ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Խաչատուր Սուքիասյանը շարունակում է պնդել՝ Սերժ Սարգսյանը մեծ գումար է տանուլ տվել խաղատներում. նախկին նախագահը կդիմի դատարան
August 26, 2021, 7:58 pm
3322
Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շարունակում է պնդել՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել խաղատներում։ Հավաստիացնում է՝ հիմնավոր փաստեր ունի։ Պատգամավորն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նաև այլ մեղադրանքներ հնչեցրեց Սարգսյանի հասցեին։
«Ես ամեն ինչը հիմնավոր եմ ասում, հիմնավորում եմ, իր տեսքը ձեզ բավական է, միայն եկած ժամանակ ու հետո մնացած իր ունեցվածքը: Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չի: Մի հատ էլ իրեն կհարցնեք` «Որոտանը» ո՞վ է ձեռք բերել, «Որոտանը» Հայաստանի լավագույն տնտեսական միավորներից է եղել», - հայտարարեց նա:
Սուքիասյանի խոսքով՝ ինքը դեռ ավելի քիչ գումար է նշել, որպեսզի ավելի ապացուցելի լինի իր ասածը. «Մինչև անգամ ես դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն: Կարող ես խաղալ, հետո վճարել»:
Խաչատուր Սուքիասյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից էր մեղադրում Սարգսյանին. «Բոլորս լավ գիտեք` երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում»:
Իշխանական պատգամավորի՝ երրորդ նախագահի հասցեին հնչեցված մեղադրանքերի վերաբերյալ Սարգսյանի փաստաբանը հերքում պահանջող հայցի հարուցում է նախապատրաստում։ Սուքիասյանի պնդումն Ամրամ Մակինյանը որակել է որպես Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկություն։
2018-ի հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանը դեռ ամիսներ առաջ՝ նախընտրական քարոզչության ընթացքում անդրադարձավ իր մասին շրջանառվող լուրերին։ Երրորդ նախագահն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքերին։ Այն կեղծ էր որակել ու պնդել, թե ընկերները, հարյուրաավոր մարդիկ են վկա՝ ինքը ոչ միայն խաղատներից, այլև այդ փողոցներից է խուսափել, շրջանցել է միշտ. «Հիմար-հիմար խոսում էին մեկ Բադենի մասին` չհասկանալով հանդերձ, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել, և այնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն, իսկ ինչ վերաբերում է Մոնակոյին, ես 15 տարի, վերջին 15 տարին չեմ եղել Մոնակոյում ընդհանրապես, իսկ դա ամենահեշտ ճշտելն է», - հայտարարել էր երրորդ նախագահը:
Սուքիասյանն այսօր Սարգսյանի հայտարարությունները մանիպուլյացիա որակեց։
Նյութի աղբյուր. azatutyun.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ