տուժողների ծնողներն իմանան՝ ով է իրականում կատարել սպանությունները:

Երեմ Սարգսյանը նշեց՝ եթե ամբաստանյալի հայտարարությունն անկեղծ էր, տուժող կողմը իրավունք ուներ ակնկալելու, որ ամբաստանյալները կնպաստեին իրականությունը բացահայտելուն, սակայն այդպես չի եղել:

Երեմ Սարգսյանը հիշատակեց մեղադրանքի հիմքում դրված մի շարք ապացույցներ, որոնք տուժող կողմը համարում է երեք ամբաստանյալների մեղավորությունը հիմնավորող թույլատրելի ապացույցներ:

Մասնավորապես՝ ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի բնակարանից առգրավված, Հախանումյանի ձեռագիր նշումներով թղթերը, որոնց վրա առկա էին տուժող Լևոն Ղազարյանին սպասարկող և ուղեկցող մեքենաների համարանիշերը, նաև՝ այն «Լեքսուսի» համարանիշը, որով դեպքի օրը Լևոն Ղազարյանն ընկերների հետ մեկնել էր «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ըստ Ե. Սարգսյանի՝ տուժող կողմն առնվազն ակնկալում էր ամբաստանյալների պարզաբանումը՝ տվյալ գրառումների վերաբերյալ: Մեղադրանքի հիմքում դրված է այն ձևակերպումը, որ ամբաստանյալները մանրակրկիտ կազմակերպել ու նախապատրաստել են սպանությունը, այդ շրջանակներում՝ հետևել ու առանձնացրել են այն մեքենաները, որոնցով կարող էր երթևեկել Լևոն Ղազարյանը:

Հանցագործությունը մանրակրկիտ նախապատրաստելու շրջանակներում, ըստ մեղադրանքի, ամբաստանյալները նախապես ներկայանալով ուրիշ անուններով, առանձնատուն էին վարձակալել, առանձնացել, կտրվել էին միջավայրից, իսկ սպանություններից անմիջապես հետո դադարեցրել էին վարձակալությունը, չնայած նախապես վճարել էին 1200 դոլար վարձը:

Ե. Սարգսյանն անդրադարձավ նաև մի շարք ապացույցներ անթույլատրելի ճանաչելու՝ պաշտպանական կողմի միջնորդություններին՝ դրանք համարելով անհիմն: Ապացույցները իրենց համակցության մեջ, ըստ Ե. Սարգսյանի, հաստատում են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, հետևաբար՝ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:

Գործով մեղադրողի ու տուժողի իրավահաջորդի ներկայացրած առարկությունների դեմ իր առարկությունները ներկայացրեց ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիմնականում կանգ առնելով Երեմ Սարգսյանի հնչեցրած առարկությունների վրա՝ Լ. Սահակյանը նշեց, որ տուժող ու մեղադրանքի կողմերը այդպես էլ մինչև վերջ չտարանջատեցին յուրաքանչյուր ամբաստանյալի մեղավորությունը հաստատող ապացույցները: Մասնավորապես, ըստ Լ. Սահակյանի, ոչ մի ապացույց չկա, որը կհիմնավորեր Սարգիս Գրիգորյանի առնչությունը մեղսագրվող արարքներին, մեղադրանքի մեջ «ամեն բան ընդհանրացված է»:

Անդրադառնալով Երեմ Սարգսյանի կողմից Սարգիս Գրիգորյանի հայտարարության մեջբերմանն ու ամբաստանյալների՝ ցուցմունքներ չտալու վերաբերյալ արված մեկնաբանությանը՝ Լ. Սահակյանը տարակուսեց. «Մենք իրականությունը բացահայտո՞ղ ենք»՝ նկատի ունենալով, որ հանցագործությունը լիարժեք բացահայտելը համապատասխան մարմինների՛ պարտականությունն է:

Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Այլ մարդ չեն գտել, այս երեք հոգուն են բերել, տուժողներն էլ ֆիքսվել են այս երեքի վրա»:
Ըստ Լ. Սահակյանի՝ մեղադրանքի հիմքում դրվել են կարծես թե՝ «շատ ապացույցներ», բայց մեծ քանակը դեռ չի նշանակում, որ ապացույցները թույլատրելի, վերաբերելի են ու հիմնավորում են երեք ամբաստանյալների մեղավորությունը:

Լ. Սահակյանը հնչեցրեց վարկած՝ Սարգիս Հախանումյանի բնակարանում հայտնաբերված թղթի վերաբերյալ, որի վրա Լևոն Ղազարյանին սպասարկող մեքենաների համարներն էին ձեռագիր նշված: Երեմ Սարգսյանը, ինչպես նաև մեղադրանքի կողմը այդ թուղթը համարում է ամբաստանյալների մեղավորությունը հաստատող կարևոր ապացույցներից մեկը, սակայն ըստ Լ. Սահակյանի՝ քրեական գործում առկա է օպերատիվ տեղեկություն, որ տվյալ դեպքից առաջ հարձակում է եղել երեք ամբաստանյալներից մեկի նկատմամբ, նրա կյանքը վտանգի է ենթարկվել ու գտնվել է շարունակական վտանգի տակ: Հետևաբար՝ հիշյալ մեքենաների վերաբերյալ տեղեկությունները իր պաշտպանյալները միգուցե հավաքել են սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նրանք ցանկանում էին պաշտպանվել այդ մեքենաներից…

Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ տվյալ թուղթը հայտնաբերվել է Հախանումյանի բնակարանում, մինչդեռ ըստ մեղադրանքի, երեք ամբաստանյալները սպանության կատարմանը նախապատրաստվել են իրենց վարձակալած առանձնատանը: Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի երկու ապացույցները, այսպիսով, հակասում են իրար:

Պաշտպանը նշեց, որ հանցագործության նախապատրաստվողները, ցանկանալով աչքի չընկնել, ոչ թե առանձնատուն պիտի վարձակալեին, այլ պիտի որ արտաքուստ ապրեին իրենց սովորական կյանքով, որպեսզի չմատնեին իրենց: Իսկ առանձնատուն վարձակալելը, ըստ պաշտպանի, միգուցե դարձյալ կապված էր սեփական անվտանգության համար ունեցած վախով:

Լուսինե Սահակյանն անդրադարձավ մեղադրանքի հիմքում դրված կարևոր ապցույցներից մեկին՝ ամբաստանյալներից երկուսի ԴՆԹ-ի առկայությանը հանցագործության գործիք զենքերի վրա ու մեքենայի մեջ: Ըստ Լ. Սահակյանի՝ Հայաստանում գենետիկական հուսալի փորձաքննություն անցկացնելու պայմաններ ու սարքավորումներ չկան, մեկ այլ գործով միջազգային փորձագետները, պաշտպանի պնդմամբ, հաստատել են այդ հանգամանքը:

Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց «Էրեբունի» բ/կ-ից տրված տեղեկանքի պատճենը՝ Վահան Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ: Համաձայն տեղեկանքի՝ Վահան Հակոբյանը հնարավոր է՝ լուրջ հիվանդություն ունի, որի լիակատար ախտորոշումն ու բուժումը ՀՀ-ում անհնար է:

Պաշտպանը տեղեկանքի բնօրինակը չուներ, նշեց, որ բնօրինակը գտնվում է ՔԿՀ-ում: Դատարանը որոշեց գրությամբ դիմել ՔԿՀ ու պահանջել հիշյալ տեղեկանքի բնօրինակը:

Լուսինե Սահակյանը նշեց՝ որպես իրավաբան՝ այդ տեղեկանքը ներկայացնելով՝ միանգամից պիտի միջնորդեր փոխել իր պաշտպանյալ Վահան Հակոբյանի խափանման միջոցն ու նրան անհապաղ ազատ արձակել՝ առողջական խնդրի հետ կապված: Սակայն պաշտպանը նման միջնորդություն չարեց՝ ասելով. «Վստահ եմ՝ այս գործով չի կարող լինել մեղադրական ակտ… Իմ պաշտպանյալը կարդարացվի, ազատ կարձակվի ու կգնա այն երկիրը, որտեղ բուժում կստանա»:

Պաշտպանն իր առարկությունները եզրափակեց՝ մեղադրանքի և տուժող կողմերի վերաքննիչ բողոքները՝ պատժի խստացման առումով, անհիմն և մերժման ենթակա լինելու մասին եզրակացությամբ: Քանի որ պաշտպանական կողմի պահանջը միանշանակ արդարացումն է այս գործով բոլոր երեք ամբաստանյալների համար, ապա պատժի խստացման վերաբերյալ պաշտպանը չցանկացավ դատողություններ անել, միաժամանակ հիշատակեց, որ իր պաշտպանյալների նկատմամբ սահմանված պատժաչափը գործում առկա ապացուցողական բազայի պայմաններում դեռ մի բան էլ անհամաչափ խիստ է, այնպես որ դրանից ավելի խիստ պատժի վերաբերյալ խոսելը անիմաստ է համարում:

Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծեց. «Վստահ եմ՝ լինելու է արդարացման դատական ակտ»:

Ամբաստանյալ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկը», հայտարարեց. «Ես վերջին շրջանում օրվա 24 ժամը անտանելի ցավերի մեջ եմ, ոսկորներս ցավում են… Խնդրում եմ՝ ուշադիր եղեք…»:

Ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը՝ «Ծգըլը», հայտարարեց. «Երկու ամիս ա՝ սպասում եմ էս օրվան»: Ամբաստանյալը, ի պատասխան Երեմ Սարգսյանի խոսքի՝ թե գործով վկաները ճանաչել են ամբաստանյալներին, նշեց, որ իրենց ոչ մի վկա չի ճանաչել դատարանում, իսկ նախաքննության ընթացքում ճանաչման գործողությունները կատարվել են օրենքի խախտումներով: Սարգիս Գրիգորյանը ներկայացրեց՝ երբ իրեն դեպքից հետո բռնել ու տարել են Կենտրոնի դատարան՝ «կալանքի սանկցիայի»՝ «լրիվ ուրիշ մարդու տվյալներ են ներկայացրել», ինչից դատավորը բարկացել ու ժամանակ է տվել՝ տվյալները շտկելու համար: Եվ ըստ ամբաստանյալի՝ չնայած ԱԱԾ-ն Կենտրոնի դատարանից մի քանի րոպեի հեռավորության վրա էր, բայց չորս ժամ է պահանջվել, որ իր իսկական տվյալները ներկայացնեն դատարանում: Սարգիս Գրիգորյանը նաև ասաց՝ իրենց ԱԱԾ են տարել 2015 թվականի մարտի 23-ին: Մարտի 30-ին Չարբախում մահափորձի դեպք է կատարվել, և մարդիկ իրենց դեմ ցուցմունք են տվել՝ իբր իրենք՝ երեքով են կատարել մահափորձը, մինչդեռ իրենք գտնվել են ԱԱԾ-ում: Այս գործում «շատ գաղտնիքներ կան»՝ ասաց ամբաստանյալը՝ հորդորելով, որ դատարանը ուշադիր լինի: Սարգիս Գրիգորյանի գենետիկական նմուշը, ի տարբերություն մյուս երկու ամբաստանյալների, հանցագործության գործիք զենքերի վրա չի հայտնաբերվել: Ամբաստանյալը պնդեց, որ իր մեղավորությունը հաստատող ապացույց գործում չկա: «Շուտվանից են ուզեցել սենց մի բանի մեջ մեզ գցեն… Շուտվանից են մեր վրա աշխատել…»,- ասաց ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լ. Սահակյանը հաստատեց, որ, իրոք, նման փաստ առկա է՝ չգիտես ինչու՝ «կենտրոնացած են եղել» իր պաշտպանյալների վրա՝ նրանք գտնվել են ԱԱԾ-ում, իսկ նրանց դեմ մեղադրական ցուցմունք են տվել, իբր նրանք այդ նույն ժամանակ կատարել են մեկ այլ մահափորձ…

Դատական հաջորդ՝ հնարավոր է՝ վերաքննիչ ատյանում այս գործով եզրափակիչ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ