ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Մխիթար Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի շուրջ հայտարարություն է տարածել
May 29, 2019, 4:53 pm
3523
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը:
«Իմ հայտարարությունը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ինչպես քաջատեղյակ եք, մեր հավաքականի ավագը հայտարարել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը չմասնակցելու իր որոշման մասին, ինչից հետո ողջ աշխարհն սկսել է քննարկել, արդյոք ճիշտ էր նման որոշումը, թե ոչ և որոնք էին այդ որոշման դրդապատճառները։ Հարցն ունի շատ պարզ պատճառ և պատասխանն ակնհայտ է․ անգլերենով ասած no to racism, ո՛չ ռասիզմին։ Սա այն փիլիսոփայական արժեքներից մեկն է, որ որդեգրել է ՈՒԵՖԱ-ն և առհասարակ, ողջ սպորտային աշխարհը։ Բայց, նմանօրինակ նվերներ մատուցելով Ադրբեջանի պես երկրին, այն է Եվրոպայի լիգայի եզրափակիչ անկացնելու իրավունք տալով՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելեով, իսկ ես կարծում եմ՝ մենք գիտենք՝ ինչ նկատառումներից ելնելով, միջազգային մարզական աշխարհն ուղղակի ոտանահարեց այդ փիլիսոփայությունը։ Դրան գալիս են փաստելու վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Հենց երեկ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով բոլոր արտասահմանցի երկրպագուներն ադրբեջանցի ոստիկանների կողմից կանգնեցվել և մանրակրկիտ ստուգվել են: Դրանից առաջ հստակ ուղերձ է եղել, որ հայկական ծագում ունեցող անգամ օտարերկրյա քաղաքացի համարվող հայերը չեն կարող գնալ և ներկա գտնվել խաղին: Բացի այդ մամուլում հստակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանի առջև նախապայմաններ են դրվել՝ կապված դրոշը բարձրացնելու և այլնի հետ, ինչի մասին, հուսով եմ, մեր ֆուտբոլիստը հետագայում կբարձրաձայնի:
Սա խոսում է այն մասին, որ, այսպես կոչված, անվտանգության երաշխիքները, որ Ադրբեջանական կողմն ի լուր աշխարհի փորձում է ներկայացնել, որ տրվել են, դատարկախոսություն են և որևէ արժեք ներկայացնել չեն կարող: Մեր ֆուտբոլիստի առաջ դրվել էր հստակ ընտրություն՝ անվտանգության և սպորտի առաքելության միջև: Ես ուզում եմ խորհրդարանական այս կարևորագույն համար մեկ ամբիոնից ևս մեկ անգամ ասեմ, որ դա կատարյալ ճիշտ ընտրություն էր, որովհետև տրված անվտանգության երաշխիքները գրոշի արժեք չունեն։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ, ըստ էության, միջազգային սպորտային հանրությունը, նմանօրինակ նվերներ մատուցելուց առաջ, պետք է հետագայում, որովհետև այս պահին որևէ բան փոխել չի կարող, հաշվի առնի ստեղծված իրավիճակը և տվյալ երկրում տիրող իրավիճակը՝ ռասիզմի, քսենոֆոբիայի բարձր աստիճանի դրսևորումը:
Ես հայտարարարում եմ ևս մեկ անգամ՝ սատարում եմ և ՀՀ ԱԺ-ի անունից կարող եմ ասել՝ մենք սատարում ենք մեր ֆուտբոլիստի կայացրած ճիշտ որոշումը»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ