ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Ինչո՞ւ են երկիրը լքում լավագույնները

April 26, 2021, 4:14 pm

3033

Ցավով պիտի արձանագրենք, որ առ այսօր Հայաստանը լքելու դրդապատճառները դեռ քիչ չեն: Շատերը երկրից մեկնում են ապրուստի միջոց հայթայթելու կամ ավելի բարեկեցիկ կյանքի փնտրտուքի նպատակով։ Սրանք անշուշտ հասկանալի, բայց զուտ կենցաղային նպատակներ են: Ցավոք կան առավել խորքային ու առավել վտանգավոր պատճառներ:

Նման օրինակներից է հայտնի գիտնական Կարեն Մոսոյանի ավագ որդու, Սարգիս Մոսոյանի ամբողջ ընտանիքով Հայաստանը լքելը, ով լինելով ՏՏ ոլորտի գերազանց և պահանջված մասնագետ, աշխատելով Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում, հայաստանյան չափանիշներով վաստակում էր առավել քան բավարար և ապահովում էր իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը: Սակայն ստիպված էր լքել երկիրը անվտանգության նկատառումներով:

Ո՞վ կամ ի՞նչ էր կանգնած այս ամենի հետևում. հատուկ ծառայություննե՞րը, թե՞ հանցավոր կոմերցիոն շահը։ Պետական մարմինները չունեն սրա պատասխանը, ինչպես նաև իվիճակի չեն ապահովելու ոչ միայն  Սարգսի և նրա ընտանիքի հոգեկան խաղաղությունը, այլև ֆիզիկական անվտանգությունը։

Պարզաբանենք, թե ինչու ընդգծեցինք, որ Սարգիսը հայտնի գիտնական, ֆիզիկոս Կարեն Մոսոյանի որդին է:      

Հավանաբար հիմա քչերը գիտեն դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում հիմնադրված «Կոմետա» գիտահետազոտական ինստիտուտի և նրա երբեմնի հզոր գիտական պոտենցիալի մասին, որն իր գիտական կարողություններով կարելի էր դասել ոչ միայն Խորհրդային Միության, այլև այդ ոլորտի համաշխարհային առաջատարների շարքին: Ինստիտուտն ուներ մոտ 700 աշխատակից և հիմնականում զբաղվում էր ռադիոֆիզիկայի գիտական և փորձարարական մշակումներով, հանդիսանում էր խորհրդային ռազմարդյունաբերության և տիեզերագնացության բնագավառում գիտական և տեխնոլոգիական լրջագույն ներդրումներ ունեցող ինստիտուտներից մեկը:

Խորհրդային Միության փլուզումից հետո, չնայած պետական ֆինանսավորման նվազ միջոցներին, ինստիտուտն առ ժամանակ շարունակել է գործել:

Շնորհիվ ինստիտուտի հիմնադիր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մոսոյանի, ով մեծ ճանաչում ուներ իր բնագավառի համաշխարհային գիտական շրջանակներում, ինստիտուտը կարողանում էր բարդ գիտահետազոտական մշակումների պատվերներ ստանալ տարբեր երկրներից՝ այդպիսով ապահովելով ինստիտուտի գոյությունը:

Ունենալով հսկայական գիտական պաշար և փորձառություն, ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ Կարեն Մոսոյանի գլխավորությամբ և նախաձեռնությամբ հանձն են առնում ստեղծել ոչ ստացիոնար ազդանշանների էներգիայի կոնցենտրացման սարք: Գիտական խմբի կողմից կատարված մոդելային հաշվարկների արդյունքները հաստատում էին նմանատիպ սարքի ստեղծման պրակտիկ հնարավորությունը:

Այդ ամենի մասին գիտական խումբը տեղյակ է պահել օրվա (2015թ.) իշխանություններին և առաջարկել պետության աջակցությամբ ավարտին հասցնել նախաձեռնությունը, քանի որ սարքի ստեղծումը բացառիկ հնարավորություն կստեղծեր երկրի ռազմական պոտենցիալի կտրուկ հզորացման համար:

Գիտական մանրամասներով չծանրաբեռնելու համար պարզապես ասենք, որ սարքը հնարավորություն էր տալիս մշակելու և գործնականում ստեղծելու համակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ զգալի հեռավորությունների վրա (մոտ 20-ից 30կմ), սեղմելով ճառագայթված էներգիան մոտ 100կվտ, ստեղծել այնպիսի ինտենսիվությամբ դաշտեր, որոնք կխափանեն հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքը:

Այսօր արդեն կարելի է ասել, որ այդպիսով լուծված կլիներ ԱԹՍ-երից պաշտպանվելու խնդիրը, ինչպես նաև հնարավոր կլիներ համակարգի օգնությամբ խափանել թշնամու հրահանգային կետերի, օդանավակայանային ղեկավարման և ռադիոլոկացիոն համակարգերի աշխատանքը:

Սակայն առաջարկը չի արժանացել օրվա իշխանության ուշադրությանը: Եվ ոչ միայն:

2015թ-ի փետրվարի 21-ի գիշերը ինստիտուտը ենթարկվել է ավազակային հարձակման: Ինստիտուտի շենք ներխուժած ստահակները ջարդուփշուր են արել ռադիոչափող սարքավորումները, գողացել ռադիոդետալներ, տակնուվրա արել լաբորատորիաները:

Ինստիտուտի ղեկավարությունը այդ մասին հաղորդագրություն է տվել ոստիկանությանը, սակայն ոչ մի արդյունք: Ընդամենը 15 օր անց, փետրվարի 9-ին, ինստիտուտը երկրորդ անգամ է ենթարվում ավազակային հարձակման, և էլի ջարդուփշուր արվում:

Ինստիտուտի աշխատակիցները պատմում են, որ ամեն անգամ ոստիկանները գալիս մատնահետքեր էին վերցնում դռների և առարկաների վրայից, հարցաքննում աշխատակիցներին ու հեռանում, և կրկին ոչ մի արդյունք: Չգիտեմ՝ օրինաչափություն է, թե կանխամտածված գործողություն, բայց ուղիղ մեկ ամիս անց, մարտի 9-ին, նորից հարձակվում են ինստիտուտի վրա, ու էլի նույն ձեռագիրը: Հաջորդ հարձակումն արդեն նույն թվականի հուլիսի 17-ին է լինում, պատմում է աշխատակիցներից մեկը: Նրա խոսքերով՝ այս անգամ ուղղակի փշուր-փշուր էին արել ամեն ինչ, նաև փորձել էին տնօրենի համակարգչի ինֆորմացիան ներբեռնել այլ կրիչի վրա:

Այս ամենը զուգորդվում էր ինստիտուտի տնօրեն Կարեն Մոսոյանին և նրա ընտանիքի անդամներին անհայտ անձանց կողմից ստացվող սպառնալիքներով:

2018թ-ին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո միառժամանակ սպառնալիքները դադարում են, սակայն ամիսներ անց ցավոք Կարեն Մոսոյանը վախճանվում է, և այս առեղծվածային պատմության մութ անկյունները այդպես էլ մնում են չբացահայտված:

Այսօր դժվար է եզրահանգումներ անել. այս ամենի ետևում «մեր» հատուկ ծառայություննե՞րն են եղել կանգնած, թե՞ զուտ կոմերցիոն շահի՝ ինստիտուտի անշարժ գույքին տիրանալու նկատառումներով իրականացված ստոր գործողություններ են եղել: Տարակուսելի է այն, որ 2020թ-ի կեսերից անհայտ անձանցից նորից սպառնալիքներ է ստացել այս անգամ Կարեն Մոսոյանի ավագ որդին՝ Սարգիս Մոսոյանը: Սարգսի նկատմամբ անգամ եղել են բռնության փորձեր, ինչը և պատճառ է հանդիսացել երկիրը լքելու նրա որոշմանը:

Ցավով պիտի արձանագրենք, որ երբեմնի բավականին խոստումնալից գիտական պոտենցիալ ունեցող Հայաստանն այսօր ոչ միայն չի կարողանում խրախուսել և զարգացնել ֆունդամենտալ գիտությունը երկրում, այլև, բառիս ամենաուղիղ իմաստով, իվիճակի չէ իր գիտնականներին և նրանց ընտանիքները պաշտպանելու հալածանքներից, ինչի արդյունքում երկիրը լքում են հենց լավագույնները:

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ