ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Օգանովսկին բանտ կտանի Սերժ Սարգսյանին․ հանրապետական հիստերիայի պատճառը
August 11, 2019, 9:52 pm
3283
BBC-ի սկանդալային հրապարակման մեջ, անշուշտ, չկար այնպիսի բացահայտում, որը նորություն լիներ Հայաստանի հասարակության, առնվազն՝ նրա ակտիվ հատվածի համար։ Միջազգային հեղինակավոր կայքը համապարփակ ներկայացրել էր այն, ինչի մասին տասը տարի շարունակ խոսում ու գրում են Հայաստանում, այդ թվում՝ «Առաջին լրատվականը»։ Սակայն հրապարակումն այդ ցավեցրել, իսկական հիստերիայի մեջ է գցել քրեաօլիգարխիկ համակարգի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք այս օրերին կորցրել են անդորրը՝ դառնալով քարոզչական «քիլլերներ», պեդանտ իրավապաշտպաններ, անգամ՝ պետության ու նրա գաղտնիքի պաշտպանության առաջամարտիկներ։
Նման հիստերիկ վարքագծի մոտիվներն ավելի քան այնհայտ են․ միջազգային հեղինակություն ունեցող կայքը լեգիտիմացրել է Հայաստանում ընթացող Մարտի 1-ի գործընթացը՝ նաև ամբողջացնելով ոճրագործության կազմակերպիչների, մասնակիցների ցանկը, ամրագրելով, այպես կոչված, «ղարաբաղյան կլան» հասկացությունը՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմով ու «հերոսական» բանդաներով, փակելով միջազգային ատյաններում քրեօլիգարխիայի՝ «քաղհալածյալ» ներկայանալու անդուլ ջանքերի ճանապարհը։
Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված BBC-ի աղմկահարույց հրապարակումից հետո Հայաստանում իսկական շքերթ է սկսվել, որի մասնակիցները հաղորդումներ են ներկայացնում հանցագործության մասին՝ իրավապահ մարմիններից պահանջելով քրեական գործեր հարուցել հեղինակավոր լրատվամիջոցին նախաքննական նյութեր տրամադրելու փաստի առիթով։ Ողբերգականորեն ծիծաղելի է, որովհետև նույնիսկ ֆորմալիստական տեսանկյունից այս վարքագիծը, իրավական փաստարկը չի դիմանում որևէ քննության։ Խոսք չի կարող գնալ նախաքննական գաղտնիքի մասին, որովհետև քննությունը վաղուց ավարտվել է, ու BBC-ն հրապարակել է փաստեր, որոնք այլևս ենթակա են հրապարակային դատավարության։
Հասարակությունն իրավունք ունի իմանալու ճշմարտությունը ու որևէ ընթացակարգ՝ իր ֆորմալիստական կարգավորումներով, չի կարող Մարտի 1 վերապրած հասարակությանը հեռու պահել ոճրագործության իրական պատկերն իմանալու իրավունքից։
BBC-ի հրապարակումն այլ հարցեր պետք է ծներ իրավունքի մասնագետների, քաղաքացիական արժեքներով ապրող մարդկանց մոտ։ Կարևորն այն չէ, թե ինչպես են քննության նյութերը, որոնք այլևս գաղտնի չեն, հայտնվել հեղինակավոր կայքի տրամադրության տակ, այլ՝ այն, թե ինչո՞ւ է նոր Հայաստանում իրականացվում ընտրովի արդարադատություն, ինչո՞ւ է ճաղերի հետևում հայտնվել միայն Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ ազատազրկված չէ դիպուկահարների գործողություննները սառնասրտորեն ղեկավարած, Երևանի փողոցները բարիկադների վերածած տխրահռչակ Օգանովսկին։
Արդյո՞ք այն ենթադրելի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առայժմ չունի քաղաքական որոշում՝ «ԿԳԲ-ի պադվալ» ուղարկել Մարտի 1-ի գլխավոր զույգ շահառուներից երկրորդին՝ Սերժ Սարգսյանին։ Եթե այդպես է, ապա ինչո՞վ է Սերժ Սարգսյանն արժանացել հեղափոխության առաջնորդների «թավշյա» ողորմածությանը։
Ո՞վ չգիտի, որ Օգանովսկին ընդամենը բանալի է՝ ոճիրի ու արյունոտ խրախճանքների խորհրդանիշ, որը կամրջում, ամբողջացնում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համակարգերը, մեկն է, որ՝ հանդիսանալով Նեմեց մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանի քավորը, ապահովում է Սերժ Սարգսյանի արցախյան վոյաժների հմայքը։ Հիմա հասկանալի՞ է, թե ինչու են աղմկում հանրապետականները՝ հուսահատ «քսիվ» ուղարկելով Նիկոլ Փաշինյանին, որ հեռու մնա Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հորդորներից՝ ապավինելով քաղաքական կոմֆորմիզմին։
Կրթական համակարգը հանրապետական «գաստրոլյորների» ու սերժառոբական «բազեների» բոստանի վերածած նախարարը «գաստրոլյորներ» է փնտրում քաղաքացիական պրոդուկտ ստեղծող, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտմանը հետամուտ մարդկանց շրջանակում։ Անուններ չենք տալու, որովհետև բոլորի հավաքական անունը Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան է ու մեր կռիվը այս երկու մարդկանց ու նրանց հյուսիսային հովանվորների, նրանց ստեղծած մարդակուլ համակարգի դեմ է, որ քսան տարում արյունով պատեց Հայաստանի պետական հաստատությունները, փողոցները՝ գնդակահարելով երկրի հեղինակավոր պետական գործիչներին, արժանապատիվ քաղաքացիներին։
Լյուստրացիա՞ եք ուզում՝ մեծ սիրով։ Երևանի փողոցներում դեռ հնչում են «մերժում» և այլ՝ ավելի կոշտ բառերի հետ արտասնվող անունները։
Սերժ Սարգսյանը հայտնվելու է Ռոբերտ Քոչարյանի կողքին, եթե նույնիսկ հեղափոխությունից մնա միայն «թավիշը»։ Հարյուր հազարավոր մարդիկ չեն կարող սխալվել, «մերժվածը» չի կարող վեր լինել հասարակության կամքից, օրենքից ու արդարադատությունից՝ ճանաչելով միայն բադենբադենյան վայելքները։
Ու դուք դեռ իրավունք ունեք խոսե՞լ, որ անխանա թալանել եք պետությունն ու բանակը՝ անպաշտպան թողնելով առաջնագիծը, Հայաստանը վերածելով արյունոտ խրախճանքի թատերաբեմի, խոպանի՝ ջնջելով հայրենիքի գաղափարը։
Թալանի ու արյունոտ խրախճանքի բոլոր դրվագները հիշում ենք, հարկ եղած դեպքում դրանց կանդրադառնանք հատ-հատ։ Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել՝ չկասկածեք։
Նոր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը կկարողանան՞ ձեր տեսակը մաքրել երկրի քաղաքական ներկապնակից, ուրեմն երկիրն առաջ գնալու շանս կունենա։ Չի՞ կարողանա՝ չի վերադառնալու նաև ձեր աստեղնային ժամը, որովհետև հասարակությունն ադարացիորեն ատում է ձեզ ու անխուսափելիորեն ծնելու է իր օրակարգին անվերապահորեն հետամուտ նոր իշխանություններ։
Իսկ հիմա, առայժմ, փառք տվեք Նիկոլ Փաշինյանին, որ իր հեղինակությամբ ու նաև «հումանիզմով» փրկում է ձեզ․ առայժմ հանգիստ կարող եք վայելել ձեր գողոնը։ Ի դեպ, ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա, համարել ու համարում ենք՝ երրորդ ճանապարհը կարող էր կյանք ունենալ, եթե դուք ու ձեր խաղամոլ առաջնորդը այդքան ագահ, ինքնավստահ ու միաժամանակ քաղաքականապես տկար չլինեիք։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ