ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
«Մարդկանց թիվը կլիներ կրկնապատիկ, եթե չլինեին Արցախի իշխանությունների ահաբեկումները». Սամվել Բաբայան
July 31, 2019, 2:51 am
3162
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սամվել Բաբայան ռազմական, քաղաքական գործիչը, թերևս այն գործիչներից է, ովքեր բառերը ուղղակի չեն արտաբերում, օդում իրենց հանգրվանը գտնելու համար։ Սամվել Բաբայանը իր ողջ գործունեության ընթացքում իր խոսքի կշիռը խորությամբ գիտակցել է, իսկ ժողովրդին տված իր խոսքը առավելագույնս իրականացրել։ Սամվել Բաբայանը այն եզակիներից է, ով ունի ժամանակը ու իրադրությունները գնահատելու բացառիկ հեռատեսություն։ Այդպես էր պատերազմի ժամանակ, այդպես է նաև հիմա։ Սամվել Բաբայանը իր գործունեության ընթացքում եղել է առավելագույնս թափանցիկ և երբևէ չի խորշել հայտնել իր դիրքորոշումը այս կամ այն անձի կամ երևույթի շուրջ, կամ առնվազն ոչ մի կարծիք էլ չի հայտնել, երբ անտեղյակ է եղել իրականությունից։
Այս որկաներն են, որ արցախցուն կրկին ոտքի հանեցին, դիմավորելու իր հերոսին, գրկաբաց ընդունելու և հայտնելու իրենց համակրանքը։ Այն որ Սամվել Բաբայանը այսօր Արցախում ունի մեծ հեղինակություն իր ժողովրդի շրջանում, փաստվեց ստորագրահավաքի արդյունքներով։ 25000-ից ավել մարդ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին այս ստորագրահավաքին և նշանակություն չունի, թե ինչ տեխնիկական պատճառներով մի քանի թերթիկներ անվավեր ճանաչվեցին, փաստը այն է, որ Արցախի հաշվառում ունեցող մեր հայրենակիցները իրենց հավատո քվեն տվեցին այս նախաձեռնությանը։ Եվ մարդկանց թիվը կլիներ կրկնապատիկ, եթե չլինեին Արցախի իշխանությունների ահաբեկումները մասնակցելու դեպքում պետծառայողներին աշխատանքից հեռացնելու մասին։ Փաստը մնում է փաստ և սրա հետ պարտավոր են հաշվի նստել այսօրվա իշխանությունները։ Սամվել Բաբայանը անձնական նկրտումներով առաջնորդվող գործիչ չէ, նրա քայլը մշտապես բխել է ազգային շահերից, ու սա ամենևին աթոռակռիվ չէ։ Հաստատելու դեքում էլ, չհաստատելու դեպքում էլ, ընտրված նախագահ, թե կուսակցության ղեկավար՝ Սամվել Բաբայանը իրականացնելու է այն, ինչի մասին խոսել է իր բոլոր հանդիպումների ընթացքում, այն է՝ տանել Արցախը դեպի զարգացում, ապահովել Արցախի անվտանգությունն ու սրընթաց բարգավաճումը, ստեղծել պետություն, որտեղ գերակայող է լինելու անձի իրավունքը։ Այսօր Սամվել Բաբայանը զբաղված է կուսակցաշինության աշխատանքներով, թղթերը հանձնված են գրանցման, նախատեսվում է կուսակցական համագումար։ Իսկ ստորագրահավաքի արդյունքները դեռևս մշակվում են և դեռ չեն հանձնվել ԱՀ ԿԸՀ, հանձնելու պահից կհետևենք դրա օրինական ընթացքին։
Բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե մենք ուզում ենք ազատ ու արդար ընտրություններ, ապա մեզ համար օրհասական խնդիր պիտի դառնա հակասահմանադրական ճանապարհով երրորդ անգամ նախագահ դարձած Բակո Սահակյանի հրաժարականը, այլապես նրանք նորից վերարտադրվելու են՝ օգտագործելով իրենց բոլոր ռեսուրսները։ Իսկ իրենց ռեսուրսները իրենք միանշանակ կապահովեն ԿԸՀ կողմից հապճեպ նշանակված ՏԻՄ ընտրությունների անցկացումից հետո, երբ տեղերում հաստատելով իրենց մարդկանց, այն 30-40 000 Արցախում գրանցված, բայց արդեն երկար տարիներ այնտեղ չբնակվող մարդկանց անուններից լցոնումներ կապահովեն և կանցնեն այն ուժերը, որոնք իրենց համար ավելի գերադասելի են։ Ուստի այլևս անիմաստ է դառնում պայքարել, որ ԱԺ անցնելու շեմը իջեցվի հինգ տոկոսից երեքի, քանի որ բացահայտելով այս 30 000-40 000 լցոնումները և դրանք չեզոքացնելով, ցանկացած ուժ կարող է իր հինգ տոկոսով անցնել խորհրդարան։ Մենք պատրաստ ենք ցանկացածի հետ շրջել Արցախի բոլոր գյուղերն ու քաղաքները և ի վեր հանել այս ամբողջ անօրինությունը։Բակո Սահակյանի երրորդ շրջանը համարվում է, իբր անցումային, արդեն պաշտոնավարել է երկու տարի չորս ամիս, եթե այդչափ ազնիվ է, ինչպես ներկայացնում է իրեն անցումային, թող իր ազնվությունն օգտագործի այս ճգնաժամը չեզոքացնելու համար ՝ուղղակի հեռանա, ութ ամիսն էլ թողնի մի մարդու, ով կդառնա այս ճգնաժամը հաղթահարելու երաշխիքը։ Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկրում խորացնելու է քաղաքական ճգնաժամը։ Ուստի կոչ ենք անում Արցախի քաղաքական, հասարակական, խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել։ Երկրի համար այս օրհասական պահին պետք է կայացնել ճիշտ որոշում, պահանջել ներկա իշխանությունների հրաժարականը, ընտրել միջանկյալ ղեկավար, , հատկապես, որ սա անցումային շրջան է, որը չունի ընտրություններին մասնակցելու հավակնություններ, որին կողմ են արտահայտվում արցախցի շատ գործիչներ ։ Սա հնարավորություն կտա պատրաստվել ընտրություններին հավասար պայմաններում։ Սա կլինի հասուն և առողջ քաղաքական գործընթաց։ Արցախը պետք է ընտրությունների գնա համախմբված, այլապես այս իշխանությունների վերարտադրումից հետո հասարակության բևեռացումը կլինի վտանգավոր։ Մեր թիմը և անձամբ Սամվել Բաբայանը բաց են բոլոր այն գիտակից ուժերի առաջ, ովքեր արդարության համար են մարտնչում։ Պատրաստ ենք հանդիպել, քննարկել այն բոլոր հարցերը, որոնք հանգեցրել են այսօրվա քաղաքական ճգնաժամին։ Սա միակ ճանապարհն է ազգի միասնությունը պահպանելու համար։
Հետայսու մեր թիմը նաև միանում է այն ուժերին, ովքեր օրվա հրամայական են դարձրել ներկա իշխանությունների հրաժարականը և գնալու են դեպի ազատ ու արդար ընտրություններ, որն էլ իր հերթին կձևավորի հասուն քաղաքական դաշտ ու առողջ հասարակություն։
Ներկա իշխանությունների հրաժարականը դառնում է մեր օրակարգը, նրանց չհեռանալու դեպքում, մենք պատրաստվելու ենք հանրահավաքների, որպեսզի ավելի լսելի դարձնենք արցախցու արդար պահանջը։
Այսօր ողջ կյանքը միայն «դաբրոներով» ապրած մի քանի լրատվականներում տեղ գտած «նահանջող» վերնագրերով հոդվածները կրկին մեկի կամ մի քանիսի դաբրոյին արժանացել էին։ Բայց հոդվածագիրը հաշվի չէր առել, որ դեռ ԱԺ կամ Գերագույն դատարանը չեն հաստատել ստորագրահավաքի նախագիծը, իրավունք դեռ չի տրվել Սամվել Բաբայանին մասնակցելու ընտրություններին, ապա ինչ է նշանակում նահանջել, ինչի՞ց նահանջել, կամ ի՞նչ դաբրոյի սպասել։ Դուք պիտի դաբրոյի սպասեք ընդունեք, թե չընդունեք, դաբրոները ձեր ոճին են համահունչ։ Երբ կհաստատվի նախագիծը ու Սամվել Բաբայանը հետ կկանգնի, այն ժամանակ նահանջից ու դաբրոներից կխոսենք։ Ամոթ է, գոնե մի նախապատրաստեք մարդկանց, որ նախագիծը չեք ընդունելու և դա փորձեք անգրագետ մեկնաբանությունով հրամցնել հասարակությանը։ Նահանջներն ու դաբրոները խորթ են մեզ այնքան, ինչքան ձեզ դաբրո տվողի սեփական միտք ու գաղափար ունենալը։ Նահանջները մեզ համար չեն, մեզ համար ազգի անվտանգությունն ու զարգացումը ապահովող ուղիներն են կարևոր, որոնք որ գծել ու հստակ գնում ենք։ Դուք ապրեք ձեր չափանիշներով, մենք էլ մեր ազգային գաղափարներով»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ