ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Փաշինյանի թիկունքն անխոցելի է՝ ժողովրդի վստահության շնորհիվ. «Berner Zeitung» թերթի անդրադարձը
January 14, 2020, 9:13 pm
3500
«Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով շվեյցարական «Berner Zeitung» թերթը հոդված է հրապարակել Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ այն գնահատելով դրական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետը շուրջ մեկուկես տարի պայքարել է և կարող է հաջողություն գրանցել՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության հաստատման գործում: Հոդվածագիր Ֆրան Նիհույսենը գրում է՝ Սերժ Սարգսյանի կարիերան պարզ էր, պլանավորված. հայերը երկու անգամ նույն մարդուն պատրաստ էին ընտրել հարավկովկասյան երկրի նախագահ, բայց ոչ դրանից ավելին: Դրա համար էր նա 2018-ի ապրիլին ուզում դառնալ երկրի վարչապետ, այդ պաշտոնը իրեն էր սպասում, և ինչպես ծրագրված էր՝ հենց նա էլ ընտրվեց (առաջին անգամ Հայաստանում Սահմանադրական փոփոխություններից հետո անցում էր կատարվում խորհրդարանական կառավարման մոդելին և խորհրդարանն էր ընտրում վարչապետին- խմբ.):
«Դա 100 հազար մարդ փողոց հանեց, գործընթացը հետագայում կրեց թավշյա հեղափոխություն անունը: Այնքան մեծ էր ցուցարարների ուժը, որ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը: Մեկ տարի անց նա 70 տոկոս ձայն ստացավ խորհրդարանական ընտրություններում: Դրանից հետո Փաշինյանը փորձում էր պայքարել կոռուպցիայի դեմ, արդյունքում՝ Հայաստանը թևակոխեց նոր ժամանակներ, իսկ Սերժ Սարգսյանին սպառնում է ազատազրկում: Դեկտեմբերին նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դրամական չարաշահումների հետ կապված: Իրավապահները Սարգսյանին առնչվող՝ վատնումների գործով քրեական գործ են հարուցել, նրան մեղադրելով խոշոր ֆինանսական չարաշահումների մեջ: Սարգսյանը միակ նախագահը չէ, որի հանդեպ իրավապահները քրեական հետապնդում են սկսել: Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ճաղերի ետևում է: Բացի այդ, պաշտոնից ազատվել են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ղեկավարները: Քոչարյանը մեղադրանքը համարում է քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ Փաշինյանը և հանրությունը սպասում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի արդյունքներին: Ըստ հոդվածագրի, կոռուպցիայի դեմ այժմ մղվում է համակարգված պայքար, որը վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաներին»,-նշվում է հոդվածում:
Անդրադառնալով Հայաստան զբոսաշրջային մեծ հոսքերին հոդվածագիրը տեղեկացնում է, որ մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանն էլ քրոջ հետ ժամանել էր Հայաստան, որպեսզի իր երեխաներին մկրտի Էջմիածնի տաճարում (Քարդաշյանը 2019թ. հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր WCIT ֆորումին-խմբ.):
«Երկար տարիներ հայ ժողովուրդը ծանրաբեռնված է եղել հոգսերով, երկիրը զրկված է դեպի ծով ելքից, շրջապատված է երկու թշնամի երկրով՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնց քաղաքականությունն իրականացնում են ավտորիտար անհատներ՝ թաղված կոռուպցիայի մեջ և իրար հետ կապված՝ ընտանեկան կապերով: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հայեր են հեռացել Հայաստանից, և արտերկրից փող են ուղարկում հարազատներին: Փաշինյանն ընտրություններում հաղթանակից հետո մի ձեռքբերում ունի՝ նրա թիկունքն անխոցելի է՝ ժողովրդի վստահության շնորհիվ»,-նշում է շվեյցարական թերթը:
Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, որ Հայաստանի համար նախատեսում է գրեթե ութ տոկոս տնտեսական աճ՝ եկող տարվա համար: Որտեղի՞ց է գոյանալու գումարը: Բազմաթիվ տուրիստներ են եկել, դրանց մեծ մասը Իրանից: Համաշխարհային բանկի հայտարարության համաձայն՝ Հայաստանը բարելավել է նաև ներդրումային միջավայրը: Տնտեսության գումարները գալիս են պետական բյուջե: Կառավարությունը ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքներում, կառուցվում են ռազմավարական նշանակության ճանապարհներ՝ Իրան-Հայաստան-Վրաստան և ելք դեպի Եվրոպա: Բայց ճանապարհների կառուցումը երկարաձգվել է կոռուպցիոն սխեմաների պատճառով: Բարձրացել են զինծառայողների, բժիշկների աշխատավարձերը, կբարձրան նաև կենսաթոշակները: Այդ բարձրացումները կատարվում են պետբյուջեի մուտքերի ավելացման շնորհիվ: Վարչապետը դա պայմանավորում է կոռուպցիայի դեմ պայքարով: Սակայն դեռ բոլորը չէ, որ զգում են հեղափոխության շնորհիվ կատարված փոփոխությունները, ժողովրդի սպասելիքները շատ ավելի մեծ են, բայց իրավիճակը գնալով բարելավվում է:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ