ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Սովետական Միությունը մեռել է, սովետահայ մենթականությունը՝ ոչ. Միքայէլ Հայրապետեան
August 28, 2021, 1:40 am
3981
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԵԼ Է, ՍՈՎԵՏԱՀԱՅ ՄԵՆԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ
Սոցցանցերը և նույնիսկ իրենց հարգող էլեկտրոնային որոշ կայքեր այսօր լցվել են Նիկոլ Փաշինյանի՝ երկու տեղանվան թուրքերեն արտաբերման գույժով: Թեև որևէ մեկի մտքով առ այսօր չի անցել Փաշինյանին խորհուրդ տալ կամ թեկուզ աղմուկ բարձրացնել, որ նա փոխի իր թուրքական «փաշա» հիմքով ազգանունը, ինչպես դա արեցին Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին և վերջին վարչապետները՝ Քաջազնունին (ծննդականով՝ Իգիթխանյան) և Վրացյանը (ծննդականով՝ Գրուզինյան), բայց հիմա երկինք բարձրացող «իրեքմանեթանոց» լաց են կապել Էյվազլը և Չայզամի տեղանունների՝ նրա արտասանության համար:
Հանկարծահաս «հայրենասերներին» առաջարկում եմ.
1. Որևէ սկզբնաղբյուրում ցույց տալ Էյվազլըի և Չայզամիի երբևէ հիշատակված հայերեն անվանում, որը իբրև «թրքացրել» է Փաշինյանը:
2. Ցույց տալ որևէ հայալեզու մատյան և գիրք, ուր դրանցից որևէ մեկը աշխարհագրորեն գոնե հեռավոր կապ ունի հայկական Շուռնուխի և հայկական Կարմրաքարի հետ:
Տգիտությունը, սրիկայությունը, սովետահայ մենթությունն այդպես էլ չեն լքում սովետական մնացած ժամանակակից մանիպուլյատորներին: Նույնիսկ անարդարին արդարամտորեն է պետք դատել, այլապես դատողն է դառնում անարդարը:
Զոմբիների գենետիկ խորշանքը գրի, գրքի, ամենայն հոգևորի հանդեպ չբորբոբոքելու համար մեջբերում եմ այդ բառահոդվածները «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանից»:
ԷՅՎԱԶԼԸ – Գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Ղուբաթլուի շրջանում, Ղափան-Գորիս ճանապարհի վրա… 1960-ական թթ. ուներ 30 տուն բնակիչ… Մինչև 1940-ական թթ. մտնում էր ՀՍՍՀ-ի կազմի մեջ: «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հատոր 2 (Դ-Կ), Եր., ԵՊՀ, 1988, էջ 341-342:
ՉԱՅԶԱՄԻ – Գյուղ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում, Գորիսի ոստիկանական շրջանում: Տե՛ս ՓԱՅՏԱՄՇԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ: ՀՀ Գորիսի շրջանում: «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հատոր 4 (Ն-Վ), Եր., ԵՊՀ, 1998, էջ 207:
ՓԱՅՏԱՄՇԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ – Չայզամի – Ավան ՀԽՍՀ Գորիսի շրջանում, Գորիս քաղաքից 11 կմ հեռավորության վրա: 1970թ. ուներ 195, 1981թ.՝ 55 բնակիչ: Հատոր 5 (Տ-Ֆ), Եր., ԵՊՀ, 2001, էջ 231:
Հնգհատորյա բառարանը կազմած լուսահոգի գիտնական իմ դասախոսներն այնքան բծախնդիր էին, որ բացառված է, թե այդ տեղանքներն ունենային հայալեզու անվանումներ, և նրանք չնշեին: Իսկ Հայաստանից խոսող այդ հանկածահաս «հայրենասերները» գոնե մեկ անգամ նայե՞լ են հայկական որևէ քարտեզի: Եթե նայեին, ապա կտեսնեին, որ Չայզամին այնքան է հեռու Կարմրաքարից, որքան իրենք գրից ու գրականությունից, կտեսնեին, որ Էյվազլըն այնքան է հեռու Շուռնուխից, որքան իրենք հայի բուն արմատից: Խոսքը տասնյակ կիլոմետրերի մասին է: Պատմական Կարմրաքարն ու Շուռնուխը միշտ իրենց տեղում են եղել ու միշտ իրենց նույն՝ հայկական անուններով: Այլ հարց է, որ կոմունիստ ղեկավարները թիզ առ թիզ ծախել են ՀԽՍՀ իրավազորության սահմանները՝ արտոնելով իրենց ադրբեջանցի եղբայրներին մակաղելու այնտեղ:
Եթե տգետ, սրիկա ու սովետահայ մենթ չեն մանիպուլյացիայի հեղինակները, ապա կատարում են հստակ գործառույթ՝ երկրում փոխատելության մթնոլորտը հանուն ռուս-թուրքական շահերի է՛լ ավելի սրելու: Ու եթե այդպիսին չեն, ապա առաջարկում եմ, որ նույն Փաշինյանի կոկորդից բռնեն ու պահանջեն.
1. Փոխել «փաշա» թուրքական արմատով իր ազգանունը:
2. Պարտադրել, որ Կառավարության և իր խմբակցության բոլոր այն ներկայացուցիչները, ում անունները կամ ազգանունները թուրքական են կամ ռուսական, պարտադիր դարձնել հայկական (նման շարժում սկսելու առաջարկ ես արել եմ դեռևս 2008թ. ընդհատակում գտնվածս ժամանակ Լեոյի «Անցյալից» աշխատությունը հրատարակության պատրաստելիս, իմ գրած ծավալուն առաջաբանում):
3. Հայաստանի բոլոր բնակավայրերին վերադարձնել հայերեն անվանումները՝ սկսելով Ալավերդուց:
4. Սեփական խոսքում և առնվազն իր Կառավարության ու խմբակցության անդամները հանրային խոսքում չօգտագործել թուրքերեն և ռուսերեն բառեր:
Եթե նկատեցիք, բառարանից մեջբերումներում հստակ ասվում է, որ դրանք Սովետական Հայաստանի մաս են կազմել տարբեր ժամանակներում: Առաջարկում եմ անուն առ անուն հրապարակել սովետահայ այն կոմունիստ առաջնորդների անունները, ովքեր գյուղեր ու ավաններ, անտառներ ու արոտավայրեր, դաշտեր ու ցանքատարածություններ են զիջել իրենց եղբայր Սովետական Ադրբեջանին և մեր սերնդին դրել այսպիսի վիճակի մեջ:
Հերթական անգամ հաշվի առնելով սովետահայ մենթերի գենետիկ խորշանքը գրի, գրքի, ամենայն հոգևորի հանդեպ՝ հրապարակում եմ Սովետական Հայաստանի բոլոր ժամանակների կոմունիստ առաջնորդների անունները, որոնց այսօր սկսել են սրբացնել, նրանց արձաններն ու կիսանդրիները կառուցել, նրանց մասին ներբողական հուշեր գրել: Հանուն արդարության պետք է արձանագրել, որ սրանց մեջ կան որոշները, որոնց օրոք այդպիսի զիջումներ չեն եղել:
Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան), Աշոտ Հովհաննիսյան, Հայկ Հովսեփյան, Հայկազ Կոստանյան, Աղասի Խանջյան, Ամատունի Վարդապետյան, Գրիգորի Հարությունով(յան), Սուրեն Թովմասյան, Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Սուրեն Հարությունյան, Վլադիմիր Մովսիսյան, Ստեփան Պողոսյան, Արամ Գասպարի Սարգսյան, նաև՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Համբարձումյան, Սահակ Տեր-Գաբրիելյան, Աբրահամ Գուլոյան, Արամ Փիրուզյան, Աղասի Սարգսյան, Սահակ Կարապետյան, Բադալ Մուրադյան, Գրիգոր Արզումանյան, Ֆադեյ Սարգսյան, Վլադիմիր Մարգարյանց:
Առաջին հերթին այստե՛ղ փնտրեք հողատուներին՝ ձեր ռուսահաճ-թուրքահաճ կուռքերին, որոնց մասին մեր նոր սերունդը պարտավոր է բացառապես պարսավանքով հիշել, նողկալ նրանցից:
Նողկալի եք, պարոնայք, ինչպես ձեր բոլշևիկ հայրերն ու պապերը, որ Սովետական Հայաստանին Նժդեհի թողած Զանգեզուրի սահմաններից թիզ առ թիզ տվեցին 70 տարում: Եվ ինչու՞ միայն Զանգեզուրի. թող խոսեն տավուշցիները, արարատցիները, գեղարքունիքցիները. թե՞ լեզուները չի պտտվի իրենց ստոր կոմունիստ պապերի անունները բարձրաձայնել: Երիցս նզովյալ լինեն նրանք, ում օրոք թեկուզ մեկ բուռ հող զիջվել է թուրքին:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ուստրեր և դուստրեր, հայ գիտակցության դեմ ռուս-թուրքական հիբրիդային պատերազմը նոր թափ է հավաքում. զգոն եղեք և մի՛ տրվեք մանիպուլյացիաների: Եթե պետք է Նիկոլին կամ ցանկացած մեկին հայհոյել, ապա արեք դա անզիջում, բայց արդարամտորեն, ո՛չ գրպանը պլան գցող սովետահայ մենթի պես: Աստված արդարների՛ Աստվածն է»:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ