ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ դատախազության պարզաբանմանը
June 1, 2022, 9:38 pm
2645
Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ դատախազության պարզաբանմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարության մեջ նշում է, որ «Hraparak.am» լրատվական կայքին տրված պարզաբանմամբ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացված` Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ քննիչն առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու հայտարարել է նախաքննության ավարտ, և որ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ, ինչը «ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին»:
«Դատախազության վերը նշված պարզաբանման առնչությամբ հայտնում ենք, որ քննիչին վարույթից հեռացնելու որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին, քանի որ նշված որոշումը համարում ենք անհիմն և ոչ օբյեկտիվ: Մեր համոզմամբ` տևական ժամանակ հիշյալ բարդ և բազմադրվագ գործը քննած քննիչին վարույթից հեռացնելը և այն նոր քննիչի հանձնարարելը դատախազության կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում` հիշյալ մեծածավալ գործի վրա ժամանակ ծախսելու, երկարատև քննության ընթացքում նախորդ քննիչի կողմից ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը նոր քննիչի կողմից ծանոթանալու և դրա հետ կապված խնդիրների առաջացմամբ խոչընդոտել ու տապալել գործի քննությունը: Ընդ որում` հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալներից մեկը գտնվում է կալանքի տակ` քրեադատավարական ժամկետների բոլոր սահմանափակումներով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հակակոռուպցիոն կոմիտեն անհրաժեշտ է համարում հայտնել նաև, որ իրականությանը չեն համապատասխանում դատախազության այն պնդումները, թե հսկող դատախազի կողմից տրված ցուցումներն ուղղված են եղել կոնկրետ մեղադրանքի հիմնավորմանը:
«Փոխարենը, խիստ սուբյեկտիվ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (փողերի լվացում) վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 14-ի ԵԷԴ/0054/01/15 նախադեպային որոշումը, և, ըստ էության, հակասելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, դատախազն ընդամենը սահմանափակվել է Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ վերացական դատողություններով: Եվ սա այն դեպքում, որ նախադեպային որոշման այս մեկնաբանությամբ դատախազությունը հակասել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննված այլ քրեական գործերով փողերի լվացման նմանատիպ դրվագների վերաբերյալ նախկինում իր իսկ արտահայտած դիրքորոշմանը:
Ավելին` նշված իրավահարաբերություններում հսկող դատախազն ունեցել է իր որոշմամբ հանցագործությունը որակելու կամ մեղադրանքի ծավալը փոփոխելու առավել քան լայն գործիքակազմ, որից օգտվելու փոխարեն յուրովի ենթատեքստերով անհիմն ձևակերպումներ տալով` խուսափել է արտահայտել հստակ դիրքորոշումներ` արդյունքում ձգձգելով մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով քննիչի կողմից կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ դատախազության կասկածների ողջամտությանը` Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է, որ առնվազն անհասկանալի է կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալների նկատմամբ դատախազության որդեգրած անորոշ դիրքորոշումներով քննությունը ձգձգելու և այդ կերպ քննության արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունենալու «հետևողականությունը»:
«Միաժամանակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձևակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ