ԼՐԱՀՈՍ

լրահոս

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Այսօր Հայաստանում ունենք 37 թվականի «ստուկաչներ». Մոսկվայի հետ պետք է համարձակ խոսենք

May 2, 2019, 2:29 am

3674

Այսօր մայիսի մեկն է։ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Աշխատանքի օրվա կապակցությամբ Երևանում երթ է անցկացրել, որի նպատակն էր հրապարակայնորեն ներկայացնել աշխատողների շահերը, բարձրաձայնել աշխատանքային հարաբերություններում առկա խնդիրները։ Ուշագրավ զուգադիպությամբ, երեկ Երևանում էին ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, իսկ այդ միությունն այն կառույցն է, որտեղ ընդհանուր շահեր փնտրող հետխորհրդային երկրների շարքում է նաև Հայաստանը: 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: 

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ թեև Խորհրդային Միությունը խանդավառությամբ էր նշում Մայիսի 1-ը, բայց աշխատավորների իրավունքները Եվրոպայում ամենաքիչը պաշտպանված են եղել ԽՍՀՄ-ում: ԳԽ նախկին պատգամավորի կարծիքով՝ երթ կարելի է անել ինչ-որ բանի հասնելու համար. «Աշխատավորների համերաշխության օրը աշխատավորները պետք է իրենց բռունցքը ցույց տան կապիտալիստներին և ՏԻՄ բյուրոկրատներին»: 
 
Արկադի Վարդանյանի  գնահատմամբ՝ խորհրդային տարիներին մայիսմեկյան տոնակատարությունները «մայմունություն» էին. «Դրանով իշխանությունը փորձում էր հավատացնել, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար է արվում և այլն, բայց իրականում այդպես չէր»: 

Այնուամենայնիվ, աշխատավորների խնդիրները, ըստ քաղաքագետի, ավելի են շատացել, քան Խորհրդային Միության ժամանակ էր: Ա. Վարդանյանի խոսքով՝ աշխարհի զարգացած, ազատ, ժողովրդավարական երկրներում մեծ դերակատարություն ունեն արհմիությունները: 

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը կարոտով են հիշում խորհրդային առողջապահական, կրթական համակարգը, երաշխավորված աշխատանքը և այլն, Միքայել Հայրապետյանը նշեց. «Կան, այո՛, այդպիսի քաղաքացիներ: Սերունդներ պետք է անցնեն, Մովսեսն էլ 40 տարի պտտեց անապատում, մինչև ազատության մեջ ծնվածները մտնեն Ավետյաց երկիր, մենք հիմա մեջտեղում ենք՝ մի ոտքով Ավետյաց երկրում ենք՝ մեր պետականության մեջ, մյուս ոտքով՝ դեռևս թաղված ենք խորհրդային անցյալի մեջ: Բայց այստեղ հոգեբանական խնդիր կա, տատիկ-պապիկները, որոնք ասում են, որ Սովետի ժամանակ լավ էր, նրանք Սովետը չէ, որ կարոտում են, այլ իրենց անցյալը, երբ երիտասարդ էին, ուժեղ, ճիշտ այնպես, ինչպես մանկությունը, որքան էլ դառը լինի, դրա վերհուշը միշտ հաճելի է լինում: Խորհրդային Միությանը միայն դահիճները կարող են կարոտել»: 

Շատերի, ինչպես նաև քաղաքագետ Ա. Վարդանյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն Խորհրդային կայսրությունը վերակենդանացնող կառույցներ են: Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի բազմադարյա գաղափարախոսությունը՝ մեծապետական նկրտումները մինչ օրս շարունակվում են: «Կոմունիզմը, որպես գաղափարախոսություն, իրեն սպառել է, բայց դիակը դեռ թաղված չէ. պուտինյան Ռուսաստանը այդ դիակն է, որը փորձում է վերակենդանանալ»,- ընդգծեց քաղաքագետը: 

2013թ. որոշում կայացվեց անդամակցել ԵԱՏՄ-ին: Մ. Հայրապետյանի խոսքով՝ դա Հայաստանի անվտանգության խնդիրն էր. «Բայց հարց է, թե ումից պաշտպանվելու համար. բնականաբար ոչ թե Թուրքիայից կամ Ադրբեջանից, այլ Ռուսաստանից: Եթե Ս. Սարգսյանաը չստորագրեր, պատկերացնում եմ, թե ինչ կարող էր կատարվել: Ինքս այդ քայլին չէի գնա, բայց ըմբռնումով եմ վերաբերվում: Եթե Ս. Սարգսյանի փոխարեն լիներ մեկը, ով սովետական անցյալ չի ունեցել, ինքն իրեն Կրեմլում կխփեր, բայց այդ քայլին չէր գնա, և դրանով կապահովեր Հայաստանի անվտանգությունը: Դա եզակի դեպքը կլիներ, երբ հետևանքներ չէին լինի…»: 

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ 2013-ին Հայաստանը փրկվեց Ս. Սարգսյանի շնորհիվ, Մ. Հայրապետյանն ընդգծեց. «ՀՀԿ փոխնախագահը Ն. Փաշինյանին մեկ տարի առաջ «ռուսատյաց» պիտակն էր կպցնում: Այսօր էլ Հայաստանում ունենք 37 թվականի «ստուկաչներ», որոնք հանուն իշխանության, իրենց հացն ապահովելու համար կարող են սովետական մենթի նման սրա-նրա գրպանը «պլան» գցել: 

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա