ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

December 1, 2022, 12:15 am

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ժամանում է Երևան

November 30, 2022, 10:20 am

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ. ՊՆ

November 30, 2022, 10:14 am

Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք. ՀՀ ԱԱԾ

November 29, 2022, 2:00 pm

Ալիևը «չի կարծում, թե Հայաստանն ի վիճակի է արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»

November 25, 2022, 1:57 pm

Ալիև. «Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին»

November 25, 2022, 1:53 pm

Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի. Բայրամով

November 24, 2022, 8:06 pm

ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. ԱԳՆ խոսնակ

November 24, 2022, 8:02 pm

Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան

November 23, 2022, 4:45 pm

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ ԱԽ որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է. Զաս

November 23, 2022, 3:25 pm

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին

November 22, 2022, 12:56 pm

Ալիևը Փարիզին մեղադրում է Ադրբեջանի դեմ սադրանք կազմակերպելու մեջ

November 21, 2022, 9:03 pm

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերվում. Կոսաչև

November 21, 2022, 8:31 pm

Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, վերջինիս կնոջ և «Յանսի» տնօրենի նկատմամբ

November 21, 2022, 12:33 pm

Ռուբեն Վարդանյանն իրեն տեսնում է Արցախի կողմից բանակցողի դերում

November 18, 2022, 12:42 am

Խոր գիտելիք պետք չէ՝ գիտակցելու, որ ագրեսորն Ադրբեջանն է. Մենենդեսը՝ Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

November 17, 2022, 12:46 pm

Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում, մանդատը և դրա նպատակը մնում են. Ռիքեր

November 17, 2022, 10:33 am

ZET. «Ռուսական երկու հրթիռ պայթել է Լեհաստանում, կան զոհեր»

November 16, 2022, 12:41 am

Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը

November 15, 2022, 9:05 pm

Ֆրանսիայի Սենատի շենքի մոտ մեկնարկել է ադրբեջանցիների բողոքի ակցիան

November 15, 2022, 8:55 pm

Ադրբեջանում պնդում են իրանական լրտեսական ցանց բացահայտելու մասին

November 14, 2022, 5:25 pm

Խերսոնից ռուսական զինուժի դուրսբերումն ավարտված է. ՌԴ ՊՆ

November 11, 2022, 3:08 pm

Ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել տասնյակ բնակավայրերի վրա

November 11, 2022, 2:39 pm

Ուկրաինան հայտարարում է Խերսոնի ուղղությամբ առաջխաղացման մասին

November 10, 2022, 10:51 pm

Հնդկական ԶԼՄ-ն հայտնում է Հայաստանին 155 մլն դոլարի հրետանային ինքնագնաց կայանքներ վաճառելու մասին

November 10, 2022, 10:40 pm

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգել է զինուժը դուրս բերել Խերսոնից

November 10, 2022, 1:05 am

Գիշերն Ադրբեջանը կրակել է սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

November 9, 2022, 10:47 am

Ավտոճանապարհով սլանում ենք դեպի կլիմայի աղետ, ընդ որում ոտքով սեղմել ենք գազի ոտնակը. Գուտերեշ

November 7, 2022, 6:52 pm

Ըստ Մինսկի՝ Լուկաշենկոյի մոտեցումները «դաշնակցային առումով հասկանալի են ու ազնիվ»

November 3, 2022, 1:17 am

ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված մնալ Հայաստան-Ադրբեջան գործընթացում

November 2, 2022, 9:39 am

Ռուբեն Վարդանյանն իրեն տեսնում է Արցախի կողմից բանակցողի դերում

November 18, 2022, 12:42 am

203

Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանն իրեն տեսնում է Արցախի կողմից բանակցողի դերում:

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարություններին ու ուղջունելով Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հետ «ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը», Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

Ալիևն այսօր հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների հետ, կշտամբել Ռուսաստանին՝ պնդելով, թե այս հարցի շուրջ բանակցություններ չեն վարելու նաև «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», այլ՝ պատրաստ են խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ:

Արցախի պետական նախարարն առաջարկել է անցնել ավելի կառուցողական տոնի, պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ Ալիևի, իր ունեցած «հստակ օրակարգը». «Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի»:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է՝ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը, նաև հայտարարել, միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան:

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ