ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ

April 16, 2019, 2:31 pm

5440

Ապրիլի 15-ին Մոսկվայում, ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա