ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռոբերտ Քոչարյանը բացում է խաղաքարտերը
July 30, 2019, 7:08 pm
3364
«Աշնանն ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»,- «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Թերթի հարցին, թե որքան երկար է ինքը հետևելու սպասողական մարտավարությանը, և որ պահին կհայտարարի ընդդիմության կոնկրետ ձևաչափի իր պատկերացումների մասին, որի խնդիրը լինելու է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակի ստեղծումը, Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ քաղաքական դաշտում «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն արդեն իսկ ձևավորվել է։ Բոլորն են տեսնում, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից։ Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է։ Սակայն չեմ կարծում, որ միանգամից ևեթ կձևավորվի համախմբման մեկ կենտրոն։ Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև կստեղծվի ակտիվ փոխգործակցություն։ Ընդ որում, հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ մասը։ Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է հարկավոր։ Այդ գործընթացը կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ պարագայում այն կկորցնի իր ընտրազանգվածին։ Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»։
Ռոբերտ Քոչարյանն ասել է նաև, որ քաղաքական զարգացումները ընթանալու են փողոցային պայքարի հարթությունում՝ հանգեցնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «Կարծում եմ, որ իշխանության հարցն ամեն դեպքում լուծվելու է փողոցում… խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կառավարման նման որակով այս իշխանությունը երկար չի մնա և վերընտրվելու հեռանկարներ չունի»,- ասել է նա։
Այսպիսով Քոչարյանը, ինչպես ընդունված է ասել, բացում է խաղաքարտերը։ Նա խոստովանում է, որ իշխանության դեմ պայքարում ցանկանում է առաջնորդվել ցանցային գործողություններով՝ ստեղծելով իրար հետ համագործակցող դիմադրության օջախներ, որոնք անհրաժեշտ պահին կմիավորվեն՝ ստեղծելով այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակ, որը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Այս իմաստով Քոչարյանի հարցազրույցը մարտահրավեր է ոչ միայն գործող իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև պետությանն ու հասարակությանը, քանի որ Հայաստանը ևս մեկ ֆորս-մաժոր հաղթահարելու, արտահերթ ընտրական գործընթացներով անցնելու ռեսուրս չունի, դա չափազանց թանկ կլինի պետության ու հասարակության համար։ Հասկանալի է՝ Քոչարյանին այդ հարցերը չեն հուզում, նա իր քաղաքական ակտիվությամբ փորձում է լուծել նվազագույն և առավելագույն խնդիրներ՝ նվազագույնը հայտնվել ազատության մեջ, առավելագույնը՝ ֆորս-մաժորային զարգացումների արդյունքում հասնել իշխանության։
Քոչարյանի հայտարարությունները պետք է սթափեցնեն գործող իշխանությանը, որն իր լեգիտիմությունն ու հանրային վստահությունը մսխում է ամեն օրվա հետ։ Բավական է նշել միայն Ստամբուլյան կոնվենցիայի օրինակը. պետության ու հասարակության համար որևէ ու առավել ևս՝ առաջնային նշանակություն չունեցող այդ հարցը իշխանության թեթև ձեռքով դարձել է քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչ՝ երկփեղկելով հասարակությանը, հանրությանը բաժանելով երկու՝ կողմ և դեմ հատվածների։ Այն իսկական նվեր է դարձել իշխանության ընդդիմախոսների համար, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի կեղծ, էժանագին ազգային փաթեթավորմամբ կարողանում են մանիպուլյատիվ քարոզչություն իրականացնել՝ բորբոքելով հասարակության զգալի հատվածի էմոցիաները։
Նման անկարևոր հարցերը դարձնելով դիսկուրսի առարկա ու դրանց վրա ուղղելով հանրային էներգիան՝ իշխանությունը մաշում, ջլատում է հասարակության վստահությունն ու համախմբվածությունը։ Ընդ որում, հանրային համախմբվածության առումով կա հետաքրքիր նրբերանգ. կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործի, ընդհանրապես նրա անձի հանդեպ առկա էր կամ գուցե դեռ առկա է հանրային լայն կոնսոլիդացիա՝ հասարակությունը միակարծիք է այն հարցում, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Իշխանությունը, սակայն, հանրային այդ համախմբվածությունը փոշիացնում է՝ հրապարակ բերելով երկրի համար որևէ կենսական նշանակություն չունեցող խնդիրներ։
Այսպիսով, 2018 թվականին հանրային համերաշխությամբ ու այդ համերաշխությունը ամրապնդելու մանդատով հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը, նրա իշխանությունն այսօր անում են քայլեր, որոնք վտանգում են այդ նույն հանրային համերաշխությունը։ Մինչդեռ հեղափոխությանը հաջորդած սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանն ինքը ամեն առիթով խոսում էր այդ մասին՝ վկայաբերելով ժողովրդի իշխանության մասին թեզը, բոլոր որոշումները հրապարակում և/կամ հանրաքվեների միջոցով կայացնելու անհրաժեշտությունը։ Այդ խոստումներն ու հայտարարությունները մնացել են անցյալում, և այսօր նույն այդ իշխանությունը առանց հասարակության կամքը հաշվի առնելու կայացնում է իմպերատիվ որոշումներ, որոնք ոչ միայն չեն նպաստում հանրային համերաշխությանը, այլև խորացնում են հասարակության պառակտվածությունը։
Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ուղիղ հայտարարում է, որ ամեն ինչ անելու է քաղաքականությունը փողոց տանելու համար։ Իշխանության անհաշվենկատ գործողությունների, իշխող թիմի խորհրդարանական անդեմ խմբակցության ու որպես դրա հետևանք՝ խորհրդարանի դերի զրոյացման պայմաններում քաղաքականությունն այսօր առանց այդ էլ փողոցում է, քանի որ քաղաքական գործընթացները հիմնականում ծավալվում են իշխանության ու նախկին ռեժիմի՝ խորհրդարանական ընտրություններում հասարակության կողմից մերժված ներկայացուցիչների միջև։
Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին ռեժիմի դեմ պայքարում իշխանության համար առաջին դաշնակիցը պետք է լիներ առողջ քաղաքական համակարգը, առաջին հերթին՝ պառլամենտական քաղաքականությունը, որն անցած մեկուկես տարիների ընթացքում հասցվել է անթույլատրելիորեն ցածր մակարդակի։ Հենց դա է պատճառը, որ Քոչարյանն այսօր այդքան ինքնավստահ խոսում է քաղաքականությունը փողոց տանելու մասին։ Քոչարյանին նման ինքնավստահություն տվել է առաջին հերթին իշխանությունը՝ իր հակաքաղաքական, ապաքաղաքական, իզմեր չդավանող գործունեության, շատ հաճախ՝ անգործության պատճառով։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ