ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում

April 19, 2021, 2:47 pm

«Մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, փլուզեցինք Հայաստանը, ինչ ենք ի պատասխան ստանում». Lragir.am

April 19, 2021, 2:09 pm

Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների։ Բոշիրովի և Պետրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. BBC

April 18, 2021, 1:37 pm

Օգնեցինք հաղթել Բաքվին, դուք էլ մեզ հասկացեք Ղրիմի հարցում․ Մոսկվայից՝ Անկարային. Lragir.am

April 17, 2021, 1:50 pm

Ամերիկացի սենատոր Վեն Հոլենը խոսել է Հայաստանի, Սիրիայի, Հունաստանի ու Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիայի մասին

April 17, 2021, 1:31 pm

Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

April 17, 2021, 1:09 am

ԲԴԽ նախագահ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

April 16, 2021, 1:45 am

Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով

April 15, 2021, 12:05 am

Թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ ուղևորին, ով պահանջել է, որպեսզի դիմակ կրեն, սպանել են

April 14, 2021, 1:50 pm

Մոսկվան Բաքվի միջոցով պատրաստվում է գնալ վա-բանկ. Բաց պատերազմ ողջ հայ ազգի դեմ. Lragir.am

April 13, 2021, 11:32 pm

Թուրքիան կպատժվի որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում. ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստել

April 13, 2021, 11:23 pm

Նարեկ Սարգսյանը կալանավորվել է. ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը

April 13, 2021, 2:16 pm

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

April 13, 2021, 12:44 pm

ՀՀ-ում բանակցություններ են տարվում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման համար

April 12, 2021, 4:07 pm

Թուրքիան կասեցնում է Իտալիայի հետ 83 մլն դոլարի գործարքը՝ կապված Դրագիի հայտարարությունների հետ

April 12, 2021, 3:56 pm

Ադրբեջանցիները կրակել են գյուղաշխատանքներ կատարող Սարուշենի երկու բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

April 12, 2021, 11:34 am

Մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

April 11, 2021, 3:40 pm

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը ապատեղեկատվություն է, և դրա տարածումն ընդամենը պայմանավորված է հիշյալ քրեական գործով մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու քննիչի որոշմամբ. ՀՔԾ

April 11, 2021, 12:55 am

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն.

April 10, 2021, 1:48 pm

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ադամ Շիֆ

April 10, 2021, 12:59 pm

Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են. Անդրանիկ Քոչարյանը՝ օդանավի դատարկ վերադարձի մասին

April 9, 2021, 3:37 pm

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը գրավեց 3-րդ տեղը

April 8, 2021, 7:58 pm

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

April 8, 2021, 2:43 pm

Բաքուն ակնարկում է, որ կարող է հրաժարվել եռակողմ համաձայնությունից. Lragir.am

April 7, 2021, 11:36 pm

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

April 7, 2021, 2:13 pm

12 թուրք զինծառայողներ են զոհվել և վիրավորվել՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական ռազմաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթունի հետևանքով

April 6, 2021, 11:40 pm

ՀՀ վարչապետը խոսել է ՍՈՒ-30ՍՄ կործանիչների նոր գնումների մասին

April 6, 2021, 2:48 pm

Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն

April 6, 2021, 12:16 pm

Բայդենը պետք է օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը. Los Angeles Times

April 6, 2021, 12:30 am

Երևանում բնակարանների շուկայական միջին գները նվազել են

April 5, 2021, 8:23 pm

Վազգեն Մանուկյանն ասում էր, որ զանգում է գեներալներին, այ հիմա մեր պարտության պատճառները շատ ավելի տեսանելի են դառնում․ Անդրանիկ Քոչարյան

February 25, 2021, 1:47 pm

293

Աշխարհում ոչ մի երկրում նման բան չեք տեսնի, որ զինվորականին աշխատանքից հանում են, և բանակը քաղաքական հայտարարություն է անում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, տեղեկացնում է Փաստինֆոն։

«Նույնիսկ պատերազմի ժամանակ քաղաքական ուժեր կային, որ դիմում էին բանակին՝ իշխանությունը վերցնելու համար։ Սա եփած թեմա է, որն իր մեջ վտանգներ է պարունակում։ Չեմ կարծում՝ սա Իսկանդերի հետ կապ ունի, սա կապ ունի բանակի սպասվող ռեֆորմների հետ։ Հայտարարությունը ստորագրած զինվորականների մեծ մասը չի կարող մեր երկրի ճակատագիրը կապի Տիրան Խաչատրյանին աշխատանքից հեռացնելու հետ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա հորդորեց բանակին կանգնել հանդարտության կողմը և ավելի շատ կենտրոնանան պատերազմի հետևանքների վերացման վրա։ «Մեր երկիրը պետք է զերծ մնա ներքին ցնցումներից։ Ամենավտանգավոր բանը, որ մեկ ամիս է Վազգեն Մանուկյանն ասում էր, որ զանգում է գեներալներին, այ հիմա մեր պարտության պատճառները շատ ավելի տեսանելի են դառնում։ Կարծում եմ, որ մենք կա՛մ կարգավորում և կառուցում ենք մոտակա հինգ տարվա համար մեր զինված ուժերի հեռանկարը, կա՛մ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել, բայց լիահույս եմ, որ վատ օրերը մեզ չեն առաջնորդելու», նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հոկտեմբերին ստացավ Ազգային հերոսի կոչում, իսկ փետրվարին ազատվում է պաշտոնից, ի՞նչ փոխվեց այս ընթացքում, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Երևի ինչ-որ բան փոխվել է։ Ինձ համար անակնկալ էր այս հայտարարությունը, որովհետև հայտարարությունը կապել զինվորականի պաշտոնից ազատման հետ, մեր բանակը տանել ցնցումների, որ Տիրան Խաչատրյանը փոխվել է, կներեք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ բանակում կադրային կոնկրետ փոփոխություններն անհանգստություն են առաջացրել։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ