ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

ԱՄՆ նախագահից հետո կարեւոր ուղերձ Հայաստանին. նոր անվտանգություն

May 30, 2019, 4:22 pm

3595

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Առաջին հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձի փաստն ինքնին հատկանշական է, հաշվի առնելով այն, որ Առաջին հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ հղելը թերեւս չի կազմում միջպետական «պարտադիր արարողակարգի» մաս, որովհետեւ Հայաստանը՝ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, իր Անկախության տոնը պետականորեն նշում է ոչ թե մայիսի վերջին, այլ սեպտեմբերի 21-ին: 

Իհարկե, Հայաստանում այդ կապակցությամբ թե անկախության սկզբին, թե մինչ այժմ կա որոշակի բանավեճ, բայց դա այլ թեմա է: 

Այդպիսով, Վրաստանի վարչապետի ուղերձը հայ-վրացական հարաբերության խորհրդանշական ժեստ է ինքնին: Միաժամանակ, ուղերձը պարունակում է շատ ուշագրավ շեշտադրումներ, կապված թե հայ-վրացական հարաբերության, թե Հայաստանի ու Վրաստանի ռեգիոնալ դերի հետ: 

«Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք», Նիկոլ Փաշինյանին գրում է Մամուկա Բախտաձեն, հիշելով, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի հետ հենց Վրաստանում են նշել Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակը: 

Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդ վարչապետների միջեւ ձեւավորվել է նկատելի գործակցություն: Նիկոլ Փաշինյանն ու Բախտաձեն պաշտոնական շփումից բացի, ունեցել են երկու ոչ ֆորմալ հանդիպումներ Վրաստանի Բոլնիսիում՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունից հետո վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը, եւ մի քանի ամիս անց Տավուշում՝ Ենոքավանում: 

Հատկանշական է, որ դրան մասնակցում էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

Այդ հանգամանքը ընդգծում է հայ-վրացական հարաբերության ռազմավարական խորությունը, ինչը որոշակիորեն արտացոլված է նաեւ Փաշինյանին Բախտաձեի հղած շնորհավորական ուղերձում. «Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը»: 

Հայ-վրացական հարաբերության ռազմավարական այդ խորությունն իրապես պայմանավորելու է ռեգիոնալ անվտանգությունը, դրա նոր եւ առավել կայուն, քաղաքակրթական, արժեհամակարգային արդիական հենքի վրա կառուցվող անվտանգությունը: Ահա այդ ֆոնին է նաեւ հատկանշական, որ Վրաստանի վարչապետը խոսում է Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդավարական հիմքի եւ ուղու մասին, այդպիսով փաստացի այդ բազայից դուրս դնելով Բաքվին: 

Սա իհարկե Վրաստանի վարչապետի «կամայական մեկնաբանությունը» չէ, կամ կսմիթը այս օրերին Վրաստանի հանդեպ պատմական հավակնություն ներկայացնող Ադրբեջանին: Բախտաձեն պարզապես արտահայտեց իրողությունը, որն արձանագրված է նաեւ մայիսյան տոների առիթով Ալիեւին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփի հղած ուղերձում: Թրամփը դրանում ընդգծել էր Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը, եւ, փաստացի՝ վերջ: 

Այն, որ Ադրբեջանն իբրեւ սուբյեկտ դուրս է ռեգիոնալ անվտանգության ձեւավորվելիք նոր համակարգի քաղաքակրթական բազայից, վառ կերպով ընդգծվեց նաեւ ամենաթարմ իրողությամբ՝ Եվրոպայի Լիգայի եզրափակչով: 

Թրամփը Ալիեւին թափանցիկ ակնարկել էր, որ իր թերեւս միակ՝ էներգետիկ նշանակությունը պահպանելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է ռեգիոնալ կայունության պահպանում: 

Անշուշտ, այդ հարցը հնարավոր չէ թողնել Ադրբեջանի նախագահի «բարի կամքի» վրա: Այդ առումով խդիրներն Ադրբեջանում արդեն չափազանց խորն են, ընդհանրապես Ալիեւի որեւէ կամքի մասին խոսելու համար: 

Պետք է պարզապես ժամանակի եւ տարածության մեջ հնարավորինս արագ նպաստել անվտանգության ռեգիոնալ նոր համակարգի ռազմավարական խորության ռազմա-քաղաքական կապիտալիզացիային, որի առանցքային բաղադրիչներից մեկը հայ-վրացական հարաբերությունն է: Իսկ խնդիրներ անշուշտ այստեղ էլ կան, եւ կան նաեւ դրանց «գեներացման» ուղղությամբ շահագրգռված սուբյեկտներ, որոնց համար հարմարավետ է Կովկասում ռուս-թուրքական համաձայնությամբ 100-ամյա ստատուս-քվոյի պահպանումը, որը գործնականում բացառում է հայկական եւ վրացական պետական սուբյեկտություն Կովկասում:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա