ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանն այլեւս չի թաքցնում Հայաստանի դեմ ծրագրերը. Lragir.am

July 9, 2022, 1:20 am

2315

Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու պատմությունը և Ռուսաստանի սկանդալային արձագանքը հերթական անգամ ցույց տվեցին Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող հիմնական գործոնը։ Հայաստանի ԱԳՆ-ն նույնիսկ չարձագանքեց՝ կամ շփոթմունքից, կամ էլ նման արձագանքը համարելով միանգամայն համահունչ «Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության հարաբերությունների ոգուն»։

Ռուսաստանը դադարել է թաքցնել, որ աշխատում է Բաքվի և Անկարայի հետ համատեղ և Հայաստանը համարում է քաղաքականության օբյեկտ, որն իրավունք չունի ինքնուրույն քայլեր ձեռնարկել։ Հայաստանի շատ քաղաքական շրջանակներում նման դիրքորոշումն ընկալվում է որպես ավելի «ազնիվ». այլևս պետք չէ հավասար գործընկերներ ձևանալ, բավական է խոստովանել, որ Ռուսաստանն ավելի ուժեղ է։ Սա հատկապես ակնհայտ դարձավ Փառուխի պատմությունից հետո։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի խոսքով՝ Մոսկվան չի ընդունում Արցախի հարցով խաղաղ գործընթացի այլ ձևաչափ, բացի իր միջնորդությունից։ Ռուսաստանն այսօր շատ ավելի ագրեսիվ է երկկողմ հարաբերություններում և արտաքին ուժերի ներգրավման յուրաքանչյուր փորձ դիտարկում է որպես միջամտություն, ինչը անհանգստացնում է նաեւ Բաքվին, ասել է Կոզլարիչը։

Փորձառու դիվանագետը մատնանշում է երկու կարևոր գործոն՝ Ռուսաստանի ագրեսիվության և ինքնավստահության աճը և նրա քաղաքականության համընկնումը Բաքվի նպատակների հետ։

Այն մասին, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պաշտպանում են Հայաստանի շահերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում, խոստովանել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բայց հայկական «իսթեբլիշմենթը» ձգտում է չխոսել այս գործոնների մասին։ Ընդհակառակը, ամենաբարձր մակարդակով Արցախը հռչակվում է «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի», իսկ ՀՀ կառավարության նիստում ռուսական ռազմակայանին հողատարածքներ են հատկացվում։

Արցախի նախագահն իր հերթին ասում է, որ կարգավորումը հնարավոր է «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ, բայց Ռուսաստանի առաջատար դերակատարմամբ»։ Ինչպե՞ս են դա պատկերացնում Երեւանում ու Ստեփանակերտում։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա