ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Հակամարտության պարտադրանքը. «Կոմերսանտ»-ի աղբյուրները պատմել են Ղարաբաղյան հակամարտության դեէսկալացիային Թուրքիայի միջամտության մասին
October 17, 2020, 3:17 am
2538
«Կոմերսանտ»-ի ռազմադիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրացումը միտումնավոր ծրագրված և հրահրված է եղել Թուրքիայի կողմից։ Ըստ աղբյուրի վարկածի՝ վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն հրահրում էր Բաքվին ռազմական գործողություններ սանձազերծել բազմակողմանի քաղաքական-դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցության խոստումների ներքո։ Ավելի վաղ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը անմիջական միջամտության մասին խոսում էին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները։
Պատկերը, որը նկարագրում է «Կոմերսանտ»-ի ռազմա-դիվանագիտական աղբյուրը, հետևյալն է. Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ավարտին հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տարածքում իբր մնացել է Թուրքիայի զինված ուժերի զգալի խմբավորում, որն էլ կոչված էր կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողության պլանավորման և անցկացման գործում:
Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ 200 հոգուց բաղկացած գումարտակային մարտավարական խումբը, Նախիջևանի 50 հրահանգիչները, Բաքվի 90 ռազմական խորհրդականները (ապահովել են բրիգադ—կորպուս—գլխավոր շտաբ շղթայում մարտական գործողություններ իրականացնելիս), Գաբալայի ավիաբազայում թռիչքատեխնիկական կազմի 120 մարդ, Դալյար օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորներ, 50 հրահանգիչներ Եվլախ օդանավակայանում, 50 հրահանգիչներ 4-րդ բանակային կորպուսում (Պիրեկեշկյուլ) և 20 մարդ Բաքվի ռազմակայանում և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը. Այդ խմբավորումն իբր իր մեջ ներառել է 18 ԲՄՊ, համազարկային կրակի մեկ ռեակտիվ համակարգ, տասը միավոր ավտոտեխնիկա և մինչև 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին ապահովում ինչպես Ղարաբաղի շրջանում, այնպես էլ Հայաստանի տարածքում:
աղբյուրների համաձայն` վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն սադրել է Բաքվին` ռազմական գործողություններ սանձազերծելու՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական և դիվանագիտական, հետախուզական և ռազմա-տեխնիկական աջակցություն:
«Հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումներ, որոնք էլ միտված են եղել կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը ծրագրելու և իրականացնելու մեջ: Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական խումբը Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին Բաքվի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում»,- նշել են թերթի աղբյուրները:
Ռազմական գործողությունների թեժ պահին` սեպտեմբերի 28-30-ը, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար Ումիտ Դյունդարը: «Коммерсантъ»-ի աղբյուրները հավաստում են, որ նրանք տեղում իրականացրել են ղարաբաղյան ճակատի գործողությունների ընդհանուր ղեկավարումը:
Հոկտեմբերի 9-ին, ինչպես հայտնել են «Կոմերսանտ»-ի զրուցակիցները, ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ամման-Բաքու երթուղով Վրաստանի տարածքով տարանցմամբ իրականացվել է 200 միավոր գնդացիրների և ռազմամթերքի մատակարարում: Ավելի վաղ Թուրքիան նաև Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքներ իրականացնելու հայտ է ուղարկել հոկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի համար: Թերթի աղբյուրները հայտնում են, որ բոլոր թույլտվությունները ստացվել են։
«Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում և Լիբիայում կռվող, Անկարային հավատարիմ իսլամիստական խմբավորումներից հավաքագրում են վարձկանների`Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում Ադրբեջանի կողմից կռվելու համար: Նրանց տեղափոխումն իրականացվում է Թուրքիայի Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվել մինչև 1300 սիրիացի գրոհային և առնվազն 150 հոգուց բաղկացած լիբիացի վարձկանների խումբ: Վարձկաններին առաջարկվել է ամսական մինչև 2 հազար դոլար աշխատավարձ: Վարձկանների առաջին խումբն Ադրբեջան է ուղարկվել դեռ սեպտեմբերի 22-ին, որոնք Սիրիայում երկշաբաթյա պատրաստություն են անցել թուրք կարգադրիչների մոտ: Նրանք «Փայլաք աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրկատ Համզա» և «Ֆիրկատ Սուլեյման Շահ» խմբավորումների անդամներ են:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայից Ադրբեջան է տեղափոխվել նաև մեծ թվով ռազմական տեխնիկա, զինամթերք և մարդուժ», - գրում է «Коммерсантъ»-ը:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ