ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Մոսկվայից Հայաստանին՝ ձեր սահմանները որոշելու ենք Բաքվի հետ. Ռուսաստանը Հայաստանում կստանա այն, ինչն ամենաքիչն էր սպասում. Lragir.am

May 19, 2021, 4:14 pm

2496

Թուրքերը դուրս կգան, թե դուրս չեն գա Հայաստանի տարածքից, Մուրադովը արդյունքի հասավ բանակցություններում, թե ոչ, թուրքերի քարտեզները կեղծված են, թե ոչ, ՀԱՊԿ-ը կմիջամտի, թե ոչ. Հայաստանում սովորաբար ընկնում են «դետալների» հետեւից՝ ընդհանուր պատկերը չտեսնելով կամ չտեսնելու տալով: Իսկ Մոսկվան Բաքվի հետ շարունակում է Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանում, տվյալ դեպքում Սյունիքի մարզի օտարումը, Բաքվի զինված նախաձեռնությունները խրախուսելով:

Մոսկվայից ի պատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման արդեն հայտարարել են, որ «օգնությունը» Հայաստանին պայմանավորված է Բաքվի համաձայնության հետ, եւ դա չի լինելու այն «օգնությունը», որը պատկերացնում են Հայաստանում:

Լավրովն այսօր հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները Հայաստանի խնդրանքով քննարկել են իրավիճակը Սյունիքի մարզում։ «Երեկ կազմակերպված հանդիպմանը մենք քննարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը։ Այդ խնդրանքին համապատասխան՝ մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի ու Բաքվի հարաբերություններում», ասել է Լավրովը։

Նկատենք՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի հայտարարությունների՝ Ռուսաստանը չի համարում, որ կա սահմանի խախտում, այլ կան վատ հարաբերություններ եւ սահմանի բացակայություն: Ըստ այդմ, որեւէ հարց Բաքվի կամ Մոսկվայի հետ ներկայացվել եւ ներկայացվելու է Երեւանի հետ Մոսկվայի վատ հարաբերությունների եւ «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» լույսի ներքո: Սա Երեւանի հանդեպ թշնամական քաղաքականության դրսեւորում է:

Դառնալով սահմաններին, Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է լինի սահմանազատում, եւ պատրաստ են տրամադրել քարտեզագրական նյութեր: Դժվար չէ ենթադրել, թե ինչ քարտեզներ են դրանք լինելու, նկատի առնելով Լավրովի պլանի ընդլայնված կիրառման նպատակները: Դա Հայաստանի տարածքը «անվտանգության միջանցքներով» մասնատելն է եւ ինքնիշխանության վերացումը: Թուրքերի ներխուժման ուղղությունները համընկնում են այդ «միջանցքներին»: Այս տրամաբանությամբ ՀԱՊԿ-ը կարող է եւ միջամտել՝ Հայաստանի սահմանները «ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն համապատասխանեցնելու» ՀՀ վարչապետի հույսը փարատելու եւ «միջանցքների անվտանգությունն ապահովելու» նպատակով:

Միեւնույն ժամանակ, ի հեճուկս Մոսկվայի համոզվածության, Հայաստանում մեծանում է դիմադրությունը ռուս-թուրքական ծրագրերին: Դրանց անխափան իրագործման համար Մոսկվան 6 ամիս ներսից քանդում է Հայաստանը, «ներքաղաքական դաշտ» նետելով իր գործակալներին ու տարբեր մաստի խեղկատակների՝ «երկբեւեռ ընտրությամբ» ձեւավորելիք խորհրդարանում այդ ծրագրերի «լեգիտիմացումն» ապահովելու համար: Այդ ամենը հանրության մեջ գիտակցվել է, իսկ մոսկովյան խեղկատակությունը տվել է հակառակ արդյունք՝ դիմադրության անհրաժեշտության գիտակցումը: Ռուսաստանը Հայաստանում կստանա այն, ինչն ամենաքիչն էր սպասում:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ