ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում

April 19, 2021, 2:47 pm

«Մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, փլուզեցինք Հայաստանը, ինչ ենք ի պատասխան ստանում». Lragir.am

April 19, 2021, 2:09 pm

Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների։ Բոշիրովի և Պետրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. BBC

April 18, 2021, 1:37 pm

Օգնեցինք հաղթել Բաքվին, դուք էլ մեզ հասկացեք Ղրիմի հարցում․ Մոսկվայից՝ Անկարային. Lragir.am

April 17, 2021, 1:50 pm

Ամերիկացի սենատոր Վեն Հոլենը խոսել է Հայաստանի, Սիրիայի, Հունաստանի ու Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիայի մասին

April 17, 2021, 1:31 pm

Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

April 17, 2021, 1:09 am

ԲԴԽ նախագահ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

April 16, 2021, 1:45 am

Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով

April 15, 2021, 12:05 am

Թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ ուղևորին, ով պահանջել է, որպեսզի դիմակ կրեն, սպանել են

April 14, 2021, 1:50 pm

Մոսկվան Բաքվի միջոցով պատրաստվում է գնալ վա-բանկ. Բաց պատերազմ ողջ հայ ազգի դեմ. Lragir.am

April 13, 2021, 11:32 pm

Թուրքիան կպատժվի որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում. ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստել

April 13, 2021, 11:23 pm

Նարեկ Սարգսյանը կալանավորվել է. ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը

April 13, 2021, 2:16 pm

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

April 13, 2021, 12:44 pm

ՀՀ-ում բանակցություններ են տարվում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման համար

April 12, 2021, 4:07 pm

Թուրքիան կասեցնում է Իտալիայի հետ 83 մլն դոլարի գործարքը՝ կապված Դրագիի հայտարարությունների հետ

April 12, 2021, 3:56 pm

Ադրբեջանցիները կրակել են գյուղաշխատանքներ կատարող Սարուշենի երկու բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

April 12, 2021, 11:34 am

Մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

April 11, 2021, 3:40 pm

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը ապատեղեկատվություն է, և դրա տարածումն ընդամենը պայմանավորված է հիշյալ քրեական գործով մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու քննիչի որոշմամբ. ՀՔԾ

April 11, 2021, 12:55 am

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն.

April 10, 2021, 1:48 pm

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ադամ Շիֆ

April 10, 2021, 12:59 pm

Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են. Անդրանիկ Քոչարյանը՝ օդանավի դատարկ վերադարձի մասին

April 9, 2021, 3:37 pm

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը գրավեց 3-րդ տեղը

April 8, 2021, 7:58 pm

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

April 8, 2021, 2:43 pm

Բաքուն ակնարկում է, որ կարող է հրաժարվել եռակողմ համաձայնությունից. Lragir.am

April 7, 2021, 11:36 pm

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

April 7, 2021, 2:13 pm

12 թուրք զինծառայողներ են զոհվել և վիրավորվել՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական ռազմաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթունի հետևանքով

April 6, 2021, 11:40 pm

ՀՀ վարչապետը խոսել է ՍՈՒ-30ՍՄ կործանիչների նոր գնումների մասին

April 6, 2021, 2:48 pm

Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն

April 6, 2021, 12:16 pm

Բայդենը պետք է օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը. Los Angeles Times

April 6, 2021, 12:30 am

Երևանում բնակարանների շուկայական միջին գները նվազել են

April 5, 2021, 8:23 pm

ՀՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտել է Բաղրամյան պողոտայի հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը

February 27, 2021, 12:00 am

323

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք դիրքորոշումներ է հայտնել երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ խիստ դատապարտելի է փետրվարի 26-ին Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար»,- հայտարարությամբ նշել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ

հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը ներկայացվում է ամբողջությամբ։

  1. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում: 

Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:

  1. Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:

Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:

  1. Ուստի, ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որևէ պասիվություն կամ առավել ևս անգործություն:
  1. Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի  Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է:

  1. Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունքը:

  1. Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:
  1. Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն:

Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն:

Ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա:

Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը:

  1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ:
  1. Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:

Խաղաղ հավաքների ազատության  նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել:

  1. Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է:
  1. Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:

Սա խիստ մտահոգիչ է նախևառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բևեռացման ու մոտեցումների ռադիկալացման:

  1. Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին:
  1. Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ: 
  1. Այս առումով, խիստ դատապարտելի է այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:

Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար:

Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):

  1. Ուստի, հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:

Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:

  1. Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ