ԼՐԱՀՈՍ

լրահոս

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է, եվրոպական արժեքներով. Յագլանդ

April 12, 2019, 2:38 pm

4515

Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն ու Թորբյորն Յագլանդը հանդես եկան մամուլի ասուլիսով։ ԵԽ գլխավոր քարտուղարը, ողջունելով Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում, նշեց, որ ՀՀ վարչապետի հետ ունեցել են շատ արդյունավետ հանդիպում։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ժողովրդավարական գործընթացներին։ «Անդրադարձել ենք Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին, ինչը վերջին գործողությունն էր խաղաղ հեղափոխության։ Հայաստանի վարչապետը բարեփոխումների օրակարգով է, և մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը միասին։ Ես մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի վարչապետին և շնորհավորում եմ այն ամենի առթիվ, ինչին հասել եք»,- ասաց Թորբյորն Յագլանդը։ Նա ընդգծեց, որ ակնհայտ է մի բան՝ Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է, եվրոպական արժեքներով։ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ընդգրկուն օրակարգով հանդիպում են անցկացրել։ «Հայաստանն իրականացրած հեղափոխությամբ ընդգծեց եվրոպական երկիր լինելու հանգամանքը։ Մեր երկրում իրականացրած հեղափոխությունն ամբողջովին տեղական գործընթաց էր, ոչ մի արտաքին ազդեցություն չկար։ Այդ հեղափոխությունը մեր ժողովրդի ցանկությունն էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ կասկած չկա մի հարցում Հայաստանի իշխանությունների օրակարգում ժողովրդավարական բարեփոխումներն են։ Վարչապետ Փաշինյանն ընդգծեց Եվրոպայի խորհրդի գործունեությունը Հայաստանում, որն իր նպաստն է բերել երկրում ժողովրդավարության զարգացմանը։ Նրա խոսքով՝ ժողովրդավարության զարգացման ճանապարհին Հայաստանը Եվրոպայի խորհրդի մեծ փորձի կարիքն ունի մի շարք ուղղություններով։ «Հանդիպմանը մենք նշել ենք, որ ակտիվորեն շարունակելու ենք համագործակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարությունը դարձնելով ավելի ուժեղ»,-ասաց նա։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա