ԼՐԱՀՈՍ

լրահոս

(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

July 31, 2021, 12:33 pm

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

July 31, 2021, 12:07 pm

ԱՄՆ-ը պետք է խորացնի ՀՀ-ի հետ հարաբերությունները և ճանաչի արցախցիների ինքնիշխանության իրավունքը. Քեթրին Քլարք

July 31, 2021, 11:52 am

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը

July 30, 2021, 6:09 pm

Մեր բանակը ցույց տվեց, որ իր զինանոցի ամենակարևոր զենքը՝ ոգին, պահպանում է. Արամ Ավետիսյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

July 30, 2021, 5:19 pm

Ինչ անօդաչուներ են փորձել ներխուժել ՀՀ տարածք եւ որտեղից են դրանք կառավարվում. Lragir.am

July 30, 2021, 3:56 pm

Ադրբեջանական ԶՈՒ-ն սադրանքի է դիմել սահմանի նախիջևանյան ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան. ՊՆ

July 30, 2021, 1:43 pm

Վարդենիսում թշնամու անօդաչու սարք է խոցվել. Factor.am

July 30, 2021, 1:29 am

Պետդումայի հանձնաժողովի նախագահը Փաշինյանի առաջարկը «քաղաքական» է որակել. mediamax.am

July 30, 2021, 12:30 am

(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Պարտավոր ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից. Միքայել Հայրապետյան

July 29, 2021, 8:23 pm

Հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը անընդունելի է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

July 29, 2021, 5:32 pm

Մահացել է արձակագիր Արմեն Շեկոյանը

July 29, 2021, 4:27 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում

July 29, 2021, 11:26 am

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը կրճատելու մասին որոշում

July 29, 2021, 12:22 am

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. զավեշտալի իրավիճակ. Lragir.am

July 28, 2021, 7:28 pm

Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. ՀՀ ՊՆ

July 28, 2021, 2:23 pm

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ ՀԱՏՈԻԿ ԳՆԴԻ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

July 28, 2021, 1:00 pm

Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի արդյունքում ունենք երեք զոհ

July 28, 2021, 12:11 pm

Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

July 27, 2021, 4:21 pm

Իտալիայի Պարմա քաղաքում տեղացել է թենիսի գնդակի մեծության կարկուտ

July 27, 2021, 1:20 am

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

July 26, 2021, 12:43 pm

(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Գաղտնի պայմանագիր Հայաստանի ու Արցախի միջև, 1993թ.

July 25, 2021, 11:25 pm

Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակն է տարել

July 25, 2021, 11:07 pm

Եթե Հայաստանն անցնի Արեւմուտքին, Ալիեւը կպարտվի ամեն ինչ. Lragir.am

July 25, 2021, 7:16 pm

Մենենդեսը Թուրքիայի կողմից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

July 24, 2021, 7:54 pm

Մխիթարյան. Մոուրինյոյի հետ նոր էջ ենք բացել ու շարժվում ենք առաջ

July 24, 2021, 7:34 pm

Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը

July 24, 2021, 7:27 pm

ԱՄՆ Կոնգրեսը կարող է քվեարկել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորումից զրկելու մասին փոփոխության հարցի վերաբերյալ

July 24, 2021, 7:01 pm

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու հակառակորդի փորձը. ՊՆ

July 24, 2021, 11:42 am

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

July 23, 2021, 10:50 pm

«Միջազգային խուլիգաններն ազատություն էին ստացել եւ կարծում էին, որ իրենց կարելի է ամեն ինչ». Lragir.am

June 6, 2021, 1:50 pm

395

Թուրքիայում ներքաղաքական մեծ սկանդալ է ծավալվում։ Մաֆիոզ, նախկինում Էրդողանին ու նրա կուսակցությանը հարող Սեդաթ Փեքարը, որը լքել է երկիրը անցյալ տարվա սկզբին, YouTube-ում տեսահոլովակներ է հրապարակում կրիմինալի հետ թուրքական վերնախավի կապերի մասին, Էրդողանի շրջապատին մեղադրելով սպանությունների, նարկոթրաֆիկի, կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների մեջ։

Արդեն հրապարակվել է 12 նկարահանված հոլովակներից 8-ը, 9-րդը Փեքարը խոստացել է նվիրել անձամբ Էրդողանին․ մինչ այդ խոսքը գնում էր միայն նրա շրջապատի մասին։

Սոցհարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության վարկանիշը 40 տոկոսից նվազել է մինչեւ 27 տոկոս։ Հոլովակները միլիոնավոր մարդիկ են դիտում, եւ կառավարությունը դրա դեմ ոչինչ չի կարողանում անել։ Փեքարն ասում է, որ Էրդողանին ուզում են հեռացնել։ Դա հնարավոր է թվում՝ թուրքական լիրայի ռեկորդային անկման, տնտեսական լուրջ խնդիրների եւ թուրքական ծավալապաշտությանն աճող դիմադրության պայմաններում։

Զուգահեռ, Իսրայելում տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ․ 12 տարի կառավարած Նեթանյահուհին մոտ օրերս կփոխարինի այլ վարչապետ։ Իսկ Ռուսաստանում պատրաստվում է իշխանության տրանզիտը, եւ ստվերային բանակցություններ են ընթանում Արեւմուտքի հետ՝ այդ գործընթացը լեգիտիմ ճանաչելու համար։

Էրդողանին, Նեթանյահուին եւ Պուտինին ամերիկյան մամուլում անվանում են «միջազգային խուլիգաններ», որոնք Թրամփի օրոք «ազատություն էին ստացել եւ կարծում էին, որ իրենց կարելի է ամեն ինչ»։

Դա դրսեւորվեց նաեւ Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմում՝ թուրքերի հետ «ռեգիոնը հավասար կիսելու», «Կովկասում նոր կարգ հաստատելու»՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու նպատակով։ Այս «կարգավորումը» չի ճանաչվում Արեւմուտքում։

«Փոփոխությունը» տեղի է ունենում ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալուց հետո։ Հունիսի 14-15-ին Բայդենը Բրյուսելում կհանդիպի Էրդողանին, իսկ հունիսի 16-ին ժնեւում նախատեսված է հանդիպում Պուտինի հետ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13 կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան։ Հայաստանում եւ Ադրբեջանում նա կքնարկի երկկողմ առաջնահերթություններն ու Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը։

«Իմ անունից ԵՄ երկրների նախարարների խումբը կայցելի Հարավային Կովկասի երկրներ, որպեսզի հաստատի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին մասնակցելու մեր պատրաստակամությունը», ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Ուրբաթ օրը Լիսաբոնում ԵՄ երկրների արտգործնախարարները քննարկել են Արեւելյան գործընկերության երկրների չկարգավորած հակամարտությունները եւ հավանություն են տվել այդ հակամարտությունների կարգավորմանը ԵՄ մասնակցության ընդլայնմանը։

Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ