ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սադրանք Նախիջեւանից. հիբրիդային գրոհ Վրաստանի դեմ. Lragir.am

September 7, 2020, 5:43 pm

3204

Վրացի սահմանապահները կանգնեցրել են թուրքական բեռնատարը, որը վարորդի խոսքով ուղեւորվել է Նախիջեւանից եւ Վրաստան էր տեղափոխում աղ: սահմանապահները բացատրություն են պահանջել բեռնատարի վրա երկու խոշոր դիմանկարների կապակցությամբ: Դրանցից մեկը Օմար Խալիսդեմիրն է, որը զոհվել է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի դեմ գործողություններում, իսկ մյուսը՝ Մուբարիզ Իբրահիմովը:

Իբրահիմովը 2010 թվականին Չայլու գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիա իրականացրած զինծառայողն էր, որի դիվերսիոն գործողությունը խլել էր չորս հայ զինծառայողի կյանք: Իբրահիմովը զոհվել էր հայկական զինուժի պատասխան գործողությունից եւ նրա դին մնացել էր հայկական կողմում: Իլհամ Ալիեւը Իբրահիմովին հետմահու շնորհեց Ադրբեջանի հերոսի կոչում:

Եվ ահա, թուրք վարորդը իր բեռնատարի վրա երկու այդ անձանց դիմանկարներով հատել է Վրաստանի տարածքը, ընդ որում ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրները՝ հերթական անգամ: Եվ վրաց սահմանապահները հերթական անգամ քայլ են արել դիվերսիան կանխելու ուղղությամբ: Խոսքը հիբրիդային, տեղեկատվա-քարոզչական դիվերսիայի մասին է, որ բեռնատարի վարորդը իրականացնում է Վրաստանի նկատմամբ:

Հատկանշական է, որ ըստ տեղեկության նրան հորդորել են հանել Իբրահիմովի նկարը, հենց հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Այսինքն, վրաց սահմանապահները որեւէ խնդիր չեն տեսնում թուրքական հեղաշրջման գործընթացում զոհվածի դիմանկարի հետ, բայց չեն թույլ տալիս, որպեսզի դրա կողքին լինի ադրբեջանցի դիվերսանտը՝ չցանկանալով որեւէ կերպ ներքաշվել հայ-ադրբեջանական հակամարտության այսպես ասած ադրբեջանա-թուրքական տրամաբանության շրջանակ:

Իսկ Բաքուն եւ Անկարան ակնհայտորեն փորձում են անել դա, ուժգնացնելով տարատեսակ հիբրիդային գրոհները Վրաստանի ուղղությամբ: Այստեղ սակայն հարկ է արձանագրել, որ նրանց խնդիրը ամենեւին այն չէ, որ Վրաստանը դարձնեն Հայաստանի եւ Արցախի դեմ իրենց դաշնակից կամ գործընկեր: Նրանց համար Վրաստանն ուղիղ թիրախ է, առանձին նպատակ եւ այդ իմաստով հայ-ադրբեջանական հարվին առնչվող երանգները գործիք կամ միջոց են Վրաստանը աստիճանաբար ցանցի մեջ գցելու համար:

Թբիլիսին ակնհայտորեն դիմադրում է, թեեւ իհարկե չի գնում առավել կոշտ եւ ուղիղ դիմակայության, հաշվի առնելով մի շարք հարցեր, որոնք ստիպում են Վրաստանին զերծ մնալ երկու հարեւանների հետ անմիջական եւ կոշտ դիմակայությունից: Որքա՞ն կենսունակ կգտնվի Թբիլիսին թուրք-ադրբեջանական այդ հիբրիդային գրոհների նկատմամբ, որոնք անկասկած դրսեւորելու են ուժգնանալու միտումներ, հաշվի առնելով այն, որ Անկարան եւ Բաքուն աշխարհաքաղաքական իմաստով գնում են վա-բանկ: կամ, ավելի շուտ՝ վա բանկ գնում է Անկարան, Բաքվին քաշելով իր հետ:

Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա