ԼՐԱՀՈՍ

լրահոս

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի ընթացքում Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը

December 15, 2021, 3:28 am

2643

ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս) դեկտեմբերի 13-17-ն անցկացվող 9-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը սեփական երկրում առկա էնդեմիկ կոռուպցիայի դրսևորումներին անդրադառնալու փոխարեն որոշել էր չարաշահել համաժողովի հարթակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կազմակերպություններին և անհատներին վարկաբեկելու համար։

Ադրբեջանի պատվիրակության կազմակերպած Misuse of fund raising activities for corruption and related criminal purposes խորագրով հարակից միջոցառման նպատակն էր պիտակավորել հայկական կազմակերպություններին՝ որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կառույցների, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ներկայացնել որպես անջատողականություն և ահաբեկչություն։

Միջոցառմանը լեգիտիմություն հաղորդելու նպատակով Ադրբեջանի պատվիրակությունը որոշել էր իր քաղաքական շահարկումների մեջ ներքաշել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) քարտուղարությանը և փորձագիտական ներուժը՝ վերջիններիս հրավիրելով մասնակցել թեմատիկ քննարկմանը՝ որպես բանախոս։ Բացի այդ, առանց UNODC-ի քարտուղարության թույլտվության Ադրբեջանը օգտագործել էր վերջինիս և համաժողովի պատկերանշանները միջոցառման կազմակերպչական նյութերի վրա՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե UNODC-ն և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 9-րդ նստաշրջանը հանդիսանում են միջոցառման համակազմակերպիչներ։

Նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակությունը, որը գլխավորում է գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանը, ադրբեջանական քարոզչությանը հակազդելու նպատակով ձեռնարկեց մի շարք քայլեր։ Մասնավորապես, ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի քարտուղարությունն Ադրբեջանի պատվիրակությունից պահանջեց ադրբեջանական հարակից միջոցառման բոլոր փաստաթղթերի վրայից հեռացնել UNODC-ի և նստաշրջանի պատկերանշանները։ Բացի այդ, ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի փորձագետը, որը պետք է ելույթ ունենար թեմատիկ քննարկման ժամանակ, հայտարարեց, որ UNODC-ի քարտուղարությունը սովորաբար անդամ երկրների խնդրանքով բանախոսներ է տրամադրում հարակից միջոցառումների համար: Այնուհետև նա ընդգծեց, որ քարտուղարության ներկայությունը միջոցառմանը որևէ կերպ չի նշանակում, որ UNODC-ն հաստատում է միջոցառման ընթացքում տեղ գտած որևէ ելույթ կամ հայտարարություն: Խնդրելով իր այդ հայտարարությունը արձանագրել միջոցառման ամփոփիչ փաստաթղթում՝ նա լքեց հարթակը և դուրս եկավ դահլիճից:

Միջոցառմանը հրավիրված մյուս բանախոսների (ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գրանցված խորհրդատվական կազմակերպություններից) ելույթից հետո խոսք վերցրեց ՀՀ պատվիրակության անդամ, Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը և, խստագույնս քննադատելով Ադրբեջանի կողմից կազմակերպված հակահայկական միջոցառումը, պահանջեց Ադրբեջանից դադարեցնել միջազգային հարթակներում ատելության և խտրականության քարոզը հայկական կազմակերպությունների և հայազգի հայտնի գործիչների դեմ, որոնք փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել 2020թ. պատերազմի ժամանակ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կիրառված բռնությանը, մարդկության դեմ հանցագործություններիը, միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումներին, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը և Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Նա Ադրբեջանին հիշեցրեց դեկտեմբերի 7-ին ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման մասին, որով պահանջվում է Ադրբեջանից քայլեր ձեռնարկել հայկական ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության քարոզը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից։

Հանդիպմանը ֆիզիկապես մասնակցում էին խիստ սահմանափակ թվով օտարերկրացիներ, որոնք ՀՀ պատվիրակության ելույթից հետո անմիջապես հեռացան դահլիճից։

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա