ԼՐԱՀՈՍ
լրահոս
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Ինչ է սպասվում մեկ ամիս անց. Lragir.am
March 24, 2021, 2:33 am
3473
Հայկական զլմ-ները եւ փորձագետները չեն բացառում, որ ապրիլին Երևանն ու Անկարան կարող են հայտարարել հաշտեցման մասին, Թուրքիան կբացի սահմանները, իսկ Հայաստանը կհամաձայնի բացել Մեղրիի միջանցքը։ Վաշինգտոնից ազդանշաններ կան, որ մեծ է Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության ճանաչման հավանականությունը։
Ապրիլի վերջերին Նիկոլ Փաշինյանը պետք է հաժարական տա, եթե պահպանվի պայմանավորվածությունը հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ։ Արդեն հայտարարվել է, որ Փաշինյանը կգլխավորի Իմ Քայլը խմբակցության ցուցակը, և զլմ-ները գրում են, թե ընտրությունների ժամանակ նա կարող է օգտագործել կոմունիկացիաների բացումը որպես հիմնական փաստարկ։
Ինչ կտա կոմունիկացիաների բացումը Հայաստանին՝ կարծիքները տարբեր են։ Այս հարցը բազմաթիվ շերտեր ունի, խնդիր է նաեւ, թե ով պետք է որոշումներ կայացնի Հայաստանի անունից։
Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի Հայաստանն այլընտրանք չունենա։ Սակայն որոշ քայլեր ու հայտարարություններ, մասնավորապես Հայաստանի իրավասությունից դուրս կոմունիկացիաների բացման բացառումը, խոսում են այն մասին, որ այլընտրանք կա։ Ճիշտ քաղաքականության պարագայում Հայաստանը կարող է հասնել նաեւ եռակողմ հայտարարության ռեւիզիայի։
«Ադրբեջանի ծրագիրը Ղարաբաղը հայաթափելն է։ Բայց այսօր Արցախը գոյություն ունի, Արցախում կան հայեր, և ես ուզում ես ասել, որ սա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է», ասել է Փաշինյանը։ Նա հայատարարել է, որ Հայաստանում ով էլ գա իշխանության, անհնար է ներկայում հրաժարվել եռակողմ հայտարարությունից։ «Այդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք, շատ ծանր է և շատ դաժան, ի՞նչ եք պատրաստվում անել։ Պատռելու՞ եք այն։ Շպրտելու՞ եք ։ Ասում են ո՛չ, որովհետև դա կբերի աղետի։ Բայց և չստորագրելը կբերեր աղետի, ավելի մեծ աղետի», ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը կընդունի ճանապարհների միայն փոխադարձ բացումը և կբացի Մեղրու տրանսպորտային միջանցքը միայն այն դեպքում, եթե Հայաստանի համար բացվեն միջանցքներ Նախիջևանի տարածքով դեպի Իրան և Ադրբեջանով դեպի Ռուսաստան։
Մոսկվայում Հայաստանի հնարավոր դիմադրության ցանկացած փորձ նյարդայնություն է առաջացնում, և դա ակնհայտ դարձավ հատկապես Իսկանդերի հետ կապված սկանդալից հետո, որը խոշոր հաշվով Ռուսաստանի պարտավորությունների ու պատասխանատվության հարցն էր։ ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, խոսելով պատասխանատվության մասին, հայտարարել է, որ «Հայաստանը չուներ ռազմական պատասխանատվություն Արցախի հանդեպ, չուներ ռազմավարական պայմանավորվածություն ՌԴ հետ, հետևաբար Մոսկվան չուներ հստակ պարտականություններ Երևանի հանդեպ»։ «Այնտեղ ռուսական բազայի առկայության դեպքում կհաջողվեր կասեցնել Ադրբեջանի հարձակումը Շուշիի և Լաչինի միջանցքի ուղությամբ», ասել է նա։ Նրա համոզմամբ, Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեն վերանայելու ռազմական դաշինքը։
Հավանաբար սա է այն ամենը, ինչ կարող է առաջարկել Մոսկվան։
Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ