ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում

April 23, 2023, 9:40 pm

1236

Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, հաղորդում են Ստեփանակերտից։ Բաքվից էլ տեղեկացնում են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին, ըստ հաղորդագրության, տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությունը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

«Այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է»,-այսօր հրատապ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Քննարկման մասնակիցները որոշել են դիմել եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

«Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»,- նշել է Հարությունյանը։

Ըստ ականատեսների ու արբանյակային լուսանկարների՝ ադրբեջանցիները փորձում են նոր անցակետը տեղադրել Լաչինի միջանցքի սկզբում գտնվող ռուս խաղաղապահների անցակետից քիչ հեռու, այդ տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև Սյունիքի տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը շտապել է դեպքի վայր։

Փաստացի, Բաքվի վերջին այդ քայլի հետևանքով Ղարաբաղի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ