ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՆՑ ԻՆՔՆ Է ՔԱՅՔԱՅՎՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՊԱՊՅԱՆԸ՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ. hraparak.am
February 9, 2021, 12:11 am
2567
Օրերս Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համաժողովը: Միջոցառման ավարտից հետո շարժման անդամներն ու համակիրները «Նիկոլ, ու՞ր են մեր տղերքը, ու՞ր են մեր հողերը» վանկարկումներով, երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
«Հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան և բարգավաճումը մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ։ Այս տեսլականը իրականություն դարձնելու համար մենք հիմնում ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը»,- ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության անդամներն են, հիշեցնենք, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանը, որը նաեւ շարժման համակարգողն է, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Գայ Պետրոսյանը և մի շարք այլ քաղաքական դեմքեր։
Միջոցառմանը ներկա էր և ելույթ ունեցավ նաեւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, որը ինչպես դահլիճում հայտարարվեց, առաջինն էր, ով պատերազմից հետո խոսեց Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու անհրաժեշտության ու կարևորության մասին։ Թե՛ համաժողը, թե՛ արդեն դրանից հետո իրականացրած երթը սակայն, գոնե համացանցում, լավ չընկալվեց, ավելին՝ շարժման անդամներին ու միջոցառման մասնակիցներին սկսեցին մեղադրել հակասահմանադրական հավաք անցկացնելու, ՀՀ պետականության դեմ ուղղված գործողությունների գնալու մեջ։ Քննադողներից մեկն էլ քաղաքագետ Արա Պապյանն էր, որը ԱԱԾ-ին նաև կոչ էր արել հետևողական լինել, գնալ համաժողովի հետքերով։
Մեզ հետ զրույցում Պապյանը կրկին տեղի ունեցածը հակասահմանադրական համարեց։
«Սահմանադրությունն ինքնին Հայաստանը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավար, անկախ երկիր, հետևապես ցանկացած գործողություն, որը հակասում է սահմանադրությանը, հակասահմանադրական է և հակաօրինական։ Նմանատիպ որևէ միության մեջ մտնելը ինքնիշխանության կորուստ է ու վերջ։ Այստեղ իրենք կարող են այլ բաներ ասել, թե ինքնիշխանության կորուստ չենք ունենալու, բայց դա խորամանկություն է»,- ասաց Պապյանը։
«Այստեղ խոսքը գնում է մի շարք ընդհանուր բաների մասին, ենթադրենք՝ արտաքին քաղաքականության։ Ես շատ լավ գիտեմ՝ իրենք օրինակ են բերում Եվրոմիության օրինակը, բայց այնտեղ այլ իրավիճակ է։ Այն անկախ պետությունների միություն է, որտեղ ամեն բան կոնսենսուսով է ընդունվում։ Իսկ մենք տեսել ենք, որ անգամ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների պայմաններում մեր իրավունքները չեն հարգվում,էլ ուր մնաց նույն միության մեջ գտնվելով հարգվեն։ Երկրորդը՝ կստեղծվի մի իրավիճակ, երբ որ չափից ավելի անհավասար միավորներ կլինեն նույն միության մեջ։ Հիմա ես մի հասարակ հարց տամ, այդ միութենական պետության պաշտոնական լեզուն ո՞րն է լինելու, իհարկե ռուսերենը, իսկ Եվրոմիությունում այդպես չէ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ խորհրդարան է ունենալու այդ միութենական պետությունը, այսինքն՝ Հայաստանն ու Ռուսաստանը հավասար ներկայացվա՞ծ են լինելու»,- ասաց Պապյանը։
Խոսելով Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու իրավական ճանապարհի մասին, Պապյանը նշեց. «Ես չգիտեմ, իրենք ոնց են պատկերացնում , բայց ես մի բան գիտեմ, որ դա հակասահմանադրական է։ Այո, հանրաքվե պիտի լինի, բայց նախ պետք է հանրաքվեի դրվի սահմանադրությունը փոխելու հարցը։ Արդեն փաստորեն փոխած սահմանադրության հիման վրա պետք է դա հաստատվի և լինի։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ սա իրականում Ռուսաստանին պետք է, թե ոչ։ Կարծում եմ՝ սա ուղղակի ճնշում է Հայաստանի նկատմամբ, իսկ իրականում Ռուսաստանը ցանկություն չունի, ասենք, Հայաստանի ծախսերը իր վրա վերցնելու։ Սա, ասեմ, հերթական քաղաքական քծնանքն է մերոնց կողմից՝ Ռուսաստանի նկատմամբ։ Տեսեք, մենք Ռուսաստանի հետ ՀԱՊԿ անդամ ենք, ունենք ստորագրած մի շարք փաստաթղթեր, հիմա եթե դա բավարար չէ մեր անվտանգության համար, ուրեմն նշանակում է այս դեպքում ևս իր պարտականությունները կարող է չկատարել, ի՞նչ է եղել։ Ես կարծում եմ, որ շարժման մասնակիցները չեն հաջողելու, քանի որ ամեն մի ժողովուրդ ձգտում է անկախության, իսկ դա ինքնադրսևորման և նույն անվտանգության լավագույն հենքն է։ Ես չեմ կարծում, որ մենք կկարողանանք մի միութենական պետության մեջ մեր ձայնը լսելի դարձնել, երբ այստեղ լինելու ենք ուղղակի ճնշող փոքրամասնություն»,- ասաց Պապյանը։
Նա հավելեց, որ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելիս Հայաստանը կզկրկվի, իր խոսքով, ամենակարեւորից՝ արևմտյան աջակցությունից։
«Ես կարծում եմ, որ այսօրվա մեր բոլոր խնդիրների պատճառը հենց այդ միակողմանիությունն է, ամեն ինչ տվել ենք Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը ինքն է հենց քայքայվող պետություն»,- ասաց Պապյանը։
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ