ԼՐԱՀՈՍ

լրահոս

620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին

October 22, 2021, 3:48 pm

Ղարաբաղում հակամարտությունն առանց Ռուսաստանի անհնար է լուծել. Վլադիմիր Պուտին

October 22, 2021, 12:41 am

Մահացել է Տիգրան Կարապետյանը

October 21, 2021, 8:40 pm

Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին աջակցելու գործում. Եվրահանձնաժողովի զեկույց

October 21, 2021, 4:12 pm

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհամաձայնեցնեն Ռուսաստանին հակազդելու նոր ծրագիրը. Reuters

October 21, 2021, 2:04 pm

Վահրամ Դումանյանն անդրադարձավ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին

October 21, 2021, 1:18 pm

Հրաբուխներ են ժայթքում Ճապոնիայում, Հավայան կղզիներում և Իսպանիայում

October 20, 2021, 9:01 pm

«Ռոսատոմի» ղեկավարի հետ կքննարկվեն նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցեր

October 20, 2021, 5:47 pm

Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով

October 20, 2021, 1:35 pm

Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում

October 19, 2021, 8:46 pm

Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

October 19, 2021, 1:29 pm

ԱՄՆ-ը F-16-երի հետ կապված որևէ առաջարկ չի արել Թուրքիային. Փրայս

October 19, 2021, 12:17 pm

Հրապարակվել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը

October 18, 2021, 2:40 pm

Թուրքիան սպառնում է գնել ռուսական Սու-35 և Սու-57, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16-ի վաճառքից

October 18, 2021, 2:32 pm

ՏԻՄ ընտրություններ․ նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Դիլիջանում, Տեղում, Տաթևում, պարտվել՝ Գյումրիում և Գորիսում

October 18, 2021, 1:14 am

Մահացել է Վանո Սիրադեղյանը

October 16, 2021, 11:47 pm

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն են

October 15, 2021, 6:51 pm

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ

October 15, 2021, 5:14 pm

Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրում է Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ

October 15, 2021, 3:42 pm

Ամերիկացի միլիարդատերը դատապարտվել է ցմահ ազատազրկման

October 15, 2021, 3:18 pm

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ, հայկական կողմից տուժածներ չկան

October 15, 2021, 12:11 pm

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի. ԱՀ ՊԲ

October 15, 2021, 12:51 am

Այս պահին Արցախում ռազմական գործողություններ չեն ընթանում. Արցախի ՄԻՊ

October 15, 2021, 12:27 am

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում. կա 6 վիրավոր. Արցախի ՊԲ

October 14, 2021, 11:49 pm

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը

October 14, 2021, 11:43 pm

Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

October 14, 2021, 10:04 pm

Մինսկում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները

October 14, 2021, 9:25 pm

Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

October 14, 2021, 8:14 pm

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները

October 14, 2021, 1:43 pm

Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալել են իրանցիների

October 14, 2021, 1:07 pm

Ադրբեջանը հաստատեց՝ ձերբակալվել են իրանցի վարորդներ

September 15, 2021, 10:35 pm

406

Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» իրանցի վարորդները ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

«Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության», – ասված է հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը հայտնել է, թե ձերբակալված վարորդներն «անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք»:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն մեկնաբանել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ հայտարարությունները:

Խոսքը վերաբերում է իրանական բեռնատարներին, որոնք անցնում են այդ մայրուղու հատվածով, որտեղ նախօրեին տեղադրվել է ադրբեջանցիների ոստիկանական անցակետը։

«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական ​​տուրք վճարելու` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար` «Պետական ​​տուրքի մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի 24 -րդ հոդվածի համաձայն»,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան․net-ին հայտնել են, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Նյութի աղբյուր. iravaban.net

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ