ԼՐԱՀՈՍ
լրահոս
Կիևը հաղորդում է Բախմուտի ուղղությամբ առաջխաղացման մասին
June 5, 2023, 1:00 pm
Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան
June 5, 2023, 12:54 pm
Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան
June 4, 2023, 12:09 pm
Մոսկվան ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հարցով․ Պեսկով
June 2, 2023, 4:09 pm
«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»․հրապարակվել է Փաշինյանի մայիսի հարցազրույցը CNN primanews-ին
June 2, 2023, 11:53 am
Անօդաչուների նոր հարձակումներ Կրասնոդարում
May 31, 2023, 3:39 pm
Ալիևի հայտարարությունները նշանակում են հրաժարո՞ւմ Բրյուսելի պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում
May 29, 2023, 1:00 pm
ՊՆ-ն հերքում է հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին Ադրբեջանի ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը
May 26, 2023, 8:50 pm
Պապիկյանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
May 25, 2023, 3:33 pm
Չավուշօղլու. «Թուրքերի ուղին անցնում է Շուշայով, Ջաբրայիլով և Զանգեզուրով»
May 25, 2023, 1:37 pm
Շոյգուն նշել է ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին Հայաստանի մասնակցության կարևորությունը
May 25, 2023, 1:29 pm
Կյանքից հեռացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թյորները
May 25, 2023, 1:14 am
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան
May 24, 2023, 7:40 pm
Պապիկյանը և դեսպան Լույոն քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը
May 24, 2023, 3:46 pm
ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա
May 24, 2023, 10:50 am
ՀՀ վարչապետն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր
May 23, 2023, 3:44 pm
Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային հարցեր
May 23, 2023, 3:20 pm
Ընդդիմությունը պատրաստվում է պայքարի նոր փուլ սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո
May 23, 2023, 2:10 pm
Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ
May 22, 2023, 10:12 am
Լաչինի միջանցքը պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ․ Միրզոյան
May 19, 2023, 3:04 pm
Հրդեհ Վաղարշյան փողոցում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան
May 18, 2023, 3:02 pm
Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայից և վրաերթի ենթարկվում
May 17, 2023, 7:06 pm
Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. Ոստիկանություն
May 17, 2023, 6:57 pm
Լավրով․ «Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ քշեք ռուսներին»
May 17, 2023, 1:15 pm
Լոս Անջելեսի խաչմերուկներից մեկն անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»
May 17, 2023, 1:14 pm
Իտալիայում ավելի քան 2 տոննա կոկային է առգրավվել, որը պետք է տեղափոխվեր Հայաստան․ANSA
May 16, 2023, 2:13 pm
Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել․ ԱԳ նախարարի տեղակալ
May 16, 2023, 1:43 pm
Թուրքիայում հավանական է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
May 15, 2023, 3:35 pm
Ուկրաինական կողմը հաղորդում է Բախմուտի մոտ ռուսական ուժերին ջախջախիչ հարված հասցնելու մասին
May 10, 2023, 2:54 pm
Ֆրանսիայի խորհրդարանը «Վագներ»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն. Բրիտանիան կհետևի նրանց օրինակին
May 10, 2023, 12:57 pm
ԵԽԽՎ-ի հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
March 23, 2023, 12:21 pm
331
ԵԽԽՎ-ի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ-ի հանձնաժողովի տարածած հայտարարությունը:
Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մեծապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով:
«Այս միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև» - գրում է հանձնաժողովը՝ աջակցություն հայտնելով ԵԽԽՎ-ի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը, որով կոչ է արվում շտապ գործողություններ ձեռնարկել և անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը:
«Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել միջոցառումները՝ հասցեագրված Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023 թ. փետրվարի 22-ին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2022 թ. դեկտեմբերի 21-ին, որոնց որոշումներում նշվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը» (Եռակողմ հայտարարության 6-րդ հոդված)», - նշվում է հայտարարությունում:
ԵԽԽՎ-ի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին:
Նյութի աղբյուր. armenpress.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ