ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

March 28, 2023, 7:56 pm

Դատախազը հրապարակել է Վովա Գասպարյանի մեղադրական եզրակացությունը

March 28, 2023, 5:42 pm

Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի. իշխանական պատգամավոր. Factor.am

March 28, 2023, 5:13 pm

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը

March 27, 2023, 11:04 pm

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը կրկին փորձել է առաջխաղացում կատարել. Արցախի ՊՆ

March 27, 2023, 12:24 pm

Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել

March 25, 2023, 7:23 pm

Բայդենի վարչակազմը Ադրբեջանին, Թուրքիային կրկին չի հրավիրել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին

March 25, 2023, 3:15 pm

«Վաստակավոր իրավապաշտպանի» շքանշան՝ Կադիրովին

March 25, 2023, 3:12 pm

Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն

March 25, 2023, 2:59 pm

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը

March 24, 2023, 7:15 pm

Ինքնաթիռ խոցելը, դեսպանին սպանելն անարձագանք է մնում, 2 զինվոր վիրավորելը ռուսների համար ի՞նչ է. 1in.am

March 24, 2023, 6:35 pm

ՍԴ-ն Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել Հռոմի ստատուտը

March 24, 2023, 6:18 pm

Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի կամ Կոսովոյի սերբերի հետ․ Հայաստանից արձագանքում են Լավրովին

March 24, 2023, 12:13 pm

Ռուս և բելառուս ծանրորդները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

March 23, 2023, 3:32 pm

ԵԽԽՎ-ի հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

March 23, 2023, 12:21 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ

March 23, 2023, 10:57 am

Բլինքենը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել

March 23, 2023, 10:33 am

Բլինքենը զանգահարել է Ալիևին, ընդգծել՝ չկա ռազմական լուծում, կարևորել Լաչինի միջանցքի վերաբացումը

March 21, 2023, 11:43 pm

Պայթյունների շարք Ղրիմում

March 21, 2023, 12:07 pm

Պուտինը պետք է ձերբակալվի. Բորել

March 20, 2023, 3:41 pm

«Այսպիսով, դատավորներ, ուշադիր նայեք երկնքին»․Մեդվեդևը սպառնացել է Հաագայի դատարանի վրա հրթիռային հարձակմամբ

March 20, 2023, 2:37 pm

ՀԱՊԿ-ի արձագանքը ՀՀ-ի համար բավարար չէ, գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. Սիմոնյան

March 20, 2023, 2:33 pm

Ալիևը ներկայացրել է խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս

March 19, 2023, 12:05 am

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը չի բացառում Պուտինի հայտնվելը մեղադրյալի աթոռին

March 18, 2023, 11:49 pm

Պուտինն ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել. Բայդեն

March 18, 2023, 12:55 pm

Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել

March 17, 2023, 9:58 pm

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

March 17, 2023, 6:58 pm

Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կալանավորվել է

March 16, 2023, 5:59 pm

Լիբիայում 2,5 տոննա ուրան է «կորել». ՄԱԳԱՏԷ

March 16, 2023, 4:00 pm

ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Սուրեն Պապիկյան

March 15, 2023, 2:38 pm

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ներառի նաև Լեռնային Ղարաբաղը. Լուիս Բոնո

March 8, 2023, 4:30 pm

195

Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։

Լուիս Բոնոն Երևանում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը.

«Ազատություն». - Ձեր առաջին այցը տարածաշրջան բարդ ժամանակահատվածում է։ Շուրջ երեք ամիս է՝ արգելափակված է Լաչինի միջանցքը, հայկական կողմը հաղորդեց Ղարաբաղում ադրբեջանական արյունալի սադրանքի մասին։ Մյուս կողմից՝ Բաքուն խոսում է վերաինտեգրման մասին՝ զգուշացնելով ավելի «կոշտ և կտրուկ» քայլերով։ Արդյո՞ք սա այն ուղիղ բանակցությունն է, որն առաջ է մղում Վաշինգտոնը, և հնարավո՞ր է խաղաղության հասնել այս կերպ, նման մթնոլորտում:

Լուիս Բոնո. - Ես ժամանել եմ Բաքու կիրակի երեկոյան: Ու երբ ինքնաթիռից դուրս եմ եկել, իմացել եմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության՝ շատ անհանգստացնող լուրը: Բայց ինձ համար այն միայն ամրապնդեց իմ առաքելության կարևորությունը, այս հակամարտությունը վերջ տալու անհրաժեշտությունը: Մենք այլ ճանապարհ չենք տեսնում, քան այն, որ պետք է սերտ համագործակցենք կողմերի հետ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, խաղաղություն հաստատելու համար, խաղաղություն, որը կլինի երկարատև և հավասարակշռված:

«Ազատություն». - Ստեփանակերտ-Բաքու շփումները ռուսական միջնորդությամբ կանվանեի՞ք անհրաժեշտ երկխոսության սկիզբը:

Լուիս Բոնո. - Իմ լիազորությունը չէ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ երկխոսությունը:

«Ազատություն». - Այդ դեպքում, Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով:

Լուիս Բոնո. - Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից։

«Ազատություն». - Բայց թույլ տվեք հիշեցնել՝ վերջին մի քանի ամիսներին Երևանը պնդում է, որ ամենակարևոր խնդիրն է՝ հասցեագրել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Արդյո՞ք դա ապահովելու համար Վաշինգտոնը դիտարկում է նման մեխանիզմի գործարկումը։ Եթե այո, ապա որո՞նք են հնարավոր տարբերակները:

Լուիս Բոնո. - Կարծում ենք, որ սա շատ կարևոր է: Ես դա չեմ ժխտում: Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը:

«Ազատություն». - Բայց կարո՞ղ եք նշել որևէ մեխանիզմ:

Լուիս Բոնո. - Ես հիմա լիազորված չեմ քննարկելու մեխանիզմը: Ես նոր եմ այս պաշտոնում, ընդամենը մի քանի շաբաթ: Սա իմ առաջին ուղևորությունն է տարածաշրջան: Եվ ես ներգրավված եմ Մյունխենից հետո կողմերի հետ իմ առաջին բանակցություններին։

«Ազատություն». - Եվ երբ ասում եք, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու:

Լուիս Բոնո. - Նախևառաջ Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն։

«Ազատություն». - Ռուսաստանն անընդհատ քննադատում է Վաշինգտոնի և Եվրամիության ներգրավվածությունը՝ դա ընկալելով որպես տարածաշրջանում իր ներկայությունը մարգինալացնելու փորձ։ Այս հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ եք։ Նաև հաշվի առնելով այն, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում։

Լուիս Բոնո. - Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած և բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը: Իրականում ես շփվել եմ Մինսկի խմբի իմ ռուս գործընկերոջ հետ: Որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք այստեղ ենք ոչ թե կողմերին քննադատելու կամ աշխարհաքաղաքական որևէ այլ խնդրի անդրադառնալու համար, այլ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ գտնելու այս հակամարտության լուծումը: Մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք: Ահա թե ինչու եմ ես այստեղ:

«Ազատություն». - Պատրա՞ստ եք նաև հանդիպել ռուսաստանցի համանախագահ Խովաևի հետ:

Լուիս Բոնո. - Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է աշխատել ինձ հետ, Միացյալ Նահանգների հետ՝ այս գործընթացը առաջ տանելու գործում: Ինչպես ասացի, այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք: Դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տևեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի:

«Ազատություն». - Վերադառնալով Լաչինի միջանցքին: Չնայած Միջազգային դատարանի որոշմանը և միջազգային բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Վաշինգտոնից, Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը: Դուք ի՞նչ գործուն լուծում եք տեսնում:

Լուիս Բոնո. - Մենք դա շեշտել ենք: Պետքարտուղար Բլինքենը Մյունխենում երկու կողմերի հետ հանդիպմանը պարզ ասաց, ու կարծում եմ՝ նա նաև հրապարակային է հայտարարել, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց ու ազատ առևտրային և մասնավոր տրանսպորտի համար:

«Ազատություն». - Ցավոք, կոչերը չեն աշխատում:

Լուիս Բոնո. - Մենք կշարունակենք առաջ տանել այս հարցը:

«Ազատություն». - Գուցե պատժամիջոցնե՞ր Բաքվի նկատմամբ։

Լուիս Բոնո. - Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին:

«Ազատություն». - Երևանում և Բաքվում հանդիպումների արդյունքներով ի՞նչ ուղերձ եք տանում Վաշինգտոն։​

Լուիս Բոնո. - Վաշինգտոնում կհայտնեմ, որ այստեղ կան հեռանկարներ խաղաղության համար: Բայց դա հեշտ չի լինելու: Դա երկու կողմից էլ հանձնառություն կպահանջի: Դրա համար պետք է լինելու փոխվստահություն, կողմերը պետք է վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ, վստահեն, որ պարտավորությունները կկատարվեն, վստահեն, որ մյուս կողմն էլ հավատարիմ է խաղաղությանը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք: Դա հեշտ գործընթաց չի լինելու: Բայց ես վստահ եմ: Հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի:

«Ազատություն». - Բայց Դուք կարո՞ղ եք նշել, որ կողմերն ուզում են խաղաղություն:

Լուիս Բոնո. - Այո՛։

«Ազատություն». - Կրկին շնորհակալ եմ:

Լուիս Բոնո. - Շնորհակալություն:

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ