ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Ժողովուրդը չի կարող ներել Քոչարյանի ու Սարգսյանի արածները՝ իմանալով, թե ինչպես են սպանել ու թալանել մարդկանց

August 5, 2019, 10:35 am

2917

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Լևոն Մարկոսը։

-Պարոն Մարկոս, շուրջ մեկ տարի է՝ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ Վերջերս մամուլը գրել էր, որ դուք առերեսվել եք Սերժ Սարգսյանի հետ։ Գործը հիմա ո՞ր փուլում է գտնվում, առերեսմանը ի՞նչ է հաջորդել։

-Դեռ որևէ նորություն չկա։ Խոսել եմ քննիչի հետ, նա ինձ ասաց, որ ամեն ինչ իր հունով գնում է։ Այս գործում ամեն ինչ հստակ կա, թե ինչպես են իմ ունեցած ձեռնարկություններն ինձնից վերցրել, ինչպես են անօրինական ձևով ինձնից խլածը տվել իրենց բարեկամներին ու այդ փողերն իրար մեջ կիսել։ Իսկ հիմա պետք է վերադարձնեն։ Ես էլ ասացի՝ մինչև այսքան տարիների իմ փողերը չվերադարձնեք, ես ոչ մի բան հետ չեմ վերցնելու։ Քննչական մարմինների մոտ բոլոր ցուցանիշները կան, թե ինչպես են իրենք ինձ խաբելով վաճառել ինձ պատկանող բանկը։ Դա արել են Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը։ Նրանք բանկի փողերը ամբողջությամբ հանել, գողացել են։

Երբ Սերժ Սարգսյանն սկսեց ինձ հետ այլ լեզվով խոսել, ես բոլոր փաստաթղթերով դիմել եմ Ռուսաստանի քննչական կոմիտեին և դատախազությանը, և այնտեղի իրավաբանները բոլոր փաստաթղթերը պահել են։ Բոլոր ապացույցները կան, և դեռ այն ժամանակ Ռուսաստանի դատախազությունից Սերժ Սարգսյանին դիմել էին, որ վերադարձնի Լևոն Մարկոսի փողերը։ Այն ժամանակ ես, որպես ՌԴ քաղաքացի, մեծ ներդրումներ արեցի Հայաստանում, բայց իմ ձեռքից ամեն ինչ խլեցին և 20 տարի աշխատացնում են։ Սերժ Սարգսյանն իմ ունեցածը տվել է իր վասալներին, և նրանք էլ մինչև հիմա աշխատացնում են, ուրիշ մարդիկ չկան։ ՌԴ իրավապահ մարմիններից ինձ ասացին, որ բոլոր հիմքերը կան, որ ես հետ ստանամ ոչ միայն իմ ձեռնարկությունները, այլև այս 20 տարիների չստացած եկամուտները։

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահն ինձ կանչեց և ասաց՝ քանի որ երկար տարիներ են քո հանդեպ այդպես վարվել, մենք գրել ենք, որ նաև տոկոսները քեզ վերադարձնեն։

-Հայաստանում դատաիրավական համակարգը հանրության շրջանում վստահություն չի վայելում, և հիմա էլ տեսնում ենք, որ բարեփոխումների փուլն է։ Դուք ի՞նչ ակնկալիք ունեք, որքանո՞վ ձեր պահանջը տեղ կհասնի։ Կարճ ժամանակում Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից կկարողանա՞ք ձեզնից խլվածը հետ վերադարձնել։ Կասկածներ չունե՞ք, որ այսպիսի դատական համակարգով կստանաք այն, ինչ ուզում եք։

-Որ այդ համակարգերը պետք է փոխվեն, ես այդտեղ կասկած չունեմ։ Ես զգում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է կամաց-կամաց առաջ գնալ, որ ժողովրդին չանհանգստացնի, որ ժողովրդի և իշխանության մեջ ցնցումներ չլինեն։ Ես Մոսկվայում եմ ապրում և տեսնում եմ, թե մինչև հիմա ինչ են անում Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ծառայող ավազակները։ Նրանք մեծ փողեր են դնում տեղեկատվական հոսքերի մեջ, տարբեր ձևերով աշխատում են Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին օգնելու համար։ Վաղ թե ուշ նրանք պատասխան են տալու այս ամենի համար։

-Օրերս Քոչարյանը հարցազրույց է տվել և հայտարարել, որ վերադառնում է քաղաքականություն, որ աշնանը Հայաստանում բուռն իրադարձություններ են լինելու և որ քաղաքական ուժերը միավորվելու են իր շուրջը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները։

-Հիմա շտապ պետք է նրան այնպես նստեցնել, որ իր մասին խոսակցություններ չլինեն։ Ո՞վ չգիտի, որ Հայաստանում այդ տարիներին այդքան մարդ սպանեցին, այդքան մարդ թալանեցին, այդքան մեր պետությունից թալանեցին ու տարան արտերկիր։ Դա արել են Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և իրենց շրջապատի ավազակները։ Բոլորը գիտեն դրա մասին, ժողովուրդը թույլ է տալո՞ւ, որ այդ ամենը մարսվի, գնա։ Ես համոզված եմ, որ նման բան չեն կարող անել, բոլորը ոտքի կկանգնեն։ Քոչարյանը պետք է մտածի այդ մասին։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում երկիրը տանել ծայրահեղությունների, ուզում է կամաց-կամաց հարցերը լուծի։ Հիմա Քոչարյանի և Սերժի շրջապատի մարդիկ մտածում են՝ հեսա նրանք կվերադառնան, և իրենք էլի հանգիստ այստեղից-այնտեղից կթալանեն, բայց դա միայն իրենց ցանկությունն է, այդպես չի լինի այլևս։ Ես զգում եմ, որ մեր վարչապետը ճիշտ ճանապարհով է գնում։

-Հիմա իշխանությունների ընդդիմախոսները նշում են, որ ներդրումներ չկան Հայաստանում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ներդրումներ չեն արվում։

-Մոսկվայում մենք ունենք Հայաստանում ներդրողների խումբ, որը պատրաստվում է մեծ խմբով գալ և մեծ քանակի ներդրումներ անել Հայաստանում։ Խոսքը և՛ Ռուսաստանի, և՛ արտասահմանի մասին է։

-Արդեն մեկ տարուց ավելի է անցել, ինչո՞ւ մինչև հիմա չեն եկել, ի՞նչն է ձգձգման պատճառը։

-Որովհետև բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ներդրումներ անելն իմաստ չուներ։

Այդքան սպանեցին, թալանեցին… Նրանք իրենց վասալներով պետք է հեռանան կառավարման ամենատարբեր օղակներից, որտեղ որ դեռ կան։ Ո՞վ չգիտի Հայաստանում, դրանից դուրս Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի փողերի, հյուրանոցների, ունեցվածքների մասին։

Սերժ Սարգսյանը այդքանից հետո գալիս ինձ ասում է՝ սա ինձ, սա՝ քեզ։ Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը, աշխատանքով վաստակած մարդը դրան համաձայնել։

-Ձեր կարծիքով՝ նախկին իշխանությունները դեռ վերադարձի շանսեր ունե՞ն։ Նրանցից եկող վտանգներ կա՞ն։

-Դա պարզապես անհնար է։ Ժողովուրդը չի կարող ներել նրանց արածները՝ իմանալով, թե ինչպես են սպանել ու թալանել մարդկանց։ Եթե ես, որ այդքան լավություն եմ արել այդ մարդկանց, ինձ հետ այդպես են վարվել, պատկերացրեք, թե մյուսների հետ ինչպես կարող էին վարվել։ Նրանց վերադարձը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ բոլոր հայերը կմահանան, և կգան թուրքերը։ Եթե ժողովուրդը թույլ տա, որ այսքան բանից հետո շանս ունենան վերադարձի, այս երկիրը կքանդվի, բոլորը կհեռանան, պետություն չի մնա։ Եթե այդպիսի պետության դավաճաններին չպատժեն, ժողովուրդն ի՞նչ է մտածելու։

-Այսօր Հայաստանում ներդրումներ անելու համար դաշտը որքանո՞վ է բարենպաստ։ Ի՞նչն է խանգարում ներդրողին գալ Հայաստան ու փողեր ներդնել, ի՞նչն է նրանց զգուշավորության պատճառը։

-Շատ ներդրողներ և՛ Ռուսաստանից, և՛ արտասահմանից գալիս են կոնկրետ ինձ մոտ և ասում, որ պայմանավորվել ենք ներդրումներ անել։

Բայց, քանի որ Հայաստանում նախկինների հետ կապված գործերը ձգձգվում են, այդ հարցը մնացել է։ Բայց ներդրողները սպասում են, և հենց ավարտվեց այս ամենը, մենք մեր թիմով կգանք ներդրումներ անելու։ Իրենք կգան Մոսկվա, և մենք բոլորս միասին, ես էլ իրենց հետ կգամ Հայաստան՝ ներդրումների մեծ ծրագրերով։ Այդ բոլորը մեծահարուստ, աշխատող, իմաստուն մարդիկ են, որ տարբեր ոլորտներում են աշխատում։ Նրանք ամեն մեկը գիտի, թե իր ոլորտում ինչ պետք է անել։ Ընդ որում, նրանց շարքում կան նաև Ամերիկայից մարդիկ, այդ թվում՝ գիտնականներ։ Այդ խմբերն արդեն ունեն մեծ առաջարկներ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։ Շատ փակագծեր չեմ ուզում բացել։ Մեզ պետք չի, որ մեր երկիրը դրսից վարկեր վերցնի, մեզ պետք է, որ ներդրողները գան իրենց փողերով, ու դա լինելու է։

-Մենք ե՞րբ ականատես կլինենք դրան։

-Ես կարծում եմ, որ դա երկար չի տևի։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, մյուսները կգան, մարդավարի կասեն՝ լավ, այսքան ավազակություն ենք արել, այսքանը տալիս ենք պետությանը։

-Չե՞ք կարծում, որ պետք է նոր իշխանությունը նախ քաղաքական գնահատական տար նախորդներին, նոր սկսեր իր գործունեությունը։

-Իհարկե, Փաշինյանը պետք է տար գնահատականը, ներկայացներ այդ թեմայի վերաբերյալ իր եզրակացությունը, որից հետո արդեն պետք է սկսվեր այն պրոցեսը, որի մասին խոսում եմ։ Ու հիմա վարչապետը այդ մասին սկսել է խոսել։ Բայց այն մարդիկ, որոնք իրենց արածների համար պետք է նստեն, իրենց ճիշտ չեն պահում, և նրանց կողքին էլ բազմաթիվ փողով աշխատող ագիտատորներ կան, որոնք փորձում են վարկաբեկել իշխանություններին։ Քանի դեռ այդ մարդիկ չեն նստել իրենց արածների համար, մարդկանց մեջ ակնկալիքները մնում են։

Դրանց հարցերը պետք է արագ լուծել, որ դրսից մարդիկ գան, այդ թվում՝ ներդրողները:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ