ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

«Հայաստանն ամեն ինչ անում է Ռուսաստանից ունեցած կախվածությունն ավելի խորացնելու համար». Արման Բաբաջանյան

July 25, 2019, 3:11 pm

3426

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան ռազմավարական դաշնակիցներ։ Նա հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է ԱՄՆ պետքարտուղարությանը Հայաստանին մոտենալ որպես ռազմավարական դաշնակցի։

Նման հայտարարությունները, որ ականջահաճո են առաջին հայացքից, կտրված են իրականությունից ու այն քաղաքական, աշխարհաքաղաքական իրողություններից, որոնցում այսօր գտնվում են հայ-ամերիկյան հարաբերությունները։ Հետևաբար՝ նման հայտարարությունները չեն նպաստում երկու երկրների միջև հարաբերություններում նոր օրակարգի ձևավորմանը։

Ի դեպ, Ֆրենկ Փալոնը դեմոկրատ կոնգրեսական է, պատկանում է այն քաղաքական գործիչների թվին, որոնք որևէ ազդեցություն չունեն ԱՄՆ-ում որոշումների կայացման գործընթացում։ Եվ նման հայտարարությունները, որ նաև հայկական կողմից կարող են ներկայացվել որպես ամերիկյան ուղղությամբ կատարվող աշխատանքի արդյունք, կապ չունեն իրական քաղաքականության հետ։ Ճիշտ հակառակը՝ խեղաթյուրում են իրական քաղաքականությունը, այն իրողությունը, որն, ըստ էության, ճգնաժամային իրավիճակ է ստեղծել հայ-ամերիկյան հարաբերություններում։

Ռազմավարական դաշնակցությունը շատ հստակ չափորոշիչներ ու սահմաններ ունեցող կարգավիճակ է, որից Հայաստանը, դժբախտաբար, այսօր շատ հեռու է։ Նախ՝ թավշյա հեղափոխությունից հետո, որը վկայաբերում է Ֆրենկ Փալոնը, Հայաստանը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում որևէ շրջադարձային փոփոխություն չի լինելու։ Այսինքն՝ շարունակվելու է դեպի Ռուսաստան ուղղված միագիծ, միավեկտոր քաղաքականությունը։

Անցած մեկուկես տարիների ընթացքում մենք բազմաթիվ օրինակներով համոզվել ենք, որ Հայաստանը հավատարիմ է այս քաղաքականությանն ու Ռուսաստանին և ոչ միայն ոչինչ չի անում Ռուսաստանից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար, այլև ճիշտ հակառակը՝ ամեն ինչ անում է այն ավելի խորացնելու նպատակով։
     Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությանը հաջորդած շրջանում, ըստ էության, երկու սկզբունքային հայտարարությամբ է հանդես եկել հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ի վերաբերյալ. մի դեպքում նա հանդիմանել է ԱՄՆ-ին՝ հեղափոխությունից հետո Հայաստանին պատշաճ վերաբերմունք չցուցաբերելու և չաջակցելու համար, մյուս հայտարարությամբ փաստել է, որ ինքը ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած կառավարության ղեկավարն է։

Այս պայմաններում խոսել հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության մասին նշանակում է ընդհանրապես չտիրապետել առկա քաղաքական իրողություններին։ 
     Հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցություն հնարավոր չէ նաև այլ՝ շատ ավելի խորքային պատճառներով, որոնք շոշափում են ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը, երկարաժամկետ ծրագրեր ու դրանց նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը։

Գատնիք չէ՝ տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունների զգալի մասը կապված է էներգետիկ նախագծերի հետ, որոնց քաղաքական դրդապատճառը Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարձրացումն է ու եվրոպական տարածաշրջանի՝ Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածության նվազեցումը։ Հայաստանը մինչդեռ, ըստ էության, հանդես է գալիս այս նախագծերի դեմ՝ կամա թե ակամա սպասարկելով Ռուսաստանի էներգետիկ անայլընտրանքայնության հայեցակարգը։

Խոսքը առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում այդ էներգետիկ նախագծերի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի մասին է։ Հայաստանը Ադրբեջանի հետ ռազմական հռետորաբանության շրջանակում հայտարարում է, որ թիրախավորում է այդ երկրում արևմտյան, այդ թվում՝ ամերիկյան գազային ու նավթային ենթակառուցվածքները։ Առաջին հայացքից դա հասկանալի դիրքորոշում լինելով՝ որպես հակառակորդ երկրի նկատմամբ վարվող քաղաքականություն, իրականում չկշռադատված մոտեցում է համաշխարհային քաղաքականության տեսանկյունից, քանի որ թիրախավորելով Ադրբեջանում ամերիկյան կոմունիկացիոն նախագծերը՝ Հայաստանը գործնականում թիրախավորում է արևմտյան քաղաքականությունը տարածաշրջանում՝ նպաստելով ռուսական էներգետիկ դոմինանտության խորացմանը։ Սա չափազանց նուրբ և չափազանց կարևոր բաղադրիչ է Արևմուտքի, այդ թվում և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններում, որի մասին դիսկուրսը Հայաստանի քաղաքական օրակարգում գրեթե բացակայում է։

Հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցություն գործնականում հնարավոր չէ նաև այն պատճառով, որ Հայաստանը գտնվում է ԱՄՆ-ին հակոտնյա ռազմաքաղաքական և տնտեսական միավորումներում՝ ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում։ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը մեր ռեգիոնի երկրների եվրաինտեգրացիային աջակցությունն էր, որից Հայաստանը վերջին պահին հրաժարվեց 2013 թվականին՝ դառնալով Մաքսային, ապա Եվրասիական միության անդամ։

Միություն, որը ստեղծվել է Արևմուտքին ու առաջին հերթին ԱՄՆ-ին հակադրվելու նպատակով։ Իսկ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը ու մեր երկրում ռուսական ռազմակայանի տեղակայումը ընդհանրապես անհեթեթ են դարձնում հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության մասին թեզը։ 
     Տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը, հայտնի պատճառներով, որոշակիորեն փոխել են մեր ռեգիոնում ԱՄՆ-ի գերակայությունները։

Դժվար չէ նկատել, որ նշված համատեքստում ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակցի դերին աստիճանաբար հավակնում է Վրաստանը, որը ռազմաքաղաքական առումով ձգտում է դեպի եվրաատլանտյան դաշտին, իսկ տնտեսապես գնում է Եվրոպային ադապտացվելու ճանապարհով։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն, իհարկե, ինչ-որ առումով կարող է մրցակցել Վրաստանի հետ, սակայն այդ մրցակցության ռեսուրսները սահմանափակ են։ Հայաստանի մրցակցային առավելությունների թվում միայն ժողովրդավարությունն է, որը, սակայն, սահմանափակվում է միայն ներքին կյանքով։

Ժողովրդավարությունը մեզ համար չի դարձել նաև արտաքին քաղաքականության վերանայման, աշխարհի հետ մեր հարաբերությունները ժողովրդավարական պրիզմայով կառուցելու պատճառ։ Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը, վերափոխումներ կատարելով ներքին կյանքում, միևնույն ժամանակ ամբողջությամբ շարունակում է նախկին համակարգի արտաքին քաղաքականությունը՝ կառուցված ռուսական շահի գերակայության վրա։

Հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են եթե ոչ՝ ճգնաժամային, ապա լավագույն դեպքում՝ իներցիոն ընթացքի ռեժիմում։ Այդ հարաբերություններն, ըստ էության, զուրկ են բովանդակային օրակարգից և սահմանափակվում են արարողակարգով, ինչի վկայությունն էր Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության վերջին այցը ԱՄՆ, որտեղ մեր պատգամավորները ընդունելության չարժանացան այդ երկրում իրական ազդեցություն ունեցող ու որոշումների կայացման գործընթացում ներգրավված որևէ մեկի կողմից։

Հայ-ամերիկյան հարաբերությունները վերբեռնման, ինչ-որ իմաստով նոր էջից սկսելու անհրաժեշտություն ունեն։ Բայց դա հնարավոր է միայն մեր արտաքին քաղաքականության հայեցակարգային վերանայման, արտաքին քաղաքականությունը ռուսական վասալությունից ազատելու պարագայում։ Մեզ անհրաժեշտ են դաշնակիցներ, նոր և իրական դաշնակիցներ ամբողջ աշխարհում։

Սակայն մեր ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ թույլ չի տալիս որևէ նոր դաշնակցի հետ հարաբերության հաստատում։ 
     Մենք դարձել ենք Ռուսաստանի հետ դաշնակցության պատանդը, այդ դաշնակցությունը վերածվել է Հայաստանի զարգացման արգելակի, որն էլ ավելի է սեղմվում Հայաստանի նոր իշխանության վարած անհեռատես ու վախվորած քաղաքականության պատճառով»:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա