ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ովքեր ասում են՝ Հռոմի կանոնադրության վավերացումը Պուտինի դեմ է, ապացուցում են, որ թե՛ նախկինում, թե՛ նաև այժմ հանդես չեն գալիս ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության և անվտանգության շահերի դիրքերից․ իրավապաշտպան. Civic.am
March 29, 2023, 3:27 pm
1436
Հռոմի ստատուտի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՍԴ-ի որոշումը իրարանցում և հիստերիա է հարուցել ՌԴ-ի իշխանական և մերձիշխանական շրջանակների մոտ։ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի «օրդերների» ֆոնին»,- ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ «հայկական կողմին զգուշացվել է» երկկողմ հարաբերություններում Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։
Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային հրաման էր տվել մարտի 17-ին։
Ինչո՞վ բացատրել ՌԴ-ից հնչող այս հիստերիկ արձագանքը, արդյոք այն թելադրված է միայն ՌԴ ղեկավարության հնարավոր ձերբակալման հանգամանքով, թե՞ ՌԴ-ն փորձելով կանխարգելել ստատուտի վավերացումը, այսպիսով փորձում է հեռահար մեկ այլ խնդիր լուծել՝ խոչընդոտել ՀՀ-ի կողմից Միջազգային քրեական դատարանում ընդդեմ Ադրբեջանի գործընթացի սկսումը, որը հնարավոր կլինի, երբ ՀՀ-ն վերջնականապես միանա ստատուտին՝ վավերացնի ԱԺ-ի կողմից։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում նախ ասաց՝ ՀՀ-ի ներսում ցանկացած քննադատություն Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ «գործողություն է ընդդեմ ՀՀ-ի ինքնիշխանության, հօգուտ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի գաղութացման խորացման, և Իլհամ Ալիևի ռեժիմի պահանջների կատարման»։
«Երբ ՀՀ իշխանություններին ոմանք մեղադրում են Ալիևի պահանջները կատարելու մեջ, սակայն զուգահեռ քննադատում են ստատուտի վավերացումը, որի դեպքում ՀՀ-ն ձեռք է բերում Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի դեմ քրեական հետապնդման գործիք, ապա հետաքրքիր է՝ ովքե՞ր են այդ դեպքում Իլհամի ռեժիմի գործընկերներն ու քավորները»,- նշեց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո պուտինյան ռեժիմը ոչ մի անգամ հանդես չի եկել ՀՀ-ում ժողովրդավարության վերականգնման, իրավական պետության ձևավորման ուղղությամբ ջանքերը խրախուսելու, ինքնիշխանության պահպանմանն աջակցելու դիրքորոշմամբ։ «ՌԴ-ն միշտ հանդես է եկել այլ՝ արևմտյան պետություններին ուղղված՝ իբր թե հետխորհրդային պետությունների ներքին կյանքին միջամտելու մեղադրանքներով, մինչդեռ իր վերջին հայտարարությունները ցույց են տալիս, թե ով և ինչ աստիճան է թույլ տալիս իրեն կոպիտ միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին։ Ստատուտի հնարավոր վավերացման, փաստաթղթի վերաբերյալ ՍԴ-ի որոշման մասին արտահայտված դիրքորոշումները ոչ միայն ոչ դիվանագիտական պահվածք են, այլև ՀՀ ներքին գործերին կոպտորեն միջամտելու գործողություն։ Երկրորդ․ մենք չենք տեսել, որ ՌԴ-ն հարգանք ունենա միջազգային իրավունքի և ինստիտուտների հանդեպ։ Եվ դա եղել է Պուտինի հայտնի՝ մյունխենյան (2007 թ.) ճառից հետո։ 2014-ին Ղրիմի անեքսիան, Ուկրաինայի արևելքում պատերազմի հրահրումը, 2022 թ փետրվարի 24-ի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ դրա վկայությունն են։ Մինչև հիմա, չնայած միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումներին, ՌԴ-ն որևէ դիրքորոշում չի հայտնել՝ պահանջի առումով, Բաքվի ռեժիմի կողմից պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման մասին, այն դեպքում, երբ հենց Պուտինի ստորագրությունն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, որի կետերից մեկը գերիների վերադարձի մասին է։ 44-օրյա պատերազմի սանձազերծման, ՀՀ-ի նկատմամբ սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայի, Լաչինի միջանցքի՝ արդեն 100 օրից ավելի շարունակվող շրջափակման հետ կապված էլ չենք տեսնում կոնկրետ գնահատականներ ու գործողություններ դաշնակից պետության կողմից»։
Սաքունցը հավելեց նաև, որ ՀՀ-ն Հռոմի ստատուտին միանալով հետապնդում է իր ներպետական շահերը և այն վավերացնելու դեպքում որպես պատշաճ հայցվոր է հանդես գալու հենց Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից պատերազմական հանցագործությունների, հայ զինվորների գնդակահարությունների հետ կապված, որոնք մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են։ «Պուտինն ու Ալիևը ընդդեմ մարդկության գործած հանցագործությունների առումով նույն հարթության վրա են, արժեքային նույն դաշտում են։ Եվ այս առումով Կրեմլի անհանգստությունը շատ պարզ է՝ մի հանցագործը պետք է մյուս հանցագործին աջակցի և խոչընդոտի ընդդեմ մարդկության կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն կրելու գործընթացին»,- նշեց մեր զրուցակիցը։
Այսինքն՝ Ադրբեջանն ու ՌԴ-ն համաձայնեցվա՞ծ են գործում ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը վիժեցնելու հարցում՝ մեր դիտարկմանն ի պատասխան՝ Սաքունցն արձագանքեց․ «Անկասկած։ Ղարաբաղյան պատերազմի հետ կապված, ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի հարցում մենք տեսել ենք այդ՝ համաձայնեցված գործողությունները, դրանում կասկած չկա։ Եվ ՌԴ-ի այս մոտեցումը՝ ստատուտի վավերացման մասով, գալիս է հերթական անգամ ապացուցելու, որ հենց պուտինյան ռեժիմը Ալիևի ռեժիմի հետ ունի ընդհանուր շահեր։ Բացի այդ, ՌԴ-ն դաշնակցային հարաբերություններ ասվածը որևէ պետության հետ՝ Բելառուսի, Հայաստանի, դիտարկում է ոչ թե որպես էությամբ դաշնակցային, այլ որպես իրեն ենթարկվող, իր պահանջները կատարող և իր շահերը սպասարկող սատելիտ պետությունների հետ հարաբերություններ։ Այնպես որ, ես չեմ էլ զարմանում Պուտինի և Ալիևի համագործակցությամբ, դա եղել է և շարունակվում է»։
Հաշվի առնելով դաշնակից պետության կեցվածքը՝ արդյոք ՀՀ կառավարությունը պե՞տք է ԱԺ-ի վավերացմանն ուղարկի խնդրո առարկա փաստաթուղթը և ինչ զարգացումներ են հնարավոր վավերացումից հետո՝ հարցին պատասխանեց․ «Կարծում եմ՝ պետք է ուղարկի, և ԱԺ-ն էլ պետք է վավերացնի։ Հասկանալով հանդերձ, որ կարող են տարբեր խնդիրներ ծագել, հարուցվել պուտինյան ռեժիմի կողմից։ Բայց, կներեք, մինչև Հռոմի ստատուտը այդ խնդիրները չէի՞ն առաջացել։ Անկախ նրանից՝ ՀՀ-ն կվավերացնի, թե՝ ոչ, ՌԴ-ն բացարձակապես չի կատարել իր դաշնակցային պարտականությունները մեր հանդեպ։ Եվ ոչ միայն 2018-ից հետո, այլ մինչև այդ էլ՝ հատկապես Պուտինի իշախանության գալուց հետո։ Իր բոլոր գործողություններով պուտինյան ռեժիմը խոչընդոտել է ՀՀ ժողովրդավարացման զարգացումներին։ Պուտինահպատակները և նրա սպասարկուները ժամանակին ՀՀ բոլոր ստրատեգիական նշանակության օբյեկտները հանձնեցին ՌԴ-ին, ՌԴ-ի ճնշմամբ հրաժարվեցին ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Եվ հիմա, երբ ասում են՝ Հռոմի կանոնադրության վավերացումը Պուտինի դեմ է, ապացուցում են, որ թե՛ նախկինում, թե՛ նաև այժմ հանդես չեն գալիս ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության և անվտանգության շահերի դիրքերից։ Իրենց պատկերացրած անվտանգությունը ՌԴ-ին ենթարկվել է։ 2013-ին ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե անվտանգության նկատառումներից ելնելով էր Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումը և Մաքսային միությանը, այնուհետ՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Կներեք, բայց 2016-ի պատերազմը սանձազերծվեց պուտինյան ռեժիմի թելադրանքից հետո, բա այդ ռեժիմը ինչո՞ւ չապահովեց մեր անվտանգությունը։ Իսկ առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո, երբ չկային վերազգային կոռուպցիոն մեխանիզմները և հանձինս ՀՀ իշխանությունների Պուտինը չէր կարող տեսնել իր արժեքային հենքը, դաշնակից երկրի՝ մեզ հետ խոսելիս գործածվող «դիվանագիտական բառապաշարից»
ակնհայտ էր դառնում, որ այլևս չկա վստահություն մեր նկատմամբ։
Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները պետք է ավելի շուտ՝ հեղափոխությունից անմիջապես հետո կատարեին կարևոր քայլերը՝ և՛ ՀԱՊԿ-ից դուրս գային, և՛ ԵԱՏՄ-ից ու վավերացնեին Հռոմի ստատուտը։ Վստահեցնում եմ, որ շատ խնդիրներ, որոնք հիմա մենք փորձելու ենք լուծել և դրանց դիմագրավել, շատ ավելի լավ պայմաններում կարող էինք լուծել։ Բայց, ինչ արած, հիմա թեև ուշ է, բայց պետք է անել, քանի որ սեղանի վրա դրված է ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը»։
Սաքունցը անդրադարձավ նաև ռուսաստանաբնակ որոշ հայազգի օլիգարխների (մասնավորապես «Տաշիր Գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի)՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով․ «Այդ գործարարները, որոնք բարբաջում են, լավ կլինի՝ տեղները նստեն։ Նրանց բոլոր կենսական շահերը ամրագրված են պուտինյան ռեժիմի շրջանակներում։ Իսկ ովքեր փորձում են ինքնուրույն լինել, հանձինս մեր վաղամեռիկ գործարար Լևոն Հայրապետյանի, հայտնվում են բանտում և փտում են այդտեղ կամ էլ սպանվում։ Իրենք չէ, որ պետք է Հայաստանի մասին խոսեն»։
Սաքունցը չբացառեց, որ ԱԺ-ի կողմից ստատուտը վավերացնելուց հետո տարատեսակ ոտնձգություններ կարող են լինել ՀՀ-ի դեմ՝ (ի դեմս գործող իշխանության) ահաբեկչական գործողություններ և այլն, նաև հավելեց՝ հույս ունի, որ իշխանությունները բոլոր ռիսկերը հաշվարկել են։
Նյութի աղբյուր. civic.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ