ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական որևէ օգնություն չպետք է տրամադրի. Կոնգրեսական Փալոն

October 4, 2019, 9:56 pm

2989

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ողջունում է Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում արձանագրված ժողովրդավարական զարգացումները: Հայկական հարցերը մշտապես բարձրաձայնող կոնգրեսականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով՝ թեև նկատում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը: Փալոնը կարծում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չպետք է տրամադրի որևէ ռազմական աջակցություն: «Արմենպրեսի»-ի հետ զրույցում Փալոնը խոսեց այս և այլ կարևոր հարցերի մասին: 

-Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այն անձնվեր աշխատանքի համար, որ կատարում ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատում՝ հայ ժողովրդին առնչվող հարցերի բարձրաձայնման գործում: Ինչպես եք գնահատում Ձեր այցելությունը Հայաստան և Արցախ: Կնշեք Ձեր հանդիպումներից ստացած այն գլխավոր ուղերձներից մեկը, որ Ձեզ հետ կտանեք ԱՄՆ։

-Մենք, երբ ասում եմ մենք, ի նկատի ունեմ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներս, շատ ուրախ և գոհ ենք թավշյա հեղափոխության արդյունքներով: Մենք տեսնում ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքներով Հայաստան ավելի ժողովրդավար է, կենտրոնացել է օրենքի գերակայության, կոռուպցիայի վերացման վրա: Այցի օրակարգի մի մասն էր կազմում հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի և խորհրդարանի անդամների հետ, որոնք ընտրվել են թավշյա հեղափոխությունից հետո: Եվ ցանկանում եմ փոխանցել, որ ջանքեր գործադրենք, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը և Վաշինգտոնն ավելի շատ սատարեն Հայաստանին՝ տնտեսության, առևտրի, անվտանգության բնագավառներում: Այդ հարցը մեր  ուշադրության կենտրոնում է:

-Արցախում դուք շեշտել եք ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հավասար օգնություն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Բայց մենք գիտենք Բաքվին Պենտագոնի աջակցության կտրուկ աճի մասին: Օրեր առաջ ԱՄՆ Պետքարտուղարին ու Պաշտպանության նախարարին ուղղված նամակում դուք եւ այլ ներկայացուցիչներ պահանջել էիք անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը: Ինչ սպասելիքնե՞ր ունեք:

-Ես կարծում եմ, որ մենք Ադրբեջանին ռազմական որևէ օգնություն չպետք է տրամադրենք, քանի որ Ադրբեջանը շատ ագրեսիվ է, և այդպես իրեն դրսևորեց բոլորովին վերջերս՝ 2016-ին: Նրանք ԱՄՆ-ից չպետք է ստանան որևէ ռազմական օգնություն:  Կոնգրեսի անդամներս չգիտեինք և վերջերս ենք իմացել, որ ամերիկյան  ռազմական օգնությունը շատ մեծ է եղել՝ ավելի քան 100 մլն դոլար՝ վերջին 3 տարում, և դա շատ ավելին է, քան այն, ինչ տրվում է Հայաստանին:  Եվ պատմականորեն «Ազատության աջակցության ակտ»-ի 907 ուղղման համաձայն՝ չես կարող ռազմական օգնություն տալ երկրին, որն ակտիվորեն  ագրեսիվ է եղել, ինչպես եղել է Ադրբեջանը 2016-ի ապրիլին: Մեր նամակում, որն ուղարկել էինք, ասում էինք, որ ռազմական օգնություն չպետք է տրամադրվի Ադրբեջանին: Եվ մենք կցանկանայինք հիմնավորում ստանալ այս առումով։ Այն, ինչ անում ես մի երկրի համար, պետք է անես նաև մյուս երկրի համար: Բայց ես չեմ ասում, թե մենք երկու երկրներին միլիոնավոր դոլարներ պետք է տրամադրենք ռազմական աջակցության համար, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն, չենք ուզում խրախուսել պատերազմը:  Այս պահին մենք շատ հիասթափված ենք, որ Թարփի վարչակազմը դա ձեռնարկել է, սակայն ուզում ենք դադարեցնել ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: Եվ մենք ուզում ենք նաև իմանալ, թե որն է հիմնավորումը, մենք հիմա ուսումնասիրում ենք՝ տեսնելու՝ ռազմական օգնության տրամադրման այդ գործողությունը հնարավոր է խախտել է 907-րդ ուղղումը:

 -Դուք միշտ ջանքեր եք գործադրել, որ ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն տրամադրի Արցախին: ԱՄՆ կոնգրեսն ինչպես է արձագանքում այս հարցին: Արցախը հաջորդ տարի որքան աջակցություն կստանա:

-Այս պահին Արցախի համար ողջ աջակցությունը հումանիտար ուղղություն ունի: Եվ երբ, ես Արցախում էի, այցելել եմ երկու կազմակերպություն, որ ցանկանում եմ առանձնացնել: Մեկը «Halo trust»-ն է ( ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից), որը զբաղվում է ականազերծման աշխատանքներով, և նրանք ստացել են մեծ գումարներ: Մենք ուզում ենք, որ դա շարունակական կլինի: Եվ դա կազմակերպությանն այցելելու պատճառներից մեկն էր: Տրամադրվող գումարի չափը կրճատելու առաջարկներ կան, բայց ես հանդիպեցի նրանց հետ, նրանք նշեցին, որ դա ճիշտ չէ, բավականին ականազերծման աշխատանք ունեն կատարելու և կարիք ունեն ֆինանսավորման: Մենք ուզում ենք աշխատել այս հարցում՝ հավաստիանալու, որ ծրագիրը կշարունակվի: Այցելել եմ նաև բարուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Դա մյուս կազմակերպությունն է, որը կարող է ստանալ ԱՄՆ աջակցությունը: Այն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, պատանիներին, որոնք ունեն ֆիզիկական կամ վարքագծի խնդիրներ: Սա մեր աջակցության ևս մեկ կարևոր ուղղություն է:

-Արցախում դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ հանգուցալուծում ստանա՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը: Կցանկանայի այս հարցի շուրջ Ձեր կարծիքը լսել:

-Արցախը պետք է լինի հայկական։ Ես կուզեի տեսնել խաղաղ հանգուցալուծում, որին ցանկանում է հասնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խաղաղ կարգավորումը ոչ միայն պետք է երաշխավորի, որ Արցախը հայկական է, այլ նաև կարևոր է այն տարածքների հարցը, որոնք պետք է կազմեն անվտանգության գոտին: Մենք Ստեփանակերտից վերադառնում էինք Սևան, և անցանք  որոշ տարածքներով, որոնք պետք է պահպանվեն: Անվտանգության նկատառումներով Արցախը չի կարող տարածքներ տալ Ադրբեջանին: 2016թ. Ադրբեջանի ագրեսիայի պատճառով պահպանվում է լարվածությունը:  Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է խաղաղ կարգավորում: ԱՄՆ-ը կարող է աջակցել վստահության կառուցման գործին, գուցե սահմանի երկայնքով որոշ ծրագրերի միջոցով հնարավոր լինի նվազեցնել լարվածությունը:  

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի ժողովրդի համար: Սակայն Ադրբեջանը համարժեքորեն չի արձագանքում այդ հայտարարությանը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այս պահվածքը:

-Իմ մտավախությունն այն է, որ Ադրբեջանն ուզում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, և չի ցանկանում խաղաղ հանգուցալուծում: Ահա, թե ինչու, կարծում եմ, որ ամենակարևորը, որ մենք հիմա կարող ենք անել լարվածությունը նվազեցնելու համար,  Ադրբեջանին համոզելն է, որ ռազմական լուծումը տարբերակ չէ: Դա պատճառներից մեկն է, որ չենք ողջունում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, քանի որ դա կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:

-Եվ վերջում սա Ձեր առաջին այցը չէ Հայաստան, ինչն է ամենաշատը Ձեզ տպավորում այստեղ:

-Հայաստանում շատ անգամներ եմ եղել: Ես հավանում եմ այս գեղեցիկ երկիրը, որտեղ շատ-շատ բան կա տեսնելու, մշակութային ակտիվությունը: Բայց ես կարծում եմ, որ հայերը շատ նմանություն ունեն ամերիկացիներին, նրանք հավատում են ժողովրդավարությանը, հավատում են, որ մարդիկ պետք է կրթված լինեն, բոլորը կյանքում պետք է հավասար հնարավորություններ ունենան: Եվ ես մասնավորապես ուրախ եմ թավշյա հեղափոխության համար: Հայաստանում եղել ենք նաև տեսարժան վայրերում, նախաճաշել ենք Սևանա լճի ափին: Գնացել էինք տեսնելու խաչքարերը, Սևանի եկեղեցիները:

Հարցազրույցը ՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա