ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
Քոչարյանի քաղաքական անտերությունը կամ ովքե՞ր են աջակցում երկրոդ նախագահին
May 12, 2019, 8:09 pm
4542
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Աջակիցներն առաջին հավաքն անցկացրել են երեկ ու անկեղծորեն՝ սա շատ թույլ արձագանք է երկուշաբթի սկսվող դատավարությանը, որի մեկնարկին քննարկվելու է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը բանտից Reuters-ին տված գրավոր հարցազրույցում հայտարարել էր՝ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին։ Երկրորդ նախագահը հասկացրել էր, որ ինքը լինելու է այդ «հզոր» ուժերի առանցքը։ Անցած օրերին Քոչարյանը ոչ մի արձագանք չստացավ, ավելի ճիշտ՝ արձագանքը նրան ոգեկոչել չի կարող։ Անգամ ՀՀԿ-ն, որի տարբեր գործիչներ հրապարակավ սատարում են երկրորդ նախագահին, չարձագանքեց։ Սերժ Սարգսյանը հենց նրա համար է ամուր պահել կուսակցության առաջնորդի դիրքը, որպեսզի ոչ ոք չփորձի գրավել «սուրբ տեղը», առավել ևս՝ Քոչարյանը։ Այլ խոսքով՝ Սարգսյանի գործոնը ՀՀԿ-ին զրկել է ռեբրենդինգի, հետևաբար՝ որևէ գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Սխալվում են մարդիկ, ովքեր կարծում են, թե համակարգային կորպորատիվ շահը կամ համատեղ հանցագործության գործոնը միավորելու է Հայաստանի երկրորդ ու երրոդ նախագահներին։ Այդպիսի բան լինել չի կարող, որովհետև Սարգսյանի ու Քոչարյանի շահերը հակոտնյա էին նույնիսկ առաջինի նախագահության տարիներին ու հազիվ թե ներդաշնակվեն այսօր, երբ հին համակարգի ռեստավրացիայի անգամ նվազագույն երաշխիքներ չկան։ Զուտ քաղաքական, հոգեբանական հարթությունների վրա անգամ Քոչարյանն ու Սարգսյանն ընդհանուր օրակարգ չունեն, որովհետև վերջինս «ճիշտ» է «հանել» Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության խաղաղ փոխանցումով լեգիտիմացնելով նաև Քոչարյանի քրեական հետապնդումը։
ՀՅԴ-ն հազիվ թե իր անունը ցանկանա կապել նախկին համակարգի երկու նշանային դեմքերից որևէ մեկի հետ։ Ավանդական կուսակցությունն, իհարկե, հոգեհարազատություն ունի թե Սերժ Սարգսյանի և թե Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հիմա փորձում է տեղավորվել, այսպես կոչված, գաղափարական գծի մեջ, իսկ դա ենթադրում է «մաքրվել» անցած քսան տարիների թալանից ու արյունից։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ