ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ադրբեջանի կողմից թաքցվող հայերի ջարդը. իտալական La Verità պարբերականի անդրադարձը
January 21, 2020, 6:39 pm
3695
Իտալական La Verità պարբերականում լույս է տեսել Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակին նվիրված հոդված: Հոդվածը կրում է «Ադրբեջանի կողմից թաքցվող հայերի ջարդը» խորագիրը. «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը.
«30 տարի առաջ հունվարի 13-ից 19-ը Բաքվում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն բացառապես ազգային պատկանելության համար:
Արդեն անցել է 30 տարի, բայց Ադրբեջանը շարունակում է թաքցնել ճշմարտությունը։ 30 տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-ից 19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպվեցին ու իրականացվեցին Բաքվում բնակվող հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն՝ բացառապես ազգային պատկանելության համար: Ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Չնայած 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայերի ջարդերից հետո ամբողջ Ադրբեջանում հայերի նկատմամբ ծավալված հետապնդումների և բռնաճնշումների հետևանքով Բաքվի հայությունը ևս հարկադրված էր եղել արտագաղթել, այնուամենայնիվ 1990թ. սկզբին այնտեղ դեռ բնակվում էր մոտ 40 հազար հայ՝ մեծ մասամբ տարեցներ՝ միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ, որոնք կա՛մ չէին կամենում, կա՛մ պարզապես չէին կարող հեռանալ քաղաքից:
Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը։ Ըստ որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, էթնիկ պատկանելության պատճառով սպանվել և բռնություններին զոհ է գնացել ավելի քան 450 մարդ: Թալանվել ու բռնագրավվել է Բաքվի հազարավոր հայ բնակիչների ողջ անշարժ ու շարժական գույքը: Հատկանշական է, որ որոշ ականատեսների վկայությամբ այս բռնարարքներին զոհ են գնացել նաև հրեաներ, ռուսներ և այլ օտարազգի քաղաքացիներ միայն այն պատճառով, որ արտաքնապես նման են եղել հայերի: Վայրագություններից մազապուրծ եղած բոլոր հայերը ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո գաղթեցին Բաքվից՝ բնակություն հաստատելով աշխարհի տարբեր երկրներում:
Ընդհանուր առմամբ, Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Քաղաքում, որտեղ մշտապես եղել է հայկական ներկայություն, 1980-ական թթ. վերջին բնակվել է շուրջ 300 հզ. հայ։ Չնայած բնակչության տոկոսային հարաբերակցությամբ հայությունը երբեք մեծամասնություն չի կազմել Բաքվում, բայց Բաքվում հայերն ի սկզբանե ունեցել են բարձր դիրք, զբաղեցրել են նշանակալի պաշտոններ, ծավալել ակտիվ ճարտարապետաշինարարական, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն, հատկապես՝ նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը (սկսել է գործել 1869-ին) պատկանել է ազգությամբ հայ Ի. Միրզոևին (Միրզոյան)։ Բաքվում եղել են բազմաթիվ հայկական կրթամշակութային օջախներ, որոնց գործունեությունը դադարեցվել է 1980-ականների սկզբներին:
Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ:
Ադրբեջանը սգում է հունվարի 20-ը («Սև հունվարը»)՝ ի հիշատակ խորհրդային զորքերի հետ բախումների ժամանակ մահացած ադրբեջանցիների: Պաշտոնական Բաքուն այդ իրադարձությունները ներկայացնում է որպես հայերի կողմից հրահրված սադրանքների արդյունք՝ փորձելով կոծկել հունվարի 20-ին նախորդած օրերի մասշտաբային հանցագործությունները, որոնք ամրագրված են ոչ միայն ջարդերից մազապուրծ եղած հայերի, ԱԽՍՀ սահմաններից դուրս վերջիններիս ընդունողների հիշողություններում, այլև՝ միջազգային մամուլի վավերագրական և փաստագրական նյութերում:
Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները և նենգափոխում իրողությունները՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սև հունվարի» էությունը, այլև լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի» պատմությունը՝ փորձելով մոռացության մատնել Բաքվում 1905թ., 1918թ. և 1990թ. կոտորածների ու ադրբեջանահայության հանդեպ իրականացրած էթնիկ զտումների և հայրենազրկման քաղաքականության հետևանքները:
1990թ․ Բաքվի ջարդերը նախորդ՝ 1905 և 1918թթ․ կոտորածների, խորհրդային տարիներին Նախիջևանի ու այլ հայաբնակ շրջանների հայաթափման և Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղ/ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն էին։
Կատարված հանցագործություններին մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չտալու և անպատիժ թողնելու հետևանքն է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից պետական մակարդակով հայատյացության քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից:
Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց 2016թ. ապրիլին՝ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, որն ուղեկցվեց քաղաքացիական ու զինվորական անձանց դաժան սպանություններով՝ գլխատումներով, գերեվարված զինծառայողների խոշտանգումներով ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքերով»:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ