ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Քաղաքական նշանակության կարևոր ազդակներ ԱՄՆ-ից. Երևանն ու Ստեփանակերտը պետք է համարժեք արձագանքեն
July 13, 2019, 5:33 pm
3836
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է Ռոսյ-Ինգըլ նախաձեռնության կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը հույս է հայտնում, որ ընդունված փոփոխությունը նոր խթան կհանդիսանա Ռոյս-Ինգըլ առաջարկությունների իրականացման համար։ «Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում»,- նշում է Անի Սարգսյանն իր մեկնաբանությունում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Արցախին առնչվող ևս մեկ օրինագծի: Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունն արգելում է ամերիկյան ցանկացած տեսակի պաշտպանական նշանակության արտադրանքի տրամադրում Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել՝ հարվածելու Ստեփանակերտի օդանավակայան ժամանող կամ այնտեղից թռչող քաղաքացիական օդանավերին։ «Այս փոփոխության ընդունումից հետո ԱՄՆ նախագահը պետք է հավաստիացնի Կոնգրեսին, որ Ադրբեջանին տրամադրվող որևէ ռազմական նշանակության ապրանք չի կարող սպառնալիք հանդիսանալ քաղաքացիական ավիացիայի համար»,- հայտնել է Բրեդ Շերմանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ առնվազն բարոյական տեսանկյունից այս օրինագծերը և դրանցում արված փոփոխությունները շատ կարևոր են։ «Բայց նաև ես սա դիտարկում եմ որպես քաղաքական ազդակ։ Ընդ որում՝ թե՛ ազդակ հօգուտ Երևանի օրակարգի և թե՛ ազդակ Բաքվին, որ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, և ռազմական շանտաժի լեզվով խոսելը ճանապարհ չունի, և Բաքվի համար դա արդյունավետ լինել չի կարող։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից եկած այս ազդակները, ըստ իս, ունեն կարևոր քաղաքական նշանակություն»,- «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում ասաց նա։
Բադալյանն ընդգծեց. «Թե՛ Երևանը և թե՛ Ստեփանակերտը այս պարագայում պետք է ընդամենը համարժեք արձագանքեն ու շարունակեն այն տրամաբանությունը, որ ներդրվել է գործընթացի մեջ առնվազն թավշյա հեղափոխությունից հետո։ Թեև այն թեման, որ շոշափվում է Կոնգրեսի ընդունած այդ լրացման մեջ՝ մեխանիզմների թեման է, որ 2016 թվականից է բերվել բանակցային օրակարգ՝ նկատի ունեմ Վիեննայի օրակարգը, բայց նախկինում Երևանը, մի շարք պատճառներով և գլխավորապես իշխանության լեգիտիմության բացակայության պատճառով, անկարող եղավ այդ օրակարգը արդյունավետ սպասարկել։ Թավշյա հեղափոխությունը տալիս է նոր հնարավորություն՝ առնվազն շեշտադրումների, մարտավարության փոփոխության հետ կապված, ու այստեղ ԱՄՆ-ից եկած ազդակները շատ կարևոր են, որոնք պետք է շարունակական լինեն։ Երևանն ու Ստեփանակերտը հավատարիմ կմնան մարտի 12-ին Ստեփանակերտում անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հնչեցրած առաջնահերթություններին»։
Արդյոք սա պետք է ընկալենք ամերիկյան քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, թե զուտ Կոնգրեսի, դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ֆորմալ իմաստով, իհարկե, Կոնգրես և վարչակազմ, Կոնգրես և Սպիտակ տուն՝ դրանք տարբեր բաներ են, մոտեցումները շատ հաճախ տարբերվում են։ Բայց ընդհանուր առմամբ՝ ես կարծում եմ, որ մենք գործ ունենք ամերիկյան քաղաքական համակարգի հետ։ Սպիտակ տունն ու Կոնգրեսը նույն քաղաքական համակարգի տարբեր թևերն են, և ամերիկյան քաղաքականության հզորությունը պայմանավորված է համակարգի բազմազանությամբ և ինստիտուտների սուբյեկտային կենսունակությամբ։ Հետևաբար, մենք կարող ենք խոսել ամերիկյան ընդհանուր քաղաքականության մասին, որքան էլ, որ տակտիկական շեշտադրումներում գործադիրն ու օրենսդիրը ունենան տարբեր տեսակետներ։ Մենք գործ ունենք ամերիկյան քաղաքականության հետ։ Ի վերջո՝ մի կողմից Սպիտակ տունը չի կարող հայտարարել միևնույն հարցի վերաբերյալ հիմնարար տարբեր մոտեցումներ, քան Կոնգրեսը, և նույնը չի կարող անել Կոնգրեսը։ Ուստի, այս տարանջատումը մեզ չպետք է բերի այն մտքին, թե Կոնգրեսն ասել է՝ դա մեզ համար չպետք է մեծ նշանակություն ունենա, որովհետև Սպիտակ տունը նման ձևակերպումներ չի անում։»։
Բադալյանը հիշեցնում է՝ նույն Վիեննայի օրակարգը ԱՄՆ գործադիր իշխանությունն է բերել. «Մենք գործ ունենք ամբողջական ամերիկյան քաղաքականության հետ, և այստեղ երկրորդ կարծիք չպետք է լինի, ու մեր ուշադրությանը արժանի խնդիր չէ։
Պետք է աշխատենք թե՛ Կոնգրեսի, թե՛ Սպիտակ տան հետ այս տրամաբանությունն ու օրակարգը առավել առաջ տանելու համար։
Հարցին, արդյոք մենք նույնատիպ դրական ազդակներ ստանում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից հարցին ի պատասխան Հակոբ Բադալյանն ասաց. «Իհարկե, բացարձակապես տարբեր են Հայաստանի նկատմամբ ԱՄՆ և Ռուսաստանի վերաբերմունքը և նաև հայ-ամերիկյան ու հայ-ռուսական օրակարգերը։ Խիստ ցանկալի կլիներ, որպեսզի մեր քաղաքականության մարտավարության շրջանակներում ամենաներդաշնակը լիներ մեր ռազմավարական դաշնակից համարվող պետությունը։ Բայց մենք գիտենք, որ գործնականում ցավալիորեն հակառակ պատկեր է։ Ռուսաստանը շատ հարցերում ոչ միայն ներդաշնակ չէ Հայաստանի խնդիրներին, այլ գործում է դրանց հակառակ ու նպաստում սպառնալիքների առաջացմանը։ Դա ցավալի իրողություն է, բայց մենք պետք է աշխատենք այս իրողության պայմաններում, խնդիրներն այստեղ բավականին լայն են դառնում՝ սկսած հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության վերափոխումից, որի գործընթացը սկսված է թավշյա հեղափոխությունից հետո»։
Ըստ նրա՝ ապարդյուն է համեմատել հայ-ռուսական և հայ-ամերիկյան հարաբերությունները։ «Ռուսաստանի հետ հարաբերության առումով մենք ունենք մի գլխավոր խնդիր՝ Մոսկվայի պատասխանատվությունը պահել անվտանգության հարցերի վրա, և այս առումով շատ հատկանշական է, որ վարչապետը երկու անգամ շեշտադրել է՝ հնարավոր պատերազմի համար գլխավոր պատասխանատուն ռեգիոնալ իմաստով Ռուսաստանն է։ Կարևոր է այս պատասխանատվությունը դնել ու դրա շրջանակներում աշխատել։ Հայաստանն իր բարեխղճության ու պարկեշտության իմաստով՝ որպես դաշնակից, որևէ կասկածի տեղիք չի տվել, իսկ Ռուսաստանը բազմաթիվ առիթներ է տվել։ Մենք սա պետք է ընդունենք և մեր անվտանգությունը դիվերսիֆիկացնելու համար աշխատենք հայ-ամերիկյան, հայ-եվրոպական, հայ-իրանական ուղղություններով։ Ռուսաստանի վերաբերմունքի վերափոխումը կախված է նաև նրանից, թե մենք ինչքան կամք ու ինքնիշխանություն ունենք այդ դիվերսիֆիկացիան ապահովելու համար»,- եզրափակեց նա։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ