ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

«Shame.am» կայքն ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել. ԱԱԾ

October 6, 2020, 10:44 pm

2785

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հիմնվելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման պահանջների վրա, բազմիցս հորդորել է զանգվածային լրատվամիջոցներին, անհատներին կամ առանձին քաղաքական վերլուծաբաններին զերծ մնալ զանգվածային լրատվամիջոցներով կամ հրապարակային բնույթ կրող այլ եղանակներով ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող, հանրության ներքին միասնությունը խաթարող տեղեկություններ տարածելուց, սակայն այդուհանդերձ որոշ անձինք, նույնիսկ պատերազմական իրավիճակներում, շարունակում են սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասելու անթույլատրելի վարքագիծը:

Մասնավորապես՝ «Shame.am» էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը նույն կայքում, ինչպես նաև իր անձնական ֆեյսբուքյան էջում 05.10.2020թ. հրապարակել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը դնում է Փաշինյան Նիկոլի հեռացման հարցը» վերտառությամբ հոդվածը, որտեղ, անտեսելով ռազմական դրության ժամանակ առկա սահմանափակումները, իր ենթադրությունները, միակողմանի չփաստարկված կարծիքները կամ ակնհայտ սուտ տեղեկությունները մատուցել է հանրությանը որպես «ճշմարտություն»։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում նախաձեռնել է գործով  վարույթ, որի շրջանակներում հոդվածում առկա հրապարակումների կապակցությամբ բացատրություն է ստացել Արտյոմ Խաչատրյանից, որի ընթացքում վերջինս կտրականապես հրաժարվել է իր կողմից հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հաստատելուց՝ նշելով, որ դրանք զուտ իր ենթադրություններն ու սեփական վերլուծություններն են, ինչի կապակցությամբ որևէ փաստ կամ ապացույցներ չի կարող ներկայացնել: Միաժամանակ, Արտյոմ Խաչատրյանը նշել է, որ հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը:

Ընդ որում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ուսումնասիրվել են նաև Արտյոմ Խաչատրյանի կողմից վկայակոչված՝ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում զետեղված հրապարակումները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այն վերարտադրվել է խեղաթյուրված բովանդակությամբ՝ այդ կերպ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը և խաթարել պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահությունը:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրային շահերը նեղ անձնական շահերին ստորադասելուց, ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող սուտ տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև խոսքի ազատության անվան տակ հանրությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ այդպիսի տեղեկատվություն տարածողների նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ:

Հորդորում ենք չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը ակնհայտորեն միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն, հանրության շրջանում խուճապ առաջացնելուն և պետությունը թուլացնելուն, որոնք չեզոքացնելու համար կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված ողջ գործիքակազմը:

Նյութի աղբյուր. ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա