ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Չափազանց խոսուն ակնարկ Մոսկվայի հասեցին. հրադադարի քաղաքը. Lragir.am
August 24, 2020, 6:37 pm
3025
Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին, հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, ներկայում Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, Ազատության եթերում անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսում հնչած գնահատականներին:
Սերժ Սարգսյանն իր ասուլիսով Հայաստանում վերստին խթանեց քննարկումներ եւ գնահատականներ ապրիլյան քառօրյայի թեմայով: Ասուլիսի ընթացքում Սարգսյանը գործնականում չասաց որեւէ նոր բան, թեեւ արեց մի քանի ակնարկ-բացահայտում: Օրինակ այն, որ քառօրյայի հրադադարի վերաբերյալ հանդիպում ադրբեջանական կողմի հետ Հայաստանը ցանկացել է Թբիլիսիում, ոչ թե Մոսկվայում: Ըստ Սերժ Սարգսյանի, Մոսկվայի հանգամանքը պնդել է Բաքուն: Հայկական կողմը համաձայնել է:
Թեեւ Սերժ Սարգսյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իրեն պահել է դաշնակցի նման, այդուհանդերձ ակնարկը բավականին խոսուն է այդ իմաստով: Սարգսյանը չի կարող հայտարարել իհարկե, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի «գլխավոր հովանավորներից մեկը», եթե ոչ «գլխավորը», եղել է Ռուսաստանը: Չի կարող մի շարք պատճառներով, եւ դա նրան թերեւս պետք էլ չէ: Բայց նա կարողացել է մի փոքր ակնարկով տալ իրական գնահատականը: Եթե Հայաստանը պատերազմի հրադադարի շուրջ քննարկում անելու համար ընտրում է ոչ թե «հավատարիմ դաշնակցի» մայրաքաղաքը, այլ Թբիլիսին, դա խոսում է չափազանց շատ բանի մասին:
Այլ հարց է, թե ինչու Երեւանը չի պնդել Թբիլիսիում հանդիպելը: Այստեղ խնդիրը թերեւս այդ պնդումը շարունակելու քաղաքական լեգիտիմության հանգամանքն է, բայց Ռուսաստանի դերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատական-ակնարկի խոսունությունը չի նվազում: Ավելին, Թբիլիսիի մասին ակնարկն է հանրայնորեն իմաստավորում Սերժ Սարգսյանի մեծ ասուլիսը:
Հանրային, փորձագիտական, մեդիա շրջանակներում սակայն «իմաստավորումը» ծավալվում է «ավանդական» շրջանակում՝ ապրիլյան քառօրյան հաղթանակ էր, թե պարտություն, տարածքային, թե դիրքային էր եղած կորուստը: Ամբողջ հարցն այն է, թե հանրային, քաղաքական, փորձագիտական, ռազմական էլիտաները ինչ մասշտաբով են քննարկում ռազմա-քաղաքական կարեւորության հարցերը:
Օրինակ, ապրիլյան քառօրյան առիթ է Սերժ Սարգսյանի հանդեպ որեւէ բարոյա-քաղաքական կամ այլ «հաշվեհարդարի՞» համար, թե՞ առիթ է գնահատել ու հասկանալ այն ներհայկական, նաեւ ռեգիոնալ եւ միջազգային ռազմա-քաղաքական իրավիճակը, որի զոհն էր Սերժ Սարգսյանն իր ոչ լեգիտիմության եւ Հայաստանում արդիական մտածողությամբ եւ համարժեքությամբ քաղաքական դասի ու համակարգի բացակայության հետեւանքով: Ընդ որում մեծ հարց է, թե այդ հիմնարար պատճառներից հատկապես որն է ունեցել մեծ դեր Հայաստանի ու Արցախի դեմ հասունացած պատերազմը կանխարգելել չկարողանալու հարցում:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ