ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ստեփանավանի նախկին քաղաքապետը ձերբակալվել է
October 29, 2021, 11:58 pm
3268
2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից, պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը:
Քրեական գործի հետագա նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ-ն գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա հողամասերը 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող որդիներին:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ տվյալները պարունակում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության հատկանիշներ` ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է նախորդիվ նշված քրեական գործին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար հոկտեմբերի 29-ին Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Ս.Ղ.-ին ձերբակալելու մասին, և վերջինս ձերբակալվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ