ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Հայաստանի դեմ գրոհի նոր ալիք Մոսկվայից. խուճապ և շեղում ավանդույթից. Lragir.am

September 11, 2020, 8:08 pm

3147

Ռուսական մեդիադաշտում Հայաստանի դեմ քարոզչության նոր ալիք է, որի վրա իրենց «լողափայտերով» մեծ ոգեւորությամբ բարձրանում են ադրբեջանական պրոպագանդայի միջոցները: Նրանք ուրախությամբ են արձանագրում, որ ռուսական մեդիայում Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ գրոհի նոր ալիք է, հերթական ալիքը: Ադրբեջանցիներին հասկանալ հնարավոր է, անհասկանալին հայկական շրջանակներն են, որոնց ոգեւորում է ռուսական մեդիայում Հայաստանի դեմ գրոհները: Ընդ որում, դա անհասկանալի է ոչ միայն հեղափոխությունից հետո: Անհասկանալի էր նաեւ դրանից առաջ, թե Հայաստանում ով եւ ինչու է ոգեւորվում, երբ ասենք Եվրամիության հետ համապարփակ պայմանագրի ստորագրման օրը Հայաստանի դեմ կազմակերպվում է ռուսական հեռուստագրոհ:

Կային ներքին շրջանակներ, որոնք այդ գրոհն ակնկալում էին օգտագործել Սերժ Սարգսյանի դեմ, հիմա կան շրջանակներ, ընդ որում՝ մի զգալի մասով կազմը նույնն է, որ գրոհը փորձում են օգտագործել ներքին կյանքում Նիկոլ Փաշինյանի դեմ:

Մեդիագրոհները թերեւս նախատեսված են հենց դրա համար՝ Հայաստանում խթանել ներքին շարժեր եւ դրանց միջոցով կառավարել ներքին զարգացումները, ուղղորդել դրանք, բերել անհրաժեշտ հուն, կամ առնվազն շեղել անցանկալիից:

Գալիս են դրանք անմիջապես Կրեմլի հրահանգավորումով, թե պարզապես լռությամբ, դժվար է ասել: Մի բան թերեւս անկասկած է, որ Կրեմլը չունի այդպիսի գրոհները արգելելու մոտիվ: Ինչու՞ արգելել, եթե դրանք կարող են տալ Հայաստանի հանդեպ վերահսկողության հավելյալ հնարավորություն, եւ եթե դրան լծվում են հենց հայերը:

Առավել եւս, որ այժմ Ռուսաստանի համար այդ հանգամանքը դարձել է ավելի կարեւոր, քանի որ հեղափոխությունից հետո լեգիտիմ իշխանության ձեւավորումը բարդացրել է Հայաստանի վրա ազդեցության մի շարք մեխանիզմների աշխատանքը: Այդ աշխատանքը բարդացել է նաեւ աշխարհքաղաքական իրողությունների, Թուրքիայի հետ հարաբերության, ընդհանրապես թուրքական ագրեսիվ աշխարհքաղաքականության, նաեւ պատմա-քաղաքական ժառանգության բերումով, որի հետ առերեսման առանցքային տարեթվի են մոտենում Մոսկվան ու Անկարան՝ ռուս-թուրքական պայմանագրերի հարյուրերորդ տարելից:

Զուգահեռ լրջագույն խնդիրներ կան Ռուսաստանի ներքին տիրույթում, իշխանության խնդրի համատեքստում: Այդ իմաստով, Հայաստանը եւ Հայաստանի հանդեպ ռուսական դաշտում ծավալվող որոշակի խմորումները Կրեմլի համար ինդիկատոր են նաեւ հենց ներռուսական իրողությունները եւ ուժերի հարաբերակցությունը գնահատելու, միտումները շոշափելու իմաստով, թե որ տնտեսա-քաղաքական խումբն ինչով է ապրում կամ շնչում:

Մյուս կողմից, ներքին այդ խմբերի համար կա Կրեմլի ծրագրերը եւ մտադրությունները շոշափելու սուր անհրաժեշտություն, որովհետեւ ներքին խնդիրներն ու աշխարհքաղաքական ֆոնը էապես բարձրացրել են «զոհաբերության» բնազդային զգացումը կամ սպասումը: Բոլորն են հասկանում, որ չի ստացվի առանց «զոհաբերության», բայց ոչ ոք չի էլ ուզում դիմել ռիսկի:

Մյուս կողմից, եթե օրինակ Բելառուսի պարագայում իրադարձությունները զարգանում են «ավանդական տրամաբանության» մեջ, Հայաստանի հանգամանքը «ավանդույթից» արդեն երկամյա շեղումով շարունակում է բոլորին մատնել շփոթմունքի:

Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա