ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ին ու հայ ժողովրդին՝ օգնելով երկրի բարգավաճմանը, անվտանգության ապահովմանը. Ջորջ Քենթ
May 7, 2019, 9:35 pm
3582
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ օգնելով երկրի բարգավաճմանը, անվտանգության ապահովմանը, հարևանների հետ խաղաղ գոյակցելուն և զարգացմանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։
«Ահա այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք և հայտնեցինք պատրաստակամություն հայ-ամերիկյան բարեհաջող համագործակցությունը շարունակելու համար»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր Երևանում ավարտվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը, որի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի միջև տեղի է ունեցել օժանդակության և անցումային ծրագրի շուրջ համաձայնության ստորագրման արարողություն։
Ջորջ Քենթը, որը հայ-ամերիկյան ստրատեգիական երկխոսության համանախագահն է, տեղեկացրեց, որ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև համագործակցության ոլորտների վերաբերյալ հարցեր։ Լրագրողի հարցին՝ արդյոք ռազմաարդյունաբերական համագործակցության մասին հարցեր քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և արդյոք ԱՄՆ-ի կողմից կոնկրետ առաջարկներ եղե՞լ են, ամերիկացի պաշտոնյան պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս հանդիպումը երկրորդն էր ու անցել է շատ լավ պայմաններում։
Հանդիպման ժամանակ, Քենթի ներկայացմամբ, խոսել են բազմաթիվ հարցերի շուրջ։ «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսլականը, խոսել ենք ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, քննարկել ԱՄՆ դերը այդ հակամարտության լուծման հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր։ Մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի կառավարության այլ նախարարների հետ։ Այս այցի շրջանակներում դիտարկվեցին ու քննարկվեցին մեր համագործակցության տիրույթում գտնվող բոլոր հարցերը»,- ասաց նա։
Նյութի աղբյուր. Tert.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ