ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

April 22, 2025, 10:58 pm

ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

April 22, 2025, 6:10 pm

Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

April 22, 2025, 2:57 pm

ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները

April 22, 2025, 1:21 pm

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

April 21, 2025, 11:05 pm

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Կշարունակենք բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանն ուղղված ջանքերը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

October 3, 2021, 1:46 am

1938

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին: Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան: Վաշինգտոնը պատրաստ է շարունակել այդ աջակցությունը և ողջունում է ԵԱՀԿ զեկույցի դրական գնահատականը Հայաստանում կայացած խորհրդարանի ընտրության վերաբերյալ:

ԱՄՆ-ն կարևորում է վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարական հաստատությունների կայացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ներառյալ՝ ԱՄՆ ու ՀՀ համատեղ ջանքերով հակակոռուպցիոն հանձնաժողովի և պարեկային նոր ոստիկանության ձևավորումը:

Ուզրա Զեա, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ - Դեռևս շատ աշխատանք կա անելու: Մենք ողջունում ենք հնարավորություններն աջակցելու Ձեր ջանքերին՝ ուղղված անկողմնակալ և անկախ դատական համակարգը խթանելուն, խոսքի ազատության նկատմամբ հարգանքը մեծացնելուն և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունն ուժեղացնելուն: Արդյունավետ ժողովրդավարական կառավարումը ներառում է նաև ընդդիմադիրների հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելը: Դրանք կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներ են, և ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դրանք իրականացնելու հարցում:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ցավակցել է Արցախյան վերջին պատերազմի զոհերի կապակցությամբ և վերահաստատել, որ Վաշինգտոնը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ, համապարփակ, քաղաքական և կայուն կարգավորմանը հասնելու նպատակին՝ ներառյալ Մինսկի խմբի համանախագահի իր դերում: Նա կարևոր է համարել Նյու Յորքում Մինսկի խմբի հովանու ներքո կայացած՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ որպես խաղաղ գործընթացի վերսկսման առաջին քայլ:

Ուզրա Զեա - Հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք զբաղվել իրական երկխոսության հաստատմամբ, որը կհանգեցնի հակամարտության հետ կապված և դրա հետևանքով բոլոր չկարգավորված խնդիրների լուծմանը: Միաժամանակ, մենք կշարունակենք երկկողմ ջանքերը՝ ուղղված մնացած բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է դիվանագիտական ջանքերին՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա