ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ով է տանում ուղիղ բախման. հանրության ուժը կոտրելու համառ փորձը
June 28, 2019, 10:01 pm
3969
Հայ-ռուսական հարաբերությունը հեղափոխությունից հետո դիտարկվում է բացառապես նախկին իշխող համակարգի պաշտպանության, ըստ այդմ՝ Հայաստանում նոր իշխանության հանդեպ դիրքավորման տեսանկյունից: Հայաստանում կա տարածված համոզում, որ Ռուսաստանը նախկին իշխանությանը կամ դրա առաջին դեմքերին պաշտպանելու անվերապահ դիրքում է, ըստ այդմ՝ Հայաստանի նոր իշխանությանը հայտարարել է պատերազմ: Որքանո՞վ է իրական այդ պնդումը, և որքանով է այն օգտագործում հենց նախկին իշխանությունը, հանրային հոգեբանության վրա խաղալու համար: Անկասկած է, որ Մոսկվան եղել է Հայաստանում իշխած համակարգի գլխավոր հովանավոր, այդ համակարգի շնորհիվ գերիշխել է Հայաստանի վրա, այդ գերիշխանությունը վերածել տնտեսական սեփականության, քաղաքական գերազդեցության և այլն:
Մյուս կողմից, ակնառու է, որ Հայաստանում հաղթել է ժողովրդական թավշյա հեղափոխությունը, որի հիման վրա ձևավորվել է նոր իշխանությունը:
Ռուսաստանը փաստորեն գտնվել է նախկին իշխող համակարգի նկատմամբ անկարող: Չի կարողացել պաշտպանել այդ համակարգի, հետևաբար նաև իր դիրքերը: Եվ ուրեմն, հայ ժողովուրդը այդ հարցում հաղթել է Ռուսաստանին, ընդ որում՝ չգնալով ուղիղ դիմակայության: Ինչո՞ւ են հիմա Ռուսաստանով վախեցնում հայ ժողովրդին: Սա է գլխավոր հարցերից մեկը, որ կանգնած է հետհեղափոխական Հայաստանի համար: Դա չի նշանակում, որ Ռուսաստանը, այսպես ասած, հիացած է Հայաստանի փոփոխություններով ու ժողովրդավարացման հեռանկարով, դարձել է ժողովրդավարության մեր դաշնակիցը, կամ այլևս հրաժարվել է նախկին իշխանությանը պաշտպանելու մտքից:
Ամենևին, բացարձակապես, և Ռուսաստանն էլ տվյալ պարագայում բազմաթիվ շերտեր են, իրենց խնդիրներով ու մարտահրավերներով: Հարցն այն է, որ Հայաստանում նախկին իշխող համակարգն ակնհայտորեն փորձում է հեղափոխությունը տանել Ռուսաստանի հետ, այսպես ասած, ուղիղ բախման:
Ուղիղ բախումից խուսափելու շնորհիվ Հայաստանը կարողացավ հաղթել այն համակարգին, որը ՌԴ հովանավորյալն էր, և որի շնորհիվ Ռուսաստանը գերիշխում էր Հայաստանի վրա: Կրկնենք, որ դա տեղի ունեցավ ուղիղ բախումից, ուղիղ բախման օրակարգից խուսափելու շնորհիվ: Ըստ այդմ պետք է անել հետևություն, թե ինչ նպատակով և ինչ շրջանակներ կարող են տանել հետհեղափոխական Հայաստանը և առաջին հերթին հանրային գիտակցությունն ու հոգեբանությունը Ռուսաստանի հետ ուղիղ բախման: Եվ դարձյալ կրկնենք, դա չի նշանակում, որ Ռուսաստանն է փոխվել, կամ փոխվել են ՌԴ նպատակները Հայաստանում, թեև համաշխարհային փոփոխություններն ու նաև Ապրիլյան քառօրյա պատերազմը ՌԴ-ին դրել են նաև այդ անխուսափելի անհրաժեշտության առաջ, բայց հարցը տվյալ դեպքում Հայաստանի փոխվելն է: Հայաստանն է փոխվել, հանրային գիտակցությունն ու հոգեբանությունն է փոխվել, դադարել է մի պահ վախենալ Ռուսաստանից կամ ամեն ինչի հետևում տեսնել ՌԴ ամենակարող ձեռքը, ու հաղթել է: Հիմա ո՞ւմ է պետք այդ հաղթանակը գցել ավանդական մտակաղապարային հոգեբանության մեջ, և հանրությանը դնել հոգեբանական պարտության ռեժիմում: Եվ դա այն դեպքում, երբ ակնառու է Հայաստանի փոփոխության դրսևորումը՝ ՌԴ դեսպանը հրավիրվում է ԱԳՆ, և խոսք է գնում ներքին գործերին չմիջամտելու մասին, Հայաստանի արտգործնախարարը ասում է, որ, այո, Ռուսաստանի հետ կարող են լինել տարբեր ընկալումներ և քննարկումներ դրանց վերաբերյալ, ու դա բնական է, Հայաստանի գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի առաջ դնում է Հայաստանից դուրս՝ և փաստացի Ռուսաստան տարված ապօրինի սեփականության ու ունեցվածքի ու դրա վերադարձի հարցը: Այդ ամենը Մոսկվայի համար, իհարկե, տհաճ է, անգամ գուցե նյարդայնացնող, համենայնդեպս մի շարք շրջանակների համար: Բայց նրանք բախվում են Հայաստանի հանրության գիտակցության և հոգեբանության փոփոխության ուժին: Եվ ոմանք ձեռնամուխ են եղել տեղեկատվա-քարոզչական տիրույթում կոտրել այդ ուժը, այս կամ այն կերպ վերակերտելով անդիմադրելի Ռուսաստանի կերպարը:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ