ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ նրա հանցագործ աշխարհն է. Միքայել Հայրապետյան
July 7, 2019, 8:21 pm
4071
«Առաջին լրատվական» -ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։
–Պարոն Հայրապետյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ուժային մի շարք կառույցների ղեկավարների գեներալների կոչումներ կամ դասային աստիճաններ են շնորհվել։ Արդյո՞ք այդ անձինք բավարար չափով պայքարել են երկրում հանցավորության դեմ, թե՞ ոչ։
-Մանրամասների չենք տիրապետում ո՛չ ես, ո՛չ Դուք. գուցեև պայքարել են: Մեզ հետաքրքրողն այն է, թե արդյո՞ք կոմպետենցիաների շփոթ չկա. ըստ իս՝ կա: Մենք արդեն ականատես ենք եղել, որ որոշ դեպքերում ԱԱԾ-ն զբաղվել է նրանով, ինչով պարտավոր էր զբաղվել Ոստիկանությունը, և՝ հակառակը: Իսկ Դատախազությունից հիասթափությունը, կարծես թե, համատարած է: Հուսանք գեներալական ուսադիրներն առավել լրջմիտ և պետական մոտեցման կկոչեն:
–Կա տեսակետ, որ իշխանությունը բարեփոխումների անբավարարության պայմաններում շեշտը դնում է ոստիկանության և ԱԱԾ-ի վրա, անհրաժեշտ պահին ուժային հենարան ստանալու համար։
-Դա տեսակետ է, որ գոյության իրավունք ունի, եթե մենք ազատ պետություն ենք և ազատ հասարակություն: Ինքս այդպիսի մոտեցումն արդարացված կհամարեի միայն պատերազմական կամ նախապատերազմական, Ձեր ասած, պահի պարագայում:
-Իշխանությունը նաև առաջարկում է քրեականացնել քրեական ենթամշակույթին հարելը։ Ձեր կարծիքով, ինչի՞ կհանգեցնի այդ նորամուծությունը։ Ինչպե՞ս պիտի հաղթահարել մեր հանրության մեջ տասնամյակներով արմատացած քրեական բարքերը։
-Քրեական ենթամշակույթ կա աշխարհի բոլոր հանրույթներում, պետություններում: Խնդիրն այն է, որ մեր քրեական աշխարհը համահունչ էր խորհրդային ամբողջատիրական հասարակարգին: Ավելին՝ միանգամայն ճշգրիտ եք, թե տասնամյակներով արմատավորված խորհրդային-քրեական բարքերը վերաբերում են ամբողջ հասարակությանը, մշակույթին: Եթե հարելը քրեականացվի, ապա անմիջապես պետք է փակել մեր հեռուստաընկերությունները, դպրոցները, բանակը, Ազգային ժողովը… և դրսում կմնան հատուկենտ մարդիկ: 30 տարում Հայաստանում հասարակարգն աստիճանաբար փոխվում է, և ոչ միայն քրեական աշխարհը, այլև ամբողջ հասարակությունը ևս պարտավոր են համապատասխանեցվել: Անհրաժեշտ է պետության մեքենայով ուղղորդել, երբեմն՝ խթանել այդ համապատասխանեցումը, բայց դրա համար տեսլական, կոնցեպտ է պետք ունենալ: Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ նրա հանցագործ աշխարհն է: Սա խորքային մշակութաբանական խնդիր է, որը թելադրում է ապասովետականացում նաև այս ոլորտում, բայց հարց է՝ արդյո՞ք մետրոպոլիան՝ Ռուսաստանը, ուր պահպանված է խորհրդային տոտալիտարիզմը, ի՛նչ չափով կհակազդի այդ գործընթացին Հայաստանում, կուղղորդի՞ արդյոք ՀՀ ներքին կյանքն ապակայունացնելուն՝ իր շահերին ծառայեցնելու միտումով, կօգտագործի՞ որպես զենք ՀՀ իշխանությունների դեմ: Մենք հոգևոր, մշակութային վերաբեռնման խնդիր ունենք: Ծանր խնդիր է. թող չափազանցություն չհնչի, բայց մենք նոր ժողովուրդ կերտելու խնդրի առջև ենք, պետական ազգ կերտելու խնդրի առջև: Այսինքն՝ խնդիրը ենթամշակութային չէ, այլ մշակութային, առավել խորը, որ վերաբերում է բոլորիս, բացի ոչ խորհրդային Սփյուռքից:
-Այս պայմաններում, գնալով ակտիվանում են նախկին ռեժիմի հետ գործակցող քրեական տարրերը։ Ըստ Ձեզ, ի՞նչ պիտի անի իշխանությունը՝ քրեականների դեմ պայքարն ավելի արդյունավետ տանելու համար։
-Նախկին վարչակազմերի հետ գործակցող քրեական տարրերն ինքնուրույնաբար, զուտ նախկինների հետ պայմանավորվածություններով չեն կարող որևէ կերպ անհանգստացնել ներկա իշխանություններին, եթե կայսերական պահանջ չձևակերպվի: Հիշո՞ւմ եք, ժամանակին շրջանառվում էր նաև «վսեսայուզնի գող» արտահայտությունը: Այսինքն՝ խնդիրն առաջին հերթին մշակութային լինելուց զատ՝ երկրորդ հերթին նաև քաղաքական է, արտաքին քաղաքական: Այդ խնդիրը կարողացավ լուծել Սաակաշվիլու ժամանակվա Վրաստանը՝ որպես ածանցյալ քաղաքական խնդրի լուծման, ուղեծրի փոփոխման: Այսու՝ մի կողմից, ըստ իս, իշխանությունները պետք է գործեն չափազանց արագ և շատ հատու, մյուս կողմից՝ գիտակցեն, որ խնդիրն առաջին հերթին հոգևոր անվտանգության ոլորտից է և լուծումն ամենևին էլ ուժային կառույցների գործողություններով չէ պայմանավորված: Եթե այս գիտակցումը չլինի, և գործողություններն էլ այս ծիրում չլինեն, ապա հերթական պռատ, կոսմետիկ, ծամծմվող PR ակցիային ականատես կլինենք:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ