ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
ԵՐԲ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ Է, ԱՂԵՏԸ ՀԵՌՈՒ ՉԷ
October 4, 2019, 4:30 am
3961
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի ֆեյսբուքյան գրառումը.
ԵՐԲ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ Է, ԱՂԵՏԸ ՀԵՌՈՒ ՉԷ
Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական փոփոխությունից մեկուկես տարի անց Հայաստանում, ասես՝ անտեսանելի մի ձեռքով, թանձրանում է հակառակը՝ անզիջումության, զոռբայության, ցածրակարգության ինչ-որ չարագույժ մթնոլորտ: Սոցցանցերում միմյանց վրա լուտանքների ու հայհոյանքների տարափ են տեղում ոչ միայն թոշակառու տարեցներն ու առաջացած տարիքի տնտեսուհիները, սերիալների ու անմակարդակ երաժշտության տասնամյակների մրուրի մեջ թրծված երիտասարդները, այլև, առաջին հայացքից, կրթված ու երբեմն նույնիսկ դրսեկ դիպլոմներով ներկա ու նախկին պաշտոնյաներ: Ինքնին հասկանալի է, որ այսպես շարունակվելու դեպքում անեծքի ու հայհոյանքի, անզիջում զոռբայության թույնը սոցցանցերից մի օր դուրս է ժայթքելու ու, լիցքավորվելով պարկուճներում, պարպվելու է փողոցներում, պայթելու է հասարակության ամեն անդամի մտքի ու հոգու՝ փոխատելությամբ լի պարապության մեջ: Պայթելու է մեր երկիրը ներսից, քանի որ պայթած ու բեկորացված որևէ հասարակություն չի կարող երկիր պահպանել ու պաշտպանել: Ո՞ւմ է պետք այս քաոսը: Համենայնդեպս, ոչ Հայաստանի ներկային ու ապագային:
Մենք արժեքային վերադասավորումների, վերաիմաստավորումների, համակարգման հեղափոխական օրախնդիր ունեինք. մինչդեռ այդ խնդրից նահանջել և այժմ կանգնել ենք ավելի ցածրակարգ խնդրի առջև - ունենալ ցանկացած արժեք, ցանկացած դասավորությամբ, բայց ունենալ: Սա դեգրադացիա է, դեգենարացիա է:
Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեծահարուստ դարձած պատգամավոր կամ նախարար Վարդան Այվազյանից զատ էլի ինչ-որ մեկը կգտնվի Հայաստանում, որ իրեն թույլ կտա Մարդուն, այն էլ՝ կնոջը հասցեագրել առնվազն վերջին 12 հազար տարում մարդկային հանրության գիտակցությունից բացառված հրապարակային լկտիություն: Բայց արի ու տես, որ հնարավոր է գտնվի մեկը, ով բառի ամենաիսկական իմաստով անզուգական փաստաբան, Մարտի 1-ի Փաստահավաք խմբում ընդդիմադիրներիս երկու ներկայացուցիչներից մեկի՝ Սեդա Սաֆարյանի հասցեին, այն էլ՝ հրապարակավ, եթերով ճոռոմախոսի: Պարզվում է, որ հնարավոր է, որ մի ամբողջ զորագունդ հրապարակավ հարձակվի բառի արժեքը չգիտակցող մի նախկին պատգամավորուհու վրա (կարծեմ՝ Աճեմյան ազգանվամբ)՝ ընտրություն չդնելով բառարանային ու ոչ բառարանային բառերի ընտրության մեջ: Սա դեպի արժեքների բացակայություն գահավիժած հանրության ախտանիշ է: Իսկ մենք պետք է որ 1700 տարվա մեջ հարազատած լինեինք, թե՝ «Ի սկզբանե Բանն էր, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն ինքն Աստված էր»: Հիմա, ինչպես կասեր Ռուբեն Հախվերդյանը, ո՞վ է տեր Աստվածը, ո՞վ՝ սատանան: Սա քաոս է, ամենաիսկական ու ամենասոսկալի Քաոս. և չկա ազատատենչ ու համակարգող Զևսի ծննդյան ակնակալիք:
Այս քաոսն անընդհատ մշտաբորբոքվում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների կողմից հատկապես այն պահերին, երբ Հայաստանն իր համար դժվարամատչելի մարտահրավերներ պետք է հաղթահարի: Այսօր դրանք կոռուպցիայի հարցը, Մարտի 1-ի չսպիացող վերքը, Ապրիլյան քառօրյայի հանելուկն են: Մի՞թե այնքան միամիտ ենք բոլորս, որ չհասկանանք, թե ինչո՛ւ է այսպիսի աղմուկ բարձրացվում Մարտի 1-ի Փաստահավաք խմբում ընդդիմադիրներիս երկու ներկայացուցիչներից մյուսի՝ Անդրանիկ Քոչարյանի՝ մի չհասկացված արտահայտության շուրջ: Անդրանիկ Քոչարյանի՝ «մայրիկի և անհայտ հայրիկի» այդ չարաբաստիկ արտահայտությունը, կոնտեքստից կտրելով, որպես վիրավորանք կամ հայհոյանք ընկալելու համար կա՛մ պետք է, Չարենցի ասած, «ռսացած, օսլայած օձիքով» լինել՝ անհաղորդ հայերենին, կա՛մ դարձյալ վայրենաբար կոնտեքստից կտրելով՝ պարզապես քաոսի բորբոքման հանձնարարություն ստացած լինել:
Ինքս էլ կպահանջեի Անդրանիկ Քոչարյանից՝ իրեն վայել ասպետականությամբ ներողություն խնդրել համակրելի Արփինե Հավհաննիսյանից, եթե դույզն-ինչ հայհոյանք տեսնեի նրա խոսքում: Առավելագույնը Անդրանիկ Քոչարյանից կարող եմ պահանջել, որ նա հետայսու հաշվի առնի, որ Հայաստանում ապրում են նաև հայերենին անհաղորդներ ու սեփական շահերին ծառայեցնելու համար ամեն բան նենգափոխված մատուցելու պատրաստակամներ, ու ինքը պարտավոր էր ամեն անգամ կրկնել՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է տար ենթադրաբար, պայմանական իր մայրիկի և ենթադրաբար, պայմանական՝ հայտարարգրերում անհայտ իր հայրիկի, ենթադրաբար, պայմանական մյուսների անունները, ովքեր թաքցրել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտներն ու ունեցվածքը»: Նորմալ հայերեն մտածող ցանկացած մեկը միայն այսպես կարող էր հասկանալ Անդրանիկ Քոչարյանի՝ վիրավորվածի զգացմունքայնությամբ տված պատասխանը: Բայց հիմա ե՛ս եմ ներողություն խնդրում բոլոր նրանցից, ովքեր իրենց կրթության բերմամբ չեն կարողացել հասկանալ միանգամայն պարզ խոսքը: Ներում եմ խնդրում նրանց համար, ովքեր հասկացել ու միտումնավոր այլ կողմից են ներկայացնում, քանի որ «Իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում»: Իսկ եթե գիտեն ու անում են, ապա «ավելի լավ կլիներ իրենց համար, որ ծնված իսկ չլինեին»: Իսկ իրենք անում են մի շատ պարզ ու Հայաստանի դեմ մի շատ վտանգավոր բան՝ բացասական ֆոն են ստեղծում Մարտի 1-ի և Ապրիլյան քառօրյայի հանձնաժողովների առանցքային կոորդինատորի շուրջ՝ այսօրվանից իսկ անվստահություն սերմանելով այն արդյունքների մասով, որոնք, վստահ եմ, ի պաշտոնե լինելու են առաջին հերթին հենց Անդրանիկ Քոչարյանի ջանքերի շնորհիվ: Պա՞րզ է, չէ՞, թիրախավորված են Մարտի 1-ի Փաստահավաք խմբի մեր երկու ներկայացուցիչները. Անդրանիկ Քոչարյանն առավելապես, քանի որ նա նաև հիմա է ի պաշտոնե զբաղված այդ խնդրով և շատ մոտ է հանգուցալուծմանը՝ դատավարությունների այս կրիտիկական պահին:
Այստե՛ղ է հենց մեր ազգային անվտանգությունը, որը ինչ-որ ծառայություն և կառույց լինելուց առաջ նախ հոգևոր անվտանգությունն է: Երբ չկան արժեքային ներքին օրիենտիրները (ուղենիշերը), սահմաններն ու սահմանադրությունը, դրսից ու ներսից միշտ այսպես խաղարկելու, մանիպուլացնելու են մեր միտքը, մեր վարքը՝ մեզ շեղելով էականից ու ետ նետելով դեպի հոդվածոտանիների որևէ դաս: Տա Աստված, որ մեր օրվա տերերը հնարավորինս շուտ ընկալեն, որ ամեն բան բխում է մեր հոգևորից ու ոգեղենից՝ մեր արժեքներից ու արժեհամակարգից: Չի բացառվում, որ վաղն ուշ է լինելու:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ